https://arm.sputniknews.ru/20260210/hhum-hamyndhanur-buzhapahvovagrutjunic-hetvo-bk-neri-tsanrabernvatsutjunn-atshel-e-20-vov-98607941.html
ՀՀ–ում համընդհանուր բուժապահովագրությունից հետո ԲԿ-ների ծանրաբեռնվածությունն աճել է 20%-ով
ՀՀ–ում համընդհանուր բուժապահովագրությունից հետո ԲԿ-ների ծանրաբեռնվածությունն աճել է 20%-ով
Sputnik Արմենիա
2026 թվականի հունվարին «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում շուրջ 400 հազար այցելություն է գրանցվել։ 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T21:09+0400
2026-02-10T21:09+0400
2026-02-10T21:09+0400
հայաստան
առողջության ապահովագրություն
հհ առողջապահության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/561/93/5619330_0:83:1600:983_1920x0_80_0_0_cc464cc54a398619918a29b733825c79.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայաստանում գործող բժշկական կազմակերպությունների ծանրաբեռնվածությունը հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20%-ով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ պատասխանելով մեր գրավոր հարցմանը։Ըստ գերատեսչության` համընդհանուր բժշկական ապահովագրության շրջանակում 2026 թվականի հունվարին «Արմեդ» համակարգում արձանագրված այցերի ընդհանուր թիվը կազմել է 313,990։ Դրանցից 8,1%-ը վերաբերել է հիվանդանոցային դեպքերին։ Դեպքերի պլանային կամ անհետաձգելի կարգավիճակով տարբերակում չի իրականացվել։Գերատեսչությունից պարզաբանել են, որ համակարգի անխափան աշխատանքի, ինչպես նաև հերթերի գոյացումից խուսափելու, բուժառուների հոսքն առավել կարգավորված և սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով բժշկական կազմակերպություններում ներդրվել է էլեկտրոնային հերթագրման համակարգ։ Ինչ վերաբերում է ապահովագրության համակարգի գործողության մեկնարկից ի վեր առաջացած խնդիրներին, նախարարությունից նշել են, որ համակարգի աշխատանքը մշտապես ենթարկվում է մոնիտորինգի, և ի հայտ եկած խնդիրները լուծվում են աշխատանքային կարգով։Պետությունն ապահովում է բազային փաթեթը, մասնավորը՝ հավելյալ ծառայությունները. ԱվանեսյանՀիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և դրանից բարձր աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։Սոցփաթեթի շահառուների համար կանխարգելիչ հետազոտությունն այլևս պարտադիր չէ. Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/561/93/5619330_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e39c894e46a747888003e35941ab4be8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, առողջության ապահովագրություն, հհ առողջապահության նախարարություն
հայաստան, առողջության ապահովագրություն, հհ առողջապահության նախարարություն
ՀՀ–ում համընդհանուր բուժապահովագրությունից հետո ԲԿ-ների ծանրաբեռնվածությունն աճել է 20%-ով
2026 թվականի հունվարին «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում շուրջ 400 հազար այցելություն է գրանցվել։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայաստանում գործող բժշկական կազմակերպությունների ծանրաբեռնվածությունը հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20%-ով։
Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Ըստ գերատեսչության` համընդհանուր բժշկական ապահովագրության շրջանակում 2026 թվականի հունվարին «Արմեդ» համակարգում արձանագրված այցերի ընդհանուր թիվը կազմել է 313,990։ Դրանցից 8,1%-ը վերաբերել է հիվանդանոցային դեպքերին։ Դեպքերի պլանային կամ անհետաձգելի կարգավիճակով տարբերակում չի իրականացվել։
«Բժշկական կազմակերպությունների ծանրաբեռնվածությունն ավելացել է մոտ 20 տոկոսով, ինչը խոչընդոտ չի հանդիսանում նրանց բնականոն աշխատանքի համար», - ասված է նախարարության պատասխանում։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ համակարգի անխափան աշխատանքի, ինչպես նաև հերթերի գոյացումից խուսափելու, բուժառուների հոսքն առավել կարգավորված և սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով բժշկական կազմակերպություններում ներդրվել է էլեկտրոնային հերթագրման համակարգ։ Ինչ վերաբերում է ապահովագրության համակարգի գործողության մեկնարկից ի վեր առաջացած խնդիրներին, նախարարությունից նշել են, որ համակարգի աշխատանքը մշտապես ենթարկվում է մոնիտորինգի, և ի հայտ եկած խնդիրները լուծվում են աշխատանքային կարգով։
Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և դրանից բարձր աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։