https://arm.sputniknews.ru/20260226/jrery-zulalvum-en-serzh-sargsjany-rvobert-qvocharjani-timi-het-hakasutjan-masin-99242802.html
Ջրերը զուլալվում են. Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ հակասության մասին
Ջրերը զուլալվում են. Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ հակասության մասին
Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի խոսքով՝ ՀՀԿ-ն խորհդարանական ընտրությունների անցողիկ շեմը կարող է հաղթահարել: 26.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-26T18:34+0400
2026-02-26T18:34+0400
2026-02-26T18:42+0400
սերժ սարգսյան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
հայաստան
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94970179_0:0:1600:901_1920x0_80_0_0_eca35668c89160e23e22d8793ac4c774.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հետ կապված որոշում դեռևս չունի: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:«Առաջին հայացքից հեշտ բան է՝ մասնակցելը կամ չմասնակցելը, սակայն երբ էության մեջ ենք մտնում, ապա երկվություն կա՝ պայքարել մի քանի մանդատների համա՞ր, թե՞ նվազագույնի հասցնել մեր ընդդիմադիր պայքարը՝ հնարավորություն ստեղծելով այն ուժերի համար, ովքեր հավակնում են հաղթել»,– ասաց Սարգսյանը:ՀՀ 3–րդ նախագահի խոսքով՝ քաղաքական ուժերն իրեն մոտեցել ու բանակցել են ընտրությունների հետ կապված, սակայն թե որ ուժերի մասին է խոսքը՝ չմանրամասնեց: Նա համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե իր և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմերի միջև պայքարը թեժացել է:Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանը վստահեցրեց՝ իրենց տվյալներով` ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին անցողիկ շեմը կարող է հաղթահարել, սակայն մինչև ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելը որոշակի հանգամանքների ճշգրտման կարիք կա:Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94970179_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f1753f179e4d020221c1e645d4981f76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
սերժ սարգսյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
Ջրերը զուլալվում են. Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ հակասության մասին
18:34 26.02.2026 (Թարմացված է: 18:42 26.02.2026) Սերժ Սարգսյանի խոսքով՝ ՀՀԿ-ն խորհդարանական ընտրությունների անցողիկ շեմը կարող է հաղթահարել:
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հետ կապված որոշում դեռևս չունի: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Առաջին հայացքից հեշտ բան է՝ մասնակցելը կամ չմասնակցելը, սակայն երբ էության մեջ ենք մտնում, ապա երկվություն կա՝ պայքարել մի քանի մանդատների համա՞ր, թե՞ նվազագույնի հասցնել մեր ընդդիմադիր պայքարը՝ հնարավորություն ստեղծելով այն ուժերի համար, ովքեր հավակնում են հաղթել»,– ասաց Սարգսյանը:
ՀՀ 3–րդ նախագահի խոսքով՝ քաղաքական ուժերն իրեն մոտեցել ու բանակցել են ընտրությունների հետ կապված, սակայն թե որ ուժերի մասին է խոսքը՝ չմանրամասնեց: Նա համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե իր և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմերի միջև պայքարը թեժացել է:
«Ես ուղղակի կարծում եմ, որ ջրերը զուլալվում են, մենք այստեղ որևէ խնդիր չունենք: Բոլոր քաղաքական ուժերը, որոնք կփորձեն մեր հաշվին «աչոկ» հավաքել՝ իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ակնհայտ է, որ նրանց ասվելու է ճշմարտությունը: Եթե նրանք փորձում են ուրիշին մի բան վերագրել, ապա բոլորը կլսեն ճշմարտությունը. որևէ կոմպլեքս չունենք»,– շարունակեց Սարգսյանը:
Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանը վստահեցրեց՝ իրենց տվյալներով` ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին անցողիկ շեմը կարող է հաղթահարել, սակայն մինչև ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելը որոշակի հանգամանքների ճշգրտման կարիք կա:
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ
Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը,
Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև
«Հայկական քվե» կուսակցությունը։