00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմադիր դաշտում կա համագործակցության լուրջ ներուժ. Ռոբերտ Քոչարյան

© SputnikՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2026
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի խոսքով` նախընտրական գործընթացները լավատեսություն են հաղորդում, որ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվել է աննախադեպ իրավիճակ, որը կարող է էականորեն ազդել առաջիկա ընտրական գործընթացների վրա։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ այսօր ներքաղաքական կյանքում առկա է մի իրավիճակ, որը նախկինում գրեթե չի հանդիպել։
«Ներքաղաքական առումով ունենք ունիկալ իրավիճակ։ Ես չեմ հիշում որևէ ընտրություն, որ նախընտրական պայքարի ժամանակ հարցերը լինեին` Արարա՞տ, թե՞ Արագած, խոսքը գնար ազգային ինքնությունը պաշտպանելու, եկեղեցու միասնությունը պաշտպանելու մասին»,– ասաց նա։
ՀՀ երկրորդ նախագահի գնահատմամբ՝ սա վկայում է այն մասին, որ հանրային օրակարգում առաջ են եկել հիմնարար արժեքներին առնչվող հարցեր, որոնք միավորում են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց։ Քոչարյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիր դաշտում, անկախ գաղափարական տարբերություններից կամ անձնական հարաբերություններից, ձևավորվել է գրեթե միասնական խոսույթ։
«Սա նշանակում է, որ ընդդիմադիր դաշտում համագործակցության բավականին լուրջ հիմքեր կան։ Սա բացառիկ իրավիճակ է, և ևս մի հանգամանք, որը հնարավորություն է տալիս ու լավատեսություն հաղորդում, որ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ»,– նշեց Քոչարյանը։
ՀՀ 2–րդ նախագահը հիշեցրեց, որ նախկինում նախընտրական գործընթացների ժամանակ պայքարն անձերի և ծրագրեր մեջ էր։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ` գործարար, բարերար Սամվել Կարապետյան կալանքի տակ է հունիսի 18–ից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ և ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։
Լրահոս
0