https://arm.sputniknews.ru/20260204/mardik-sksel-en-tarberel-pvopulizmy-irakanutjunic-pvordzagety-chi-vstahum-svocharcumnerin-98403503.html
Մարդիկ սկսել են տարբերել պոպուլիզմը իրականությունից. փորձագետը չի վստահում սոցհարցումներին
Մարդիկ սկսել են տարբերել պոպուլիզմը իրականությունից. փորձագետը չի վստահում սոցհարցումներին
Sputnik Արմենիա
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ հանրությունը բաժանված է 3 մասի՝ 15–20 %-ը աջակցում է գործող իշխանությանը, գրեթե նույնքան`... 04.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-04T23:17+0400
2026-02-04T23:17+0400
2026-02-04T23:17+0400
երվանդ բոզոյան
իշխանություն
ընդդիմություն
ազգային ժողովի ընտրություններ
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/1687/64/16876406_0:0:1600:901_1920x0_80_0_0_f841f636773d10cfb8cf79ec6ca0353e.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Հայաստանում սոցհարցումները ոչ թե իրականության արտացոլումն են, այլ ընտրություններին ընդառաջ մարդկանց պատկերացումների վրա ազդելու փորձ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։Ինչպես հայտնի է, 2025-ի տարեվերջին սոցիոլոգիական կենտրոններից մեկի հրապարակած հարցումների արդյունքներով ամենաբարձր վարկանիշը քաղաքական ուժերից ունի «Քաղաքացիական պայմանագիրը»` 16․5 %, երկրորդ տեղում «Մեր ձևով» շարժումն է` 7․2 %–ով, ապա «Հայաստան» դաշինքը` 6․8 %–ով և «Բարգավաճ Հայաստանը»` 4․5%–ով։ Օրերս էլ «Մեր ձևով» շարժումը հրապարակեց իր պատվիրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնց համաձայն` Նիկոլ Փաշինյանն ունի 33 % վարկանիշ, Սամվել Կարապետյանը՝ 34 %։Նրա խոսքով` հանրության տրամադրությունների ամենաճշգրիտ ցուցիչն արդեն անցկացված ընտրություններն են։«Ե՛վ Գյումրիում, և՛ Վաղարշապատում, և՛ Երևանում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները հստակ ցույց տվեցին, թե որ քաղաքական ուժը ինչ վարկանիշ ունի։ Այնպես որ, վերջնական ճշգրիտ արդյունքները մենք կիմանանք միայն կոնկրետ ընտրությունների ժամանակ, իսկ ավելի մոտավոր պատկերացում կարող ենք ունենալ, երբ որ սկսվի նախընտրական արշավը։ Այ նախընտրական արշավը որ սկսվի, մարդիկ տեսնեն, թե ինչ խաղացողներ կան, ինչ ծրագրերով են հանդես գալիս, այդ ժամանակ էլ արդեն կարելի է մոտավոր պատկերացում կազմել, որովհետև մեր հասարակությունը, որպես կանոն, վերջին մի ամսվա մեջ է իր որոշումը կայացնում»,– նկատում է քաղաքագետը։Ընդդիմադիր դաշտում կա համագործակցության լուրջ ներուժ. Ռոբերտ ՔոչարյանՈրպես օրինակ Բոզոյանը հիշեցնում է 1996 թ–ի նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում միայն պարզ դարձավ Վազգեն Մանուկյանի իրական վարկանիշը, կամ 2013թ–ին Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը, որը նախընտրական սոցիոլոգիական հարցումները չէին արձանագրում։Հղում անելով իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքներին` Երվանդ Բոզոյանը նշում է, որ այսօր հասարակությունը բաժանված է 3 պայմանական մասի՝ մոտավորապես 15–20 %-ը աջակցում է գործող իշխանությանը, գրեթե նույնքան` ընդդիմությանը, և 60–ից ավելի տոկոսը կողմնորոշված չէ ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության կողմը։ Հանրության այս հատվածը, մեր զրուցակցի բնորոշմամբ, փորձում է տեսնել այլընտրանք այսօրվա իշխանությանը, այսինքն՝ դժգոհ է իշխանությունից, բայց դեռ չի գտել իրեն ցանկալի այլընտրանքը նաև ընդդիմադիր դաշտում։«Շատ հետաքրքիր և շատ կարևոր է, երբ մարդիկ սկսում են անկեղծորեն ասել, թե ինչ խնդիրներ կան։ Շատ ավելի պարզ և հասկանալի է դառնում, թե ինչի առաջ են կանգնած մարդիկ։ Ակնհայտորեն ուզում են ունենալ խաղաղ առաջարկ, այսինքն՝ խաղաղությունը մարդկանց համար գլխավոր խնդիրներից երկրորդն է։ Մարդիկ ուզում են` վստահելի և երաշխավորված լինի այդ խաղաղությունը։ 3-րդը տնտեսական զարգացումն է. մարդկանց համար շատ կարևոր է տեսնել, թե ինչ ձևով կարող է երկիրը զարգանալ, ինչ սոցիալական արդյունքներ կարող են ունենալ։ Եվ մարդիկ արդեն սկսել են հասկանալ, տարբերել պոպուլիզմը իրականությունից»,– նկատում է քաղաքագետը և ընդգծում` առաջիկա ընտրություններում հաջողության կհասնեն այն ուժերը, որոնք առավելագույնը կկարողանան ադապտացվել հանրային այս պահանջին։2026–ի ընտրությունները Հայաստանի համար կարող են դառնալ ամենաճակատագրականը. ՍուրենյանցԻնչ վերաբերում է այսպես կոչված պսևդոընդդիմադիր ուժերին, որոնք փորձում են ներկայանալ ո՛չ այս ճամբարից, ո՛չ այն, կամ «բոլորին դեմ եմ» դիրքորոշման կրողներին, մեր զրուցակցի համոզմամբ` առաջիկա ընտրություններում այս ուժերին ևս չի հաջողվելու մեծ ծավալի ջուր լցնել իշխանության ջրաղացին։«Ինչքան էլ որ իրենք հայտարարեն, թե օբյեկտիվ են, ոչ մեկին չեն սիրում, մեր հասարակությունն արդեն այդ փուլն անցել է։ Միշտ էլ Հայաստանում եղել են շրջանակներ, որոնք ձևակերպել են իրենց որպես ընդդիմադիր կամ «բոլորին դեմ»–եր, բայց իրականում սպասարկել են կոնկրետ կենտրոնների շահերը»,– նշում է քաղաքագետը։Ընդդիմադիր ուժերի հաջողությանը մեկ այլ գրավական էլ, Երվանդ Բոզոյանի համոզմամբ, հանրության ակտիվ մասնակցությունն է ընտրությանը։ Նրա դիտարկմամբ` եթե ընտրողների առնվազն 55 տոկոսը մասնակցի քվեարկությանը, ապա իշխանությունը կարող է լուրջ խնդիրներ ունենալ։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1687/64/16876406_130:0:1554:1068_1920x0_80_0_0_e3515ca5a0ab8b65ab61eea8ad4244ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երվանդ բոզոյան, իշխանություն, ընդդիմություն, ազգային ժողովի ընտրություններ, աժ (ազգային ժողով)
երվանդ բոզոյան, իշխանություն, ընդդիմություն, ազգային ժողովի ընտրություններ, աժ (ազգային ժողով)
Մարդիկ սկսել են տարբերել պոպուլիզմը իրականությունից. փորձագետը չի վստահում սոցհարցումներին
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ հանրությունը բաժանված է 3 մասի՝ 15–20 %-ը աջակցում է գործող իշխանությանը, գրեթե նույնքան` ընդդիմությանը, և 60–ից ավելի տոկոսը կողմնորոշված չէ։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Հայաստանում սոցհարցումները ոչ թե իրականության արտացոլումն են, այլ ընտրություններին ընդառաջ մարդկանց պատկերացումների վրա ազդելու փորձ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Ինչպես հայտնի է, 2025-ի տարեվերջին սոցիոլոգիական կենտրոններից մեկի հրապարակած հարցումների արդյունքներով ամենաբարձր վարկանիշը քաղաքական ուժերից ունի «Քաղաքացիական պայմանագիրը»` 16․5 %, երկրորդ տեղում «Մեր ձևով» շարժումն է` 7․2 %–ով, ապա «Հայաստան» դաշինքը` 6․8 %–ով և «Բարգավաճ Հայաստանը»` 4․5%–ով։ Օրերս էլ «Մեր ձևով» շարժումը հրապարակեց իր պատվիրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնց համաձայն` Նիկոլ Փաշինյանն ունի 33 % վարկանիշ, Սամվել Կարապետյանը՝ 34 %։
«Կան կենտրոններ, որոնք փորձում են ավելի օբյեկտիվ դիրքավորվել, բայց կան կենտրոններ, որոնք նպատակային ուղղվածություն ունեն, այսինքն` զուտ կոնյուկտուրային խնդիր են լուծում, որպեսզի այս կամ այն ուժի համար որոշակի վարկանիշ ստանան կամ ուղղորդեն հանրությանը»,– նշում է քաղաքագետը։
Նրա խոսքով` հանրության տրամադրությունների ամենաճշգրիտ ցուցիչն արդեն անցկացված ընտրություններն են։
«Ե՛վ Գյումրիում, և՛ Վաղարշապատում, և՛ Երևանում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները հստակ ցույց տվեցին, թե որ քաղաքական ուժը ինչ վարկանիշ ունի։ Այնպես որ, վերջնական ճշգրիտ արդյունքները մենք կիմանանք միայն կոնկրետ ընտրությունների ժամանակ, իսկ ավելի մոտավոր պատկերացում կարող ենք ունենալ, երբ որ սկսվի նախընտրական արշավը։ Այ նախընտրական արշավը որ սկսվի, մարդիկ տեսնեն, թե ինչ խաղացողներ կան, ինչ ծրագրերով են հանդես գալիս, այդ ժամանակ էլ արդեն կարելի է մոտավոր պատկերացում կազմել, որովհետև մեր հասարակությունը, որպես կանոն, վերջին մի ամսվա մեջ է իր որոշումը կայացնում»,– նկատում է քաղաքագետը։
Որպես օրինակ Բոզոյանը հիշեցնում է 1996 թ–ի նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում միայն պարզ դարձավ Վազգեն Մանուկյանի իրական վարկանիշը, կամ 2013թ–ին Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը, որը նախընտրական սոցիոլոգիական հարցումները չէին արձանագրում։
«Հայաստանում, բացի սոցհարցումներից, շատ ավելի կարևոր են խորքային անալիզները, որոնք հիմնականում կատարվում են ֆոկուս խմբերի հետ աշխատանքով։ Ես մասնակցել եմ նման խորքային վերլուծությունների մի շարք քաղաքներում, որոնք փակ ձևաչափով են ընթացել և իրավունք չունեմ շատ բան հրապարակայնացնել։ Կասեմ միայն, որ այդ փակ հարցումները շատ հետաքրքիր արդյունք են տվել։ Եվ այն արդյունքները, որոնք հրապարակում են սոցիոլոգիական հարցումների անվան տակ, անկեղծ ասած` շատ մոտ չեն ճշտվածությանը»,– նշում է Բոզոյանը։
Հղում անելով իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքներին` Երվանդ Բոզոյանը նշում է, որ այսօր հասարակությունը բաժանված է 3 պայմանական մասի՝ մոտավորապես 15–20 %-ը աջակցում է գործող իշխանությանը, գրեթե նույնքան` ընդդիմությանը, և 60–ից ավելի տոկոսը կողմնորոշված չէ ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության կողմը։ Հանրության այս հատվածը, մեր զրուցակցի բնորոշմամբ, փորձում է տեսնել այլընտրանք այսօրվա իշխանությանը, այսինքն՝ դժգոհ է իշխանությունից, բայց դեռ չի գտել իրեն ցանկալի այլընտրանքը նաև ընդդիմադիր դաշտում։
«Շատ հետաքրքիր և շատ կարևոր է, երբ մարդիկ սկսում են անկեղծորեն ասել, թե ինչ խնդիրներ կան։ Շատ ավելի պարզ և հասկանալի է դառնում, թե ինչի առաջ են կանգնած մարդիկ։ Ակնհայտորեն ուզում են ունենալ խաղաղ առաջարկ, այսինքն՝ խաղաղությունը մարդկանց համար գլխավոր խնդիրներից երկրորդն է։ Մարդիկ ուզում են` վստահելի և երաշխավորված լինի այդ խաղաղությունը։ 3-րդը տնտեսական զարգացումն է. մարդկանց համար շատ կարևոր է տեսնել, թե ինչ ձևով կարող է երկիրը զարգանալ, ինչ սոցիալական արդյունքներ կարող են ունենալ։ Եվ մարդիկ արդեն սկսել են հասկանալ, տարբերել պոպուլիզմը իրականությունից»,– նկատում է քաղաքագետը և ընդգծում` առաջիկա ընտրություններում հաջողության կհասնեն այն ուժերը, որոնք առավելագույնը կկարողանան ադապտացվել հանրային այս պահանջին։
Ինչ վերաբերում է այսպես կոչված պսևդոընդդիմադիր ուժերին, որոնք փորձում են ներկայանալ ո՛չ այս ճամբարից, ո՛չ այն, կամ «բոլորին դեմ եմ» դիրքորոշման կրողներին, մեր զրուցակցի համոզմամբ` առաջիկա ընտրություններում այս ուժերին ևս չի հաջողվելու մեծ ծավալի ջուր լցնել իշխանության ջրաղացին։
«Ինչքան էլ որ իրենք հայտարարեն, թե օբյեկտիվ են, ոչ մեկին չեն սիրում, մեր հասարակությունն արդեն այդ փուլն անցել է։ Միշտ էլ Հայաստանում եղել են շրջանակներ, որոնք ձևակերպել են իրենց որպես ընդդիմադիր կամ «բոլորին դեմ»–եր, բայց իրականում սպասարկել են կոնկրետ կենտրոնների շահերը»,– նշում է քաղաքագետը։
Ընդդիմադիր ուժերի հաջողությանը մեկ այլ գրավական էլ, Երվանդ Բոզոյանի համոզմամբ, հանրության ակտիվ մասնակցությունն է ընտրությանը։ Նրա դիտարկմամբ` եթե ընտրողների առնվազն 55 տոկոսը մասնակցի քվեարկությանը, ապա իշխանությունը կարող է լուրջ խնդիրներ ունենալ։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ
Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ,
«Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։