https://arm.sputniknews.ru/20260209/ishkhanutjunnery-pvordzum-en-hasnel-vehapari-dem-qreakan-gvorts-harucelun-pastaban-98597731.html
Իշխանությունները փորձում են հասնել Վեհափառի դեմ քրեական գործ հարուցելուն. փաստաբան
Իշխանությունները փորձում են հասնել Վեհափառի դեմ քրեական գործ հարուցելուն. փաստաբան
Sputnik Արմենիա
Արա Զոհրաբյանի խոսքով՝ կաթողիկոսին վարկաբեկելու իշխանության փորձերը հաջողության չեն հասել: 09.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-09T12:56+0400
2026-02-09T12:56+0400
2026-02-09T12:56+0400
արա զոհրաբյան
հայ առաքելական եկեղեցի
եկեղեցի
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/09/98597316_0:0:1281:720_1920x0_80_0_0_d5aa1e8dc9926042edd64b7f3f07b882.jpg
Իշխանությունները Հայ առաքելական եկեղեցու դեմ տարբեր քրեական գործերով փորձում են հասնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ գործ հարուցելուն: Այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը:Փաստաբանի կարծիքով՝ իշխանության երազանքն է կաթողիկոսի դեմ գործ հարուցելը, սակայն դա այդքան էլ հեշտ չէ: Նրա խոսքով՝ նման գործերից է նաև Արման Սարոյանի հայցն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու: Զոհրաբյանի խոսքով՝ հենց Սարոյանի հետ կապված դատական որոշման պատճառով է Քննչական կոմիտեն գործ հարուցել 6 եպիսկոպոսի և մեկ քահանայի նկատմամբ՝ նրանց որպես մեղադրյալ ներգրավելու համար:Հիշեցնենք, որ Գևորգ Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն պաշտոնում։Դատարանն ավելի վաղ որոշել էր, որ Սարոյանը պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը (որպես հայցի ապահովման միջոց):Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/09/98597316_89:0:1049:720_1920x0_80_0_0_e29b15808166313ff3b3e3ef278b64c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արա զոհրաբյան, հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատարան, видео
արա զոհրաբյան, հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատարան, видео
Իշխանությունները փորձում են հասնել Վեհափառի դեմ քրեական գործ հարուցելուն. փաստաբան
Արա Զոհրաբյանի խոսքով՝ կաթողիկոսին վարկաբեկելու իշխանության փորձերը հաջողության չեն հասել:
Իշխանությունները Հայ առաքելական եկեղեցու դեմ տարբեր քրեական գործերով փորձում են հասնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ գործ հարուցելուն: Այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, որոնցով նպատակ կա հասնել այնպիսի իրավիճակի, որ Վեհափառ հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն ու տանեն առաջ: Մինչև հիմա չեն կարողացել գտնել մի այնպիսի իրավիճակ, որ կարողանան վարկաբեկել ու կալանավորել այնպես, որ հանրությունը խիստ չարձագանքի: Բազմաթիվ փորձեր են եղել, որոշների մասին չեմ կարող խոսել, բայց իրենք հաջողության չեն հասել»,- ասաց Զոհրաբյանը:
Փաստաբանի կարծիքով՝ իշխանության երազանքն է կաթողիկոսի դեմ գործ հարուցելը, սակայն դա այդքան էլ հեշտ չէ: Նրա խոսքով՝ նման գործերից է նաև Արման Սարոյանի հայցն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու: Զոհրաբյանի խոսքով՝ հենց Սարոյանի հետ կապված դատական որոշման պատճառով է Քննչական կոմիտեն գործ հարուցել 6 եպիսկոպոսի և մեկ քահանայի նկատմամբ՝ նրանց որպես մեղադրյալ ներգրավելու համար:
«Արման Սարոյանը կարողացել է փոխանցումներ կատարել Հայ առաքելական եկեղեցուն պատկանող բանկային հաշիվներից, բայց նման իրավունք չուներ, քանի որ ներկայում ո՛չ պաշտոն է զբաղեցնում, ո՛չ էլ հոգևորական է:Հիմա վաղը, եթե այս հարցով Սարոյանը պարտվի, ո՞վ է պատասխան տալու այդ ֆինանսական կորուստների համար: Դատարանը, Պանդորայի արկղը բացելով, լուրջ փաստի առաջ է կանգնեցրել բոլորին: Պատմական քայլ է կատարել դատավորը, քանի որ դարերի ընթացքում չենք ունեցել դեպք, որ դատարանը ներխուժի եկեղեցու ինքնակառավարման և կարգապահական տիրույթ»,- ասաց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Գևորգ Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն պաշտոնում։
Դատարանն ավելի վաղ որոշել էր, որ Սարոյանը պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը (որպես հայցի ապահովման միջոց):
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները
հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։