00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ առաքելական եկեղեցին դատի է տվել Թալինի նախկին քահանային

© SputnikԱրամայիս Թախմազյան
Արամայիս Թախմազյան - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2026
Բաժանորդագրվել
Եկեղեցին 2 պահանջ է ներկայացրել դատարանին։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայ առաքելական սուրբ եկեղեցին դատի է տվել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանին (նախկինում՝ տեր Թադե քահանա)։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ Արամայիս Թախմազյանը կարգալույծ է հռչակվել 2025 թվականի դեկտեմբերի 3-ին։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշման համար հիմք է հանդիսացել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։
«Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի պահանջները՝ պարտավորեցնել Արամայիս Դավթի Թախմազյանին և Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանին վերադարձնել ՀԱՍԵ-ին սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Մյասնիկյան 3-րդ շենքի 5-րդ բնակարանը՝ վտարելով պատասխանողներին նշված բնակարանից»,- ասված է դատական պահանջում։
Երկրորդ պահանջով էլ ՀԱՍԵ-ն դատարանից խնդրում է Թախմազյանից և Խաչատրյանից հօգուտ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին դատարան հայց ներկայացրել է նաև Հովհաննավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանի դեմ (տեր Արամ)։ Դեռ հոկտեմբերի 23-ին Մայր աթոռը Ասատրյանից պահանջվել էր ազատել Հովհաննավանքը և եկեղեցու բանալիները հանձնել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ տեր Շնորհք աբեղա Պալոյանին, իսկ Մայր աթոռի կողմից ծառայողական նպատակներով տրամադրված բնակարանն ազատել մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։
Հավելենք, որ օրեր առաջ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը իրենք են հայց ներկայացրել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Երկուսն էլ պահանաջում են անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումները և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։
Դատարանը հայցերը հետ էր ուղարկել՝ բացթողումները լրացնելու համար սահմանելով եռօրյա ժամկետ։
Լրահոս
0