https://arm.sputniknews.ru/20260131/zavesht-e-geragujn-hvogevvor-khvorhrdi-qartughary-hvogevvorakanneri-harcaqnnutjan-masin-98279411.html
Զավեշտ է․ Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարը՝ հոգևորականների հարցաքննությունների մասին
Զավեշտ է․ Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարը՝ հոգևորականների հարցաքննությունների մասին
Sputnik Արմենիա
Տեր Մովսես քահանան վստահեցնում է՝ որևէ պարագայում իր ճամբարը չի փոխի, նույնիսկ եթե կալանավորեն իրեն։ 31.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-31T17:46+0400
2026-01-31T17:46+0400
2026-01-31T17:47+0400
հայաստան
եկեղեցի
քահանա
հհ քննչական կոմիտե
հարցաքննություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1f/98278468_0:0:1500:844_1920x0_80_0_0_e1bcf19f8839df8717c2d2a15474966e.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղար տեր Մովսես քահանա Սահակյանը զավեշտ է համարում այն, ինչ կատարվում է եկեղեցու շուրջ։ Նա այդ մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննվելուց հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։Փաստաբան Արա Զոհրաբյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին` որպես մեղադրյալ այսօր ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու համար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտե են կանչվել Գուգարքի և Սյունիքի թեմերի առաջնորդները՝ եպիսկոպոսներ Հովնան Հակոբյանը և Մակար Հակոբյանը, ինչպես նաև տեր Մովսես քահանա Սահակյանը։ Նա նշեց, որ մանրամասներ չի կարող ասել, քանի որ նախաքննական գաղտնիք է։«Զավեշտ է տեղի ունեցողը, և ցավ եմ ապրում, որ միակամություն ստեղծելու, սեր տարածելու ու քարոզելու փոխարեն հարցաքննությունների ենք կանչվում։ Առհասարակ պետք է սկզբում կարողանաս տեսնես քո աչքի փուշը, հետո՝ եղբորդ։ Առավել ևս, որ եղբոր աչքի փուշը դեռ ապացուցված չէ»,- ասաց քահանան։Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք ճնշումների հետևանքով ճամբար կփոխի։ Հոգևորականը պատասխանեց՝ երբեք նման բան չի լինի, նույնիսկ եթե իրեն կալանավորեն։Տեր Մովսեսը նաև հռետորական հարց հնչեցրեց՝ հանցագործներ այլևս չկա՞ն, հանցագործությունները պակասե՞լ են, որ վերջին շրջանում այսքան շատ հոգևորականների են կանչում ՔԿ ու մեղադրյալի կարգավիճակ տալիս։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1f/98278468_135:0:1300:874_1920x0_80_0_0_fcbe379911d3859c3b6bae448d183468.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եկեղեցի, քահանա, հհ քննչական կոմիտե, հարցաքննություն
հայաստան, եկեղեցի, քահանա, հհ քննչական կոմիտե, հարցաքննություն
Զավեշտ է․ Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարը՝ հոգևորականների հարցաքննությունների մասին
17:46 31.01.2026 (Թարմացված է: 17:47 31.01.2026) Տեր Մովսես քահանան վստահեցնում է՝ որևէ պարագայում իր ճամբարը չի փոխի, նույնիսկ եթե կալանավորեն իրեն։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղար տեր Մովսես քահանա Սահակյանը զավեշտ է համարում այն, ինչ կատարվում է եկեղեցու շուրջ։ Նա այդ մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննվելուց հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
Փաստաբան Արա Զոհրաբյանն ավելի վաղ
տեղեկացրել էր, որ առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին` որպես մեղադրյալ այսօր ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու համար: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտե են կանչվել Գուգարքի և Սյունիքի թեմերի առաջնորդները՝ եպիսկոպոսներ Հովնան Հակոբյանը և Մակար Հակոբյանը, ինչպես նաև տեր Մովսես քահանա Սահակյանը։
«Խորհրդի քարտուղարն եմ, որպես մեղադրյալ են կանչել։ Որպես քարտուղար ես արձանագրումներ եմ անում ու կազմակերպչական հարցերով զբաղվում, բայց որոշումներ կայացնող մարմին չեմ ու կապ չունեմ այդ ամենի հետ։ Իմ ձայնն այնտեղ չի լսվում, ժողովներին ես չեմ խոսում։»,- ասաց քահանան։
Նա նշեց, որ մանրամասներ չի կարող ասել, քանի որ նախաքննական գաղտնիք է։
«Զավեշտ է տեղի ունեցողը, և ցավ եմ ապրում, որ միակամություն ստեղծելու, սեր տարածելու ու քարոզելու փոխարեն հարցաքննությունների ենք կանչվում։ Առհասարակ պետք է սկզբում կարողանաս տեսնես քո աչքի փուշը, հետո՝ եղբորդ։ Առավել ևս, որ եղբոր աչքի փուշը դեռ ապացուցված չէ»,- ասաց քահանան։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք ճնշումների հետևանքով ճամբար կփոխի։ Հոգևորականը պատասխանեց՝ երբեք նման բան չի լինի, նույնիսկ եթե իրեն կալանավորեն։
Տեր Մովսեսը նաև հռետորական հարց հնչեցրեց՝ հանցագործներ այլևս չկա՞ն, հանցագործությունները պակասե՞լ են, որ վերջին շրջանում այսքան շատ հոգևորականների են կանչում ՔԿ ու մեղադրյալի կարգավիճակ տալիս։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները
հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։