00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔԿ–ն Մայր աթոռի դեմ քրեական վարույթ է նախաձեռնել կարգալույծ արված եպիսկոպոսի «գործով»

© Sputnik / Zara MikaԱրման Սարոյան
Արման Սարոյան - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2026
Բաժանորդագրվել
Գևորգ Սարոյանը դատարանում վիճարկում է իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու որոշումը:
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով»։ Լուրը հրապարակվել է ՔԿ–ի կայքում։
Սարոյանը հունվարի 15-ին հայց էր ներկայացրել Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ` պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին որոշումը և վերականգնել այդ պաշտոնում։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի դատարանի որոշման համաձայն` Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվել է Մասյացոտնի թեմի առաջնորդ պաշտոնում, մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը։
«Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը հունվարի 16-ին տրված կատարողական թերթով արգելել է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ իրականացնել թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ թեմի ֆինանսական միջոցների տնօրինումը և ֆինանսական գործարքների իրականացումը, մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը»,,– ասված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Ըստ նախաքննական մարմնի` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակում կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը, որը հունվարի 19-ին որոշումն առձեռն հանձնվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատուն, մինչդեռ Գերագույն հոգևոր խորհրդի 2026 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույծ է հռչակվել:
«Նկատի ունենալով, որ հաղորդմամբ փաստվում են հիշյալ կատարողական վարույթի շրջանակներում «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու» համապատասխան ծառայողների կողմից իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու և այն չկատարելուն դրդելու առերևույթ հանցագործության դեպքեր` հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել դատական ակտը չկատարելու հոդվածի հատկանիշներով, որով իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Հունվարի 6-ին Փաշինյանն «ուխտերթ» կազմակերպեց Երևանի կենտրոնում, որի ավարտին իր համախոհներին կոչ արեց մասնակցել պատարագներին և հորդորել հոգևորականներին միանալ եկեղեցու «բարենորոգմանը» ու զեղչել կաթողիկոսի անունը։
Լրահոս
0