https://arm.sputniknews.ru/20260223/inchu-en-ushacrel-bzhishkneri-apahvovagrakan-pvokhhatucumnery-nakhararutjan-parzabanumy-99105734.html
Ինչո՞ւ են ուշացրել բժիշկների ապահովագրական փոխհատուցումները. նախարարության պարզաբանումը
Ինչո՞ւ են ուշացրել բժիշկների ապահովագրական փոխհատուցումները. նախարարության պարզաբանումը
Sputnik Արմենիա
Նախարարի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ պոլիկլինիկական և հիվանդանոցային օղակին նախարարությունը 2 մասով է փոխհատուցում իրականացնում` պետպատվերի և... 23.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-23T13:38+0400
2026-02-23T13:38+0400
2026-02-23T14:01+0400
բուժաշխատող
բողոքի ակցիա
հհ առողջապահության նախարարություն
առողջապահություն
առողջության ապահովագրություն
բժիշկ
https://cdn.am.sputniknews.ru/img/2236/06/22360675_0:0:1600:901_1920x0_80_0_0_1de8de3c150257984720ac431c07872c.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Խնդրահարույց որևէ բան չկա, որ ապահովագրական համակարգով մատուցված ծառայությունների դիմաց փոխատուցումները պոլիկլինիկական և հիվանդանոցային օղակին մի քանի օր ուշացումով են իրականացվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը` անդրադառնալով այսօր Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի մոտ այսօր անցկացված բողոքի ակցիայի ժամանակ բուժաշխատողները նշում էին, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո իրենք աշխատավարձը ստացել են ոչ միայն ուշացումով, այլև բավականին ցածր։ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ պոլիկլինիկական և հիվանդանոցային օղակին նախարարությունը 2 մասով է փոխհատուցում իրականացնում` պետպատվերի և ապահովագրության հատվածներով։Ինչ վերաբերում է պոլիկլինիկաների դեպքում փոխհատուցման ուշացումներին, ապա նա նշեց, որ նախարարությունն այդ մասին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` պետպատվերի մասով տրամադրված բուժծառայությունների դիմաց փոխհատուցումը վաղուց արդեն իրականացված է։Նա անդրադարձավ նաև ակցիայի մասնակից մայրապետների և միջին բուժաշխատողների դժգոհությանը, որ ստացված ապահովագրական փոխհատուցման չափը շատ ցածր է եղել։ Ծատրյանի խոսքով` պետք է հստակեցվի` կոնկրետ ո՞ր բուժկենտրոնների մասին է խոսքը, քանի որ ընդհանուր առմամբ իրենք դժգոհություններ չեն ստացել։ Նա տեղեկացրեց, որ այսօր առցանց հերթական հանդիպումն է տեղի ունենալու բուժաշխատողների հետ, որի ընթացքում նրանք կարող են իրենց հուզող բոլոր այս հարցերն ուղղել անձամբ նախարարին։«Կան բժիշկներ, ովքեր այս հարցով դիմել են մեզ և՛ ստորագրություններով, և՛ նաև իրենց աշխատավարձերի թերթիկներով։ Այսինքն, եթե լինի առարկայական խնդիր, օրինակ՝ 20 հոգանոց բժիշկների դիմում, մենք կարող ենք այդ հետքերով գնալ և անհատական դիտարկել, բայց երբ այսպես ընդհանրական են ասում, ես այստեղ, կներեք, բայց մեծ խնդիր չեմ տեսնում, քանի որ մենք անընդհատ ենք հանդիպում բժշկական կենտրոնների տնօրենների հետ, և չեմ կարծում, որ եղած խնդիրները նրանք վախենում են մեզ ասել և ՀԿ–ների անդամների միջոցով են փոխանցում»,– նշեց նախարի խոսնակը։ՀՀ–ում համընդհանուր բուժապահովագրությունից հետո ԲԿ-ների ծանրաբեռնվածությունն աճել է 20%-ովԴժգոհությունների մի մասն էլ վերաբերում է «Արմեդ» համակարգին, որը հաճախակի է խնդիրներ առաջացնում բժիշկների և բուժառուների համար։ Ծատրյանը չբացառեց, որ տեխնիկական խնդիրներ կան ու լինելու են, քանի որ առողջության ապահովագրությունը բազմաշերտ բարեփոխում է` ուղղված 1 մլն 600 հազար բնակչությանը։«Անգամ փոքր բարեփոխումը հանդիպում է խնդիրների, սակայն դրանք արագ արձանագրում ենք, արձագանքում ենք։ «Արմեդը» գնում է դրանք լուծելու և ճկունացնելու ուղղությամբ»,– նշեց նա։Դիտարկմանը, որ «Արմեդի» խափանումներին զուգահեռ դեռ շարունակվում է թղթային տարբերակով շրջանառությունը, նախարարի խոսնակն ընդգծեց` այն բժշկական կենտրոնները, որոնք բուժաշխատողից պահանջում են թղթային որևէ տարբերակ, պետք է անպայման նախարարությանը զեկուցեն, որովհետև նախարարի հանձնարարականով, ինչպես նաև գործող շրջաբերականով, թղթային շրջանառությունը պետք է հանվի։Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։Քաղիրավական պայմանագրով աշխատողները ե՞րբ կներառվեն առողջության ապահովագրության համակարգումԱռողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներն այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2236/06/22360675_93:0:1513:1065_1920x0_80_0_0_b400c74042105360ca25769bb614d618.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բուժաշխատող, բողոքի ակցիա, հհ առողջապահության նախարարություն, առողջապահություն, առողջության ապահովագրություն, բժիշկ
բուժաշխատող, բողոքի ակցիա, հհ առողջապահության նախարարություն, առողջապահություն, առողջության ապահովագրություն, բժիշկ
Ինչո՞ւ են ուշացրել բժիշկների ապահովագրական փոխհատուցումները. նախարարության պարզաբանումը
13:38 23.02.2026 (Թարմացված է: 14:01 23.02.2026) Նախարարի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ պոլիկլինիկական և հիվանդանոցային օղակին նախարարությունը 2 մասով է փոխհատուցում իրականացնում` պետպատվերի և ապահովագրության հատվածներով։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Խնդրահարույց որևէ բան չկա, որ ապահովագրական համակարգով մատուցված ծառայությունների դիմաց փոխատուցումները պոլիկլինիկական և հիվանդանոցային օղակին մի քանի օր ուշացումով են իրականացվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը` անդրադառնալով այսօր Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ազգային ժողովի մոտ այսօր անցկացված բողոքի ակցիայի ժամանակ բուժաշխատողները նշում էին, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո իրենք աշխատավարձը ստացել են ոչ միայն ուշացումով, այլև բավականին ցածր։
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ պոլիկլինիկական և հիվանդանոցային օղակին նախարարությունը 2 մասով է փոխհատուցում իրականացնում` պետպատվերի և ապահովագրության հատվածներով։
Ինչ վերաբերում է պոլիկլինիկաների դեպքում փոխհատուցման ուշացումներին, ապա նա նշեց, որ նախարարությունն այդ մասին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` պետպատվերի մասով տրամադրված բուժծառայությունների դիմաց փոխհատուցումը վաղուց արդեն իրականացված է։
«Ինչ վերաբերում է ապահովագրության փոխհատուցմանը, ապա քանի որ համընդհանուր ապահովագրության բարեփոխման մեկնարկային առաջին ամիսն է, նոր համակարգով փոխհատուցումները իրականացնելու համար բուժկենտրոններին տրվել էր լրացուցիչ ժամանակ` կատարողականներում փոփոխություններ իրականացնելու, որոշակի ճշգրտումներ մուտքագրելու համար, քանի որ բավականին նոր ծառայություններ էին ներդրվել։ Արդյունքում, մի քանի օր ուշացումով է ապահովագրության մասով փոխհատուցումը բուժկենտրոններին իրականացվել։ Ըստ էության, այստեղ խնդրահարույց որևէ բան չկա»,– ընդգծեց Ծատրյանը։
Նա անդրադարձավ նաև ակցիայի մասնակից մայրապետների և միջին բուժաշխատողների դժգոհությանը, որ ստացված ապահովագրական փոխհատուցման չափը շատ ցածր է եղել։ Ծատրյանի խոսքով` պետք է հստակեցվի` կոնկրետ ո՞ր բուժկենտրոնների մասին է խոսքը, քանի որ ընդհանուր առմամբ իրենք դժգոհություններ չեն ստացել։ Նա տեղեկացրեց, որ այսօր առցանց հերթական հանդիպումն է տեղի ունենալու բուժաշխատողների հետ, որի ընթացքում նրանք կարող են իրենց հուզող բոլոր այս հարցերն ուղղել անձամբ նախարարին։
«Կան բժիշկներ, ովքեր այս հարցով դիմել են մեզ և՛ ստորագրություններով, և՛ նաև իրենց աշխատավարձերի թերթիկներով։ Այսինքն, եթե լինի առարկայական խնդիր, օրինակ՝ 20 հոգանոց բժիշկների դիմում, մենք կարող ենք այդ հետքերով գնալ և անհատական դիտարկել, բայց երբ այսպես ընդհանրական են ասում, ես այստեղ, կներեք, բայց մեծ խնդիր չեմ տեսնում, քանի որ մենք անընդհատ ենք հանդիպում բժշկական կենտրոնների տնօրենների հետ, և չեմ կարծում, որ եղած խնդիրները նրանք վախենում են մեզ ասել և ՀԿ–ների անդամների միջոցով են փոխանցում»,– նշեց նախարի խոսնակը։
Դժգոհությունների մի մասն էլ վերաբերում է «Արմեդ» համակարգին, որը հաճախակի է խնդիրներ առաջացնում բժիշկների և բուժառուների համար։ Ծատրյանը չբացառեց, որ տեխնիկական խնդիրներ կան ու լինելու են, քանի որ առողջության ապահովագրությունը բազմաշերտ բարեփոխում է` ուղղված 1 մլն 600 հազար բնակչությանը։
«Անգամ փոքր բարեփոխումը հանդիպում է խնդիրների, սակայն դրանք արագ արձանագրում ենք, արձագանքում ենք։ «Արմեդը» գնում է դրանք լուծելու և ճկունացնելու ուղղությամբ»,– նշեց նա։
Դիտարկմանը, որ «Արմեդի» խափանումներին զուգահեռ դեռ շարունակվում է թղթային տարբերակով շրջանառությունը, նախարարի խոսնակն ընդգծեց` այն բժշկական կենտրոնները, որոնք բուժաշխատողից պահանջում են թղթային որևէ տարբերակ, պետք է անպայման նախարարությանը զեկուցեն, որովհետև նախարարի հանձնարարականով, ինչպես նաև գործող շրջաբերականով, թղթային շրջանառությունը պետք է հանվի։
Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներն այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։