00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
2 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՀայաՔվեն» բացառում է համագործակցությունը ներկա և նախկին իշխանությունների հետ. Չալաբյան

© SputnikԱվետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյան
 - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2026
Ավետիք Չալաբյան
Բաժանորդագրվել
«ՀայաՔվե» ազգային քաղաքական միավորման համակարգողը վստահեցրեց, որ որևէ կերպ թույլ չեն տալու, որ ընտրողների ձայները 2021 թվականի նման այս անգամ էլ փոշիանան։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն այսօր ազդարարեց, որ քաղաքական հայտ է ներկայացրել` սկսելով իշխանափոխության օրակարգը։
Նշենք, որ 2026 թ. փետրվարի 15–ին տեղի է ունեցել «Հայկական քվե» կուսակցության (որը «ՀայաՔվեի» քաղաքական հարթակն է–խմբ.) համագումարը, որտեղ հաստատվել են կանոնադրությունը և քաղաքական ծրագիրը, ընտրվել կուսակցության ղեկավար մարմինները։ Որոշում է կայացվել նաև մասնակցել 2026 թ.–ի ԱԺ ընտրություններին։ Համագումարի ժամանակ քաղաքական թևի ղեկավար, կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Մենուա Սողոմոնյանը։

«Արմատական այլընտրանք ենք առաջարկում տարվող քաղաքական գծին, որպեսզի վերականգնենք մեր սեփական ապագայի նկատմամբ և հաղթանակների հեռանկար բացենք։ Արցախի վերահայացումը մեր քաղաքական գծի առանցքային տարրերից մեկն է»,– հայտարարեց «ՀայաՔվե» ազգային քաղաքական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

Անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին` իրենց կուսակցությունը, մասնակցելով ընտրություններին, արդյոք չի՞ փոշիացնի ընտրողների ձայները, Չալաբյանն ընդգծեց, որ որևէ կերպ թույլ չեն տալու, որ 2021 թվականին տեղի ունեցածը կրկնվի, երբ ընտրողների 20 տոկոսի ձայներն ընտրական գործընթացների առանձնահատկությունների պատճառով ոչ միայն փոշիացան, այլ դրանց ⅔–ն անցավ գործող իշխանություններին։
«Իրատեսական գնահատելով այն, որ մենք մտնում ենք քաղաքական դաշտ, մենք մեր ուժերը պետք է համադրենք մեր գաղափարակից այլ ուժերի, կազմակերպությունների հետ և միասնական ճակատով հանդես գանք, որ այլևս թույլ չտանք ընտրողների ձայների փոշիացում և որպեսզի կարողանանք պարտության մատնել այս վարչախմբին, իրական իշխանափոխություն կատարել»,– նշեց Չալաբյանը` ընդգծելով, որ այս պահին դեռևս իրավունք չունի որևէ փակագիծ բացելու։
Ընտրելու իրավունք ունեցող քանի՞ քաղաքացի կա Հայաստանում
Ինչ վերաբերում է գործարարներ Գագիկ Ծառուկյանի կամ Սամվել Կարապետյանի ստեղծած քաղաքական ուժերին, ապա Չալաբյանը նշեց, որ նրանց հետ համագործակցությունը պետք է տեղի ունենա արդեն ընտրություններից հետո, երբ հասկանալի կլինի, թե մարդիկ որ ուժին որքան մանդատ են տվել։
Չալաբյանը տեղեկացրեց, որ դաշինքային բանակցություններն ավարտելուց հետո կհայտարարեն` ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն, պաշտպանության նախարարի թեկնածուն, Ազգային ժողովի նախագահի թեկնածուն, ՀՀ նախագահի թեկածուն։
Նա վստահեցրեց, որ նպատակ ունեն համախմբելու հասարակությանն արտաքին վտանգի դեմ պայքարում և կմեղմեն կամ կվերացնեն այն բաժանարար գծերը, որոնք ստեղծել է գործող վարչախումբը։
«Մենք հետևողականորեն կզարգացնենք մեր բանակը, դրա կազմում կստեղծենք ռազմավարական զսպման նոր կարողություններ, կդարձնենք այն տեխնիկապես ավելի զարգացած և մարտունակ մեր տարածաշրջանում, ինչպիսին եղել է 30 տարի առաջ»,– հայտարարեց Չալաբյանը:
Նա վստահեցրեց, որ շահավետ հարաբերություններ կկառուցեն բոլոր ուժային կենտրոնների հետ և թույլ չեն տա, որ մեզ այդ ուժային կենտրոնների միջև պայքարի խաղաքարտ դարձնեն։
Հարցին` իշխանության գալով` արդյոք «ՀայաՔվեն», ինչպես գործող իշխանությունը, սկսելու է իր զրոյական կետից, Չալաբյանն ասաց, որ զրոյական կետից որևէ մեկը չի կարող սկսել։
«Մենք սկսելու ենք այն կետից, որը կժառանգենք, սակայն մենք այլ ուղղությամբ կգնանք»,– նշեց նա։
Չալաբյանն ընդգծեց, որ բացառում են ՀՀ գործող իշխաննությունների, նրանց արբանյակների` օրինակ` «Հանրապետություն» կուսակցության, ինչպես նաև նախկին իշխանությունները ներկայացնող ուժերի հետ համագործակցությունը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը` իր «Ուժեղ Հայաստան» կուսակցությամբ։
Լրահոս
0