00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եպիսկոպոսները ծանուցագրեր են ստացել որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար. փաստաբան

© Sputnik / Aram NersesyanՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2026
Բաժանորդագրվել
Արա Զոհրաբյանի խոսքով՝ նման քայլի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին: Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Նա նշել է, որ ծանուցագրերը հանձնվում են որպես մեղադրյալ այսօր ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու համար:
«Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարումը խոչընդոտելու արարքի կատարման մեջ: Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը»,- գրել է Զոհրաբյանը:
Փաստաբանն ընդգծել է, որ ՔԿ-ի ղեկավարը շեղվել է իր առաքելությունից և վատ վիճակի մեջ է դնում այդ համակարգում գտնվող բազմաթիվ բարեխիղճ քննիչների:
Հիշեցնենք` հունվարի 19-ին հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։ Ավելի վաղ Հայաստանում դեկտեմբերի 10–12–ը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել էր։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով»։
Լրահոս
0