https://arm.sputniknews.ru/20251006/erevany-dardznelu-enq-shqegh-megapvolis-karapetjani-ugherdzy-aats-mekusaranic-94290479.html
Երևանը դարձնելու ենք շքեղ մեգապոլիս. Կարապետյանի նոր ուղերձը ԱԱԾ մեկուսարանից
Երևանը դարձնելու ենք շքեղ մեգապոլիս. Կարապետյանի նոր ուղերձը ԱԱԾ մեկուսարանից
Sputnik Արմենիա
Նա տեղեկացրել է, որ «Մեր ձևով» շարժումը շուտով բազմազան լուծումներ կառաջարկի տարբեր խնդիրների համար։ 06.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-06T13:06+0400
2025-10-06T13:06+0400
2025-10-06T14:07+0400
սամվել կարապետյան
ուղերձ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1c/81194362_0:84:1600:984_1920x0_80_0_0_65d292dc159bcb9f9ca145d704697f4a.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից ուղերձ է հղել այս անգամ անդրադառնալով Երևան քաղաքի խնդիրներին։Նա նշել է, որ Երևանը իր հարմարավետությամբ, էկոլոգիայով, զարգացման ընթացքով ու ծրագրերով չի համապատասխանում 10 միլիոն հայերի մայրաքաղաքի կարգավիճակին։Ըստ Կարապետյանի` Երևանի զարգացման գլխավոր ու ամեն օր խոսվող ցուցանիշը չպետք է լինեն ասֆալտի աշխատանքները ու ավտոբուս ձեռք բերելը, քանի որ դրանք իրական զարգացման հետ որևէ կապ չունեն։Նա տեղեկացրել է, որ «Մեր ձևով» շարժումը շուտով բազմազան լուծումներ կառաջարկի տարբեր խնդիրների համար։Նախապես մի քանի փակագծեր բացելով` Կարապետյանը նշել է, որ մշակվելու է շենքերի բակերի և ֆասադների պլանավորված վերափոխման ծրագիր, հասարակական տրանսպորտը լինելու է ավելի հասանելի ու մատչելի, կառաջարկվեն մեծ ներդրումային ծրագրեր քաղաքի բնակարանային ֆոնդի թարմացման և 21-րդ դարին համապատասխանեցման համար:Հիշեցնենք` գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Հուլիսի 17-ին նրան նոր մեղադրանք առաջադրվեցլ՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1c/81194362_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4a5a962bde3a2833da90e6f350170519.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, ուղերձ, երևան
սամվել կարապետյան, ուղերձ, երևան
Երևանը դարձնելու ենք շքեղ մեգապոլիս. Կարապետյանի նոր ուղերձը ԱԱԾ մեկուսարանից
13:06 06.10.2025 (Թարմացված է: 14:07 06.10.2025) Նա տեղեկացրել է, որ «Մեր ձևով» շարժումը շուտով բազմազան լուծումներ կառաջարկի տարբեր խնդիրների համար։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ԱԱԾ
մեկուսարանից ուղերձ է հղել այս անգամ անդրադառնալով Երևան քաղաքի խնդիրներին։
Նա նշել է, որ Երևանը իր հարմարավետությամբ, էկոլոգիայով, զարգացման ընթացքով ու ծրագրերով չի համապատասխանում 10 միլիոն հայերի մայրաքաղաքի կարգավիճակին։
«Չեմ ուզում հերթով թվարկել բոլոր խնդիրները. դրանք, ցավոք, շատ են՝ ճարտարապետական տխուր բազմաճաշակությունից մինչև մեծ այգիների բացակայություն, հազարամյակների պատմությամբ մայրաքաղաքին անհամապատասխան տուրիստական ենթակառուցվածքից միչև Երևանին արժանի զարգացման լայնածավալ իրագործված ծրագրերի բացակայություն»,– գրել է նա։
Ըստ Կարապետյանի` Երևանի զարգացման գլխավոր ու ամեն օր խոսվող ցուցանիշը չպետք է լինեն ասֆալտի աշխատանքները ու ավտոբուս ձեռք բերելը, քանի որ դրանք իրական զարգացման հետ որևէ կապ չունեն։
Նա տեղեկացրել է, որ «Մեր ձևով» շարժումը շուտով բազմազան լուծումներ կառաջարկի տարբեր խնդիրների համար։
«Երևանը պետք է դառնա տարածաշրջանի կրթական և առողջապահական կենտրոն: Հայտնի լինի տարածաշրջանում իր միջազգային համալսարաններով և բարձրակարգ բժշկությամբ: Ուրբանիստիկայի ճշգրիտ հաշվարկների և մեծ ներդրումների շնորհիվ Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք»,– գրել է Կարապետյանը։
Նախապես մի քանի փակագծեր բացելով` Կարապետյանը նշել է, որ մշակվելու է շենքերի բակերի և ֆասադների պլանավորված վերափոխման ծրագիր, հասարակական տրանսպորտը լինելու է ավելի հասանելի ու մատչելի, կառաջարկվեն մեծ ներդրումային ծրագրեր քաղաքի բնակարանային ֆոնդի թարմացման և 21-րդ դարին համապատասխանեցման համար:
Հիշեցնենք` գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Հուլիսի 17-ին նրան նոր մեղադրանք առաջադրվեցլ՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով
երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։