https://arm.sputniknews.ru/20260130/qaghiravakan-pajmanagrvov-ashkhatvoghnery-erb-knerarven-arvoghjutjan-apahvovagrutjan-hamakargum-98244598.html
Քաղիրավական պայմանագրով աշխատողները ե՞րբ կներառվեն առողջության ապահովագրության համակարգում
Քաղիրավական պայմանագրով աշխատողները ե՞րբ կներառվեն առողջության ապահովագրության համակարգում
Sputnik Արմենիա
Կան մարդիկ, որոնք քաղիրավական պայմանագրով չեն աշխատում, բայց եկամուտ ունեն։ ՀՀ առողջապահության նախարարությունը նրանց հարցով մոնիտորինգ է անելու։ 30.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-30T12:22+0400
2026-01-30T12:22+0400
2026-01-30T12:23+0400
հայաստան
առողջության ապահովագրություն
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1e/98242026_0:0:1200:675_1920x0_80_0_0_7cde466074b6dd93b2296cf1e87fe58e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Քաղիրավական պայմանագրով աշխատողների համար առողջության համընդհանուր ապահովագրական համակարգը կսկսի գործել 2027 թվականի հունվարի 1-ից։ Այսօր Ազգային ժողովում համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։«Այս պահին համակարգը գործում է միայն աշխատանքային պայմանագրերով աշխատողների համար»,– ասաց նա։Նախարարի խոսքով՝ գերատեսչությունը հարցերի մեծ հոսք է ստանում առողջության համընդհանուր ապահովագրական համակարգին կամավոր միանալու թեմայով։Երբ քայլելը երազանք է. սպինալ մկանային ատրոֆիայի բուժումը Հայաստանում հասանելի չէ«Կան մարդիկ, որոնք քաղիրավական պայմանագրով չեն աշխատում, բայց եկամուտ ունեն, օրինակ՝ բարեկամն է ֆինանսավորում և այլն։ Նախատեսել էինք, որ կամավոր կարող են միանալ 2028 թվականի հունվարի 1-ից, սակայն մոնիտորինգ կանենք և վեց ամիս հետո կքննարկենք՝ արդյոք 2027 թվականի հունվարի 1-ից նրանք կարո՞ղ են կամովին միանալ համակարգին»,– նշեց Ավանեսյանը։Քննարկման սկզբում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ 65+ տարիքի 50 073 թոշակառու հունվարի 29-ի դրությամբ ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով։Ըստ նրա՝ 57 թոշակառու ստացել է մինչև 4 մլն դրամի աջակցություն, 158 թոշակառու՝ 2-4 մլն դրամի, 802 անձ՝ 1-2 մլն դրամի։Ավեանեսյանի խոսքով` համակարգում ընդգրկված է 1 571 181 անձ: Մասնակիցների բաշխվածությունն ըստ խմբերի հետևյալն է` մինչև 18 տարեկաններ՝ 39.9% (շուրջ 627 000 անձ), 65 տարեկան և բարձր (թոշակառուներ)՝ 32.5% (շուրջ 510 000 անձ), սոցիալական աջակցության խմբեր (նպաստառուներ և այլն)՝ 9.3% (շուրջ 146 000 անձ) 200 000 դրամից ավելի եկամուտ ունեցողներ՝ 18.3% (շուրջ 287 000 անձ)։Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։Սոցփաթեթի շահառուների համար կանխարգելիչ հետազոտությունն այլևս պարտադիր չէ. Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1e/98242026_119:0:1019:675_1920x0_80_0_0_093d2f7cb1aa6663767097929b935665.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, առողջության ապահովագրություն, անահիտ ավանեսյան
հայաստան, առողջության ապահովագրություն, անահիտ ավանեսյան
Քաղիրավական պայմանագրով աշխատողները ե՞րբ կներառվեն առողջության ապահովագրության համակարգում
12:22 30.01.2026 (Թարմացված է: 12:23 30.01.2026) Կան մարդիկ, որոնք քաղիրավական պայմանագրով չեն աշխատում, բայց եկամուտ ունեն։ ՀՀ առողջապահության նախարարությունը նրանց հարցով մոնիտորինգ է անելու։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Քաղիրավական պայմանագրով աշխատողների համար առողջության համընդհանուր ապահովագրական համակարգը կսկսի գործել 2027 թվականի հունվարի 1-ից։ Այսօր Ազգային ժողովում համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս պահին համակարգը գործում է միայն աշխատանքային պայմանագրերով աշխատողների համար»,– ասաց նա։
Նախարարի խոսքով՝ գերատեսչությունը հարցերի մեծ հոսք է ստանում առողջության համընդհանուր ապահովագրական համակարգին կամավոր միանալու թեմայով։
«Կան մարդիկ, որոնք քաղիրավական պայմանագրով չեն աշխատում, բայց եկամուտ ունեն, օրինակ՝ բարեկամն է ֆինանսավորում և այլն։ Նախատեսել էինք, որ կամավոր կարող են միանալ 2028 թվականի հունվարի 1-ից, սակայն մոնիտորինգ կանենք և վեց ամիս հետո կքննարկենք՝ արդյոք 2027 թվականի հունվարի 1-ից նրանք կարո՞ղ են կամովին միանալ համակարգին»,– նշեց Ավանեսյանը։
Քննարկման սկզբում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ 65+ տարիքի 50 073 թոշակառու հունվարի 29-ի դրությամբ ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով։
Ըստ նրա՝ 57 թոշակառու ստացել է մինչև 4 մլն դրամի աջակցություն, 158 թոշակառու՝ 2-4 մլն դրամի, 802 անձ՝ 1-2 մլն դրամի։
Ավեանեսյանի խոսքով` համակարգում ընդգրկված է 1 571 181 անձ: Մասնակիցների բաշխվածությունն ըստ խմբերի հետևյալն է` մինչև 18 տարեկաններ՝ 39.9% (շուրջ 627 000 անձ), 65 տարեկան և բարձր (թոշակառուներ)՝ 32.5% (շուրջ 510 000 անձ), սոցիալական աջակցության խմբեր (նպաստառուներ և այլն)՝ 9.3% (շուրջ 146 000 անձ) 200 000 դրամից ավելի եկամուտ ունեցողներ՝ 18.3% (շուրջ 287 000 անձ)։
Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։