https://arm.sputniknews.ru/20251203/kargalujts-e-hrchakvel-ter-tade-qahana-takhmazjany-96480830.html
Կարգալույծ է հռչակվել տեր Թադե քահանա Թախմազյանը
Կարգալույծ է հռչակվել տեր Թադե քահանա Թախմազյանը
Sputnik Արմենիա
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով: 03.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-03T12:54+0400
2025-12-03T12:54+0400
2025-12-03T13:30+0400
հայաստան
տեր թադե քահանա թախմազյան
կարգալույծ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95637153_0:84:1600:984_1920x0_80_0_0_81c024f32dac5fd15f8e8fafc6fe3053.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է հռչակվել։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշման համար հիմք է հանդիսացել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով:Նոյեմբերի 3-ին հայտնել էինք, որ Թալինի հոգևոր հովիվ տեր Թադե քահանա Թախմազյանի հարցն ընդգրկված է Մայր աթոռի կարգապահական հարցերով հանձնախմբի օրակարգում։Տեր Թադեն նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում մասնակցել էր կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Արամ քահանա Ասատրյան. խմբ․) մատուցած «պատարագին»։ Բացի այդ, նա ֆեյսբուքյան իր էջում մի շարք գրառումներ էր արել՝ աջակցություն հայտնելով կարգալույծ արված քահանայի հայտարարություններին և գրառումներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95637153_89:0:1512:1067_1920x0_80_0_0_03af173b65a3a7a25cde99a8280949db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տեր թադե քահանա թախմազյան, կարգալույծ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայաստան, տեր թադե քահանա թախմազյան, կարգալույծ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Կարգալույծ է հռչակվել տեր Թադե քահանա Թախմազյանը
12:54 03.12.2025 (Թարմացված է: 13:30 03.12.2025) Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով:
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է հռչակվել։ Տեղեկությունը հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշման համար հիմք է հանդիսացել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։
Ըստ հիմնավորումների` Թադե քահանան վարկաբեկել է Հայ եկեղեցին և եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով, իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին, պատարագներին Ամենայն հայոց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով Եկեղեցուց և, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը, եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով:
Նոյեմբերի 3-ին
հայտնել էինք, որ Թալինի հոգևոր հովիվ տեր Թադե քահանա Թախմազյանի հարցն ընդգրկված է Մայր աթոռի կարգապահական հարցերով հանձնախմբի օրակարգում։
Տեր Թադեն նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում մասնակցել էր կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Արամ քահանա Ասատրյան. խմբ․) մատուցած «պատարագին»։ Բացի այդ, նա ֆեյսբուքյան իր էջում մի շարք գրառումներ էր արել՝ աջակցություն հայտնելով կարգալույծ արված քահանայի հայտարարություններին և գրառումներին։