https://arm.sputniknews.ru/20251009/tatvojany-havaknum-e-varchapeti-pashtvonin-qnnarkvum-e-ardjvoq-arcakhcineri-veradardzi-harcy-94430457.html
Թաթոյանը հավակնում է վարչապետի պաշտոնին. քննարկվո՞ւմ է արդյոք արցախցիների վերադարձի հարցը
Թաթոյանը հավակնում է վարչապետի պաշտոնին. քննարկվո՞ւմ է արդյոք արցախցիների վերադարձի հարցը
Sputnik Արմենիա
Արման Թաթոյանը խոսեց արցախցիների` իրենց հայրենիք վերադառնալու, միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու և սահմանազատմանն գործընթացի մասին։ 09.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-09T16:11+0400
2025-10-09T16:11+0400
2025-10-09T16:43+0400
արման թաթոյան
վարչապետ
արցախ
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94426254_0:34:1600:934_1920x0_80_0_0_f84695e87cfeba7af15816a7e56b0c07.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում հաղթանակի ակնկալիքով և առաջադրվելու է վարչապետի պաշտոնում։ Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։Թաթոյանը նշեց, որ իր ղեկավարած ուժն այս պահին արցախցիների վերադարձի հարց չի քննարկում, սակայն մեջբերեց միջազգային իրավունքի նորմերը։Նա նշեց` հանցանքները, որոնք ադրբեջանական քաղաքականության և գործող իշխանության կոպիտ սխալների հետևանքով կատարվել են մեր նկատմամբ, երբեք մոռացության չեն մատնվելու։Արման Թաթոյանի խոսքով՝ Փաշինյանի կառավարությունն այսօր արցախցիների՝ իրենց հայրենիք վերադարձը նույնականացրել է ադրբեջանցիների՝ Արցախ վերադարձի հետ այն դեպքում, երբ միջազգային դատական ակտերով ադրբեջանցիների վերադարձի հարցն Արցախ փակվել է։Կենացային քողածածկույթ է. քաղաքական վերլուծաբանը` ՔՊ–ի նոր ծրագրի մասին«Հատուկ ընդգծեմ, որ գոյություն ունեն միջազգային դատական ակտեր, որոնք փակել են այդ հարցն առհասարակ։ Օրինակ՝ 2021 թ. ՄԻԵԴ-ը հստակ արձանագրել է, որ այլևս այդպիսի գանգատներ ներկայացնելը ժամանակավրեպ է։ Արդարադատության միջազգային դատարանը 2024 թվականին արձանագրել է, որ դա այլևս դատարանի քննության հարց չէ։ Եթե սա տեղի ունենա, ապա կլինի քաղաքական լուծումով, քանի որ ադրբեջանցիների՝ Արցախ վերադառնալու իրավական ճանապարհը փակ է»,- շարունակեց նա։Խոսելով միջազգային դատարաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետ կանչումից՝ Արման Թաթոյանը հայտարարեց, որ թեև իշխանության գալու պարագայում չեն հրաժարվելու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից, բայց միայն նրանցից, որոնք բխում են մեր շահերից, իսկ հայցերի հետկանչի գործընթացը ՀՀ շահերից չի բխում։Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին` Արման Թաթոյանը շեշտեց, որ մինչ այս եղած ամբողջ գործընթացը տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով։«Ադբեջանական զինված ուժերը ոչ միայն ՀՀ տարածքում են, այլև մեր քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողերի և տների մեջ են»,– ընդգծեց Արման Թաթոյանը։Հիշեցնենք, որ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն այսօր ազդարարեց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, որի անդամ է նաև ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94426254_107:0:1528:1066_1920x0_80_0_0_06ea4abb40d3e9b3ca7c88ba55693ec8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման թաթոյան, վարչապետ, արցախ, ընտրություններ
արման թաթոյան, վարչապետ, արցախ, ընտրություններ
Թաթոյանը հավակնում է վարչապետի պաշտոնին. քննարկվո՞ւմ է արդյոք արցախցիների վերադարձի հարցը
16:11 09.10.2025 (Թարմացված է: 16:43 09.10.2025) Արման Թաթոյանը խոսեց արցախցիների` իրենց հայրենիք վերադառնալու, միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու և սահմանազատմանն գործընթացի մասին։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում հաղթանակի ակնկալիքով և առաջադրվելու է վարչապետի պաշտոնում։ Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Թաթոյանը նշեց, որ իր ղեկավարած ուժն այս պահին արցախցիների վերադարձի հարց չի քննարկում, սակայն մեջբերեց միջազգային իրավունքի նորմերը։
«Ունենք 120 հազարից ավելի հայրենակիցներ, որոնք տեղահանվել են իրենց հայրենիքից։ Նրանք ունեն իրենց հայրենիք վերադարձի իրավունք։ Սա ինձանից չեմ հնարում, սա միջազգային սկզբունք է՝ հաստատված, գոյություն ունեցող միջազգային կանոն է։ Մասնավորապես՝ Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ի հանձնարարականով հստակ ճանաչել է արցախցիների վերադարձի իրավունքը։ Հատուկ նշել է սկզբունքներ՝ ապահով, կամավոր վերադարձ, կայուն վերադարձ։ Ավելին ասեմ՝ վերադարձի իրավունքն ամրագրված է ոչ միայն Արդարադատության միջազգային դատարանով, այլև այլ միջազգային փաստաթղթերով»,- ասաց Թաթոյանը։
Նա նշեց` հանցանքները, որոնք ադրբեջանական քաղաքականության և գործող իշխանության կոպիտ սխալների հետևանքով կատարվել են մեր նկատմամբ, երբեք մոռացության չեն մատնվելու։
Արման Թաթոյանի խոսքով՝ Փաշինյանի կառավարությունն այսօր արցախցիների՝ իրենց հայրենիք վերադարձը նույնականացրել է ադրբեջանցիների՝ Արցախ վերադարձի հետ այն դեպքում, երբ միջազգային դատական ակտերով ադրբեջանցիների վերադարձի հարցն Արցախ փակվել է։
«Հատուկ ընդգծեմ, որ գոյություն ունեն միջազգային դատական ակտեր, որոնք փակել են այդ հարցն առհասարակ։ Օրինակ՝ 2021 թ. ՄԻԵԴ-ը հստակ արձանագրել է, որ այլևս այդպիսի գանգատներ ներկայացնելը ժամանակավրեպ է։ Արդարադատության միջազգային դատարանը 2024 թվականին արձանագրել է, որ դա այլևս դատարանի քննության հարց չէ։ Եթե սա տեղի ունենա, ապա կլինի քաղաքական լուծումով, քանի որ ադրբեջանցիների՝ Արցախ վերադառնալու իրավական ճանապարհը փակ է»,- շարունակեց նա։
Խոսելով միջազգային դատարաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետ կանչումից՝ Արման Թաթոյանը հայտարարեց, որ թեև իշխանության գալու պարագայում չեն հրաժարվելու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից, բայց միայն նրանցից, որոնք բխում են մեր շահերից, իսկ հայցերի հետկանչի գործընթացը ՀՀ շահերից չի բխում։
«Ժամանակին վտանգավոր եմ համարել, և հիմա էլ եմ վտանգավոր համարում։ Դա Հայաստանի ապագայի համար վտանգավոր է։ Հայցերի հետքաշումը շահեկան է միայն Ադրբեջանին, քանի որ հստակ գիտակցում է, որ այդ հայցերի արդյունքում մեծագույն խնդիրներ է ունենալու Հայաստանի դեմ զավթողական ծրագրերն առաջ տանելու հարցում»,- ընդգծեց Արման Թաթոյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին` Արման Թաթոյանը շեշտեց, որ մինչ այս եղած ամբողջ գործընթացը տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով։
«Ադբեջանական զինված ուժերը ոչ միայն ՀՀ տարածքում են, այլև մեր քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողերի և տների մեջ են»,– ընդգծեց Արման Թաթոյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան
Արման Թաթոյանն այսօր ազդարարեց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, որի անդամ է նաև ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։