https://arm.sputniknews.ru/20260219/datarany-varujt-e-yndunel-nakhkin-ter-tadei-dem-ekeghecu-nerkajacrats-hajcery-98979518.html
Դատարանը վարույթ է ընդունել նախկին տեր Թադեի դեմ եկեղեցու ներկայացրած հայցերը
Դատարանը վարույթ է ընդունել նախկին տեր Թադեի դեմ եկեղեցու ներկայացրած հայցերը
Sputnik Արմենիա
Եկեղեցին պահանջում է վերադարձնել Արամայիս Թախմազյանին տրված բնակարանն ու Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու բանալիները։ 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T13:38+0400
2026-02-19T13:38+0400
2026-02-19T13:44+0400
դատ
մայր աթոռ սուրբ էջմիածին
թալին
հայց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98128073_0:0:1280:721_1920x0_80_0_0_6aab5e854dd17624cdbd69eca92901d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ տեր Թադե) դեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացրած երկու հայցերը։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։Ավելի վաղ հայտնել էինք, որ եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին և նրա կնոջը՝ Հռիփսիմե Խաչատրյանին հետ վերադարձնել Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Մյասնիկյանփողոցի 3-րդ շենքի 5-րդ բնակարանը՝ վտարելով պատասխանողներին նշված բնակարանից։ Երկու հայցերով պահանջ է ներկայացվել նաև պատասխանողներից հօգուտ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։Հայցերը մակագրվել են դատավոր Զարուհի Մկրտչյանին, ում որոշմամբ դրանք փետրվարի 18-ին վարույթ են ընդունվել։Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին դատարան հայց ներկայացրել է նաև Հովհաննավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանի դեմ (տեր Արամ)։ Դեռ հոկտեմբերի 23-ին Մայր աթոռը Ասատրյանից պահանջվել էր ազատել Հովհաննավանքը և եկեղեցու բանալիները հանձնել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ տեր Շնորհք աբեղա Պալոյանին, իսկ Մայր աթոռի կողմից ծառայողական նպատակներով տրամադրված բնակարանն ազատել մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։Հավելենք, որ օրեր առաջ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը իրենք են հայց ներկայացրել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Երկուսն էլ պահանաջում են անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումները և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։
թալին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98128073_58:0:1195:853_1920x0_80_0_0_569a9f6a648c52516182b54b071af11f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատ, մայր աթոռ սուրբ էջմիածին, թալին, հայց
դատ, մայր աթոռ սուրբ էջմիածին, թալին, հայց
Դատարանը վարույթ է ընդունել նախկին տեր Թադեի դեմ եկեղեցու ներկայացրած հայցերը
13:38 19.02.2026 (Թարմացված է: 13:44 19.02.2026) Եկեղեցին պահանջում է վերադարձնել Արամայիս Թախմազյանին տրված բնակարանն ու Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու բանալիները։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ տեր Թադե) դեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացրած երկու հայցերը։ Այդ մասին տեղեկանում ենք
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին և նրա կնոջը՝ Հռիփսիմե Խաչատրյանին հետ վերադարձնել Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Մյասնիկյանփողոցի 3-րդ շենքի 5-րդ բնակարանը՝ վտարելով պատասխանողներին նշված բնակարանից։
Մյուս հայցով պահանջ է ներկայացվել դատարան պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին հետ վերադարձնել Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ արգելելով նրան մուտք գործել եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ խորան, ավանդատուն և ատյան։
Երկու հայցերով պահանջ է ներկայացվել նաև պատասխանողներից հօգուտ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Հայցերը մակագրվել են դատավոր Զարուհի Մկրտչյանին, ում որոշմամբ դրանք փետրվարի 18-ին վարույթ են ընդունվել։
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին դատարան հայց ներկայացրել է նաև Հովհաննավանքի նախկին քահանա
Ստեփան Ասատրյանի դեմ (տեր Արամ)։ Դեռ հոկտեմբերի 23-ին Մայր աթոռը Ասատրյանից
պահանջվել էր ազատել Հովհաննավանքը և եկեղեցու բանալիները հանձնել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ տեր Շնորհք աբեղա Պալոյանին, իսկ Մայր աթոռի կողմից ծառայողական նպատակներով տրամադրված բնակարանն ազատել մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։
Հավելենք, որ օրեր առաջ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը
իրենք են հայց ներկայացրել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Երկուսն էլ պահանաջում են անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումները և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։