00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔԿ են կանչել 2 եպիսկոպոսի և 1 քահանայի. փաստաբանը մանրամասներ հայտնեց

© Photo : Facebook / ՀՀ Քննչական կոմիտեՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2026
Բաժանորդագրվել
Իրավաբանը կարծում է, որ հոգևորականների նկատմամբ ազատ տեղաշարժի սահմանափակումներ կկիրառվեն։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Այսօր ՀՀ քննչական կոմիտե են կանչվել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը և տեր Մովսես քահանա Սահակյանը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Արմինե Ֆանյանը։
Փաստաբան Արա Զոհրաբյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին` որպես մեղադրյալ այսօր ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու համար:

«Հովնան սրբազանը, Մակար սրբազանը և տեր Մովսես քահանան այս պահին ՀՀ քննչական կոմիտեում են։ Նրանցից 2-ը՝ Հովնան սրբազանը և Մակար սրբազանը, կանչվել են մեղադրյալի կարգավիճակով»,– ասաց Ֆանյանը։

Նա հաստատեց, որ իր պաշտպանյալները քննչական կոմիտե են կանչվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման (Գևորգ) Սարոյանի «գործով»։
«Մենք կարծում ենք, որ նպատակը Եպիսկոպոսաց ժողովը տապալելն է, որովհետև սրբազանները ծանուցվել են միանգամից մեղադրյալի դատավարական կարգավիճակով։ Սա եզակի բան է։ Նշանակում է, որ արդեն քրեական հետապնդում հարուցելու որոշում կա, բնականաբար կընտրվեն խափանման միջոցներ։ Իհարկե հոդվածի սանկցիան թույլ չի տալիս, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ ներկայացվեն, քանի որ ոչ մեծ ծանրության հանցագործության մասին է խոսքը, բայց ենթադրում եմ` ազատ տեղաշարժի սահմանափակումներ կլինեն, այլապես ինչու պետք է շաբաթ օրով նման հապճեպ կերպով այս գործողություններն արվեին,– ասաց նա։
Ֆանյանն ընդգծեց` քննչական մարմինն այս պահին գործիք է իշխանության ձեռքին։
ՔԿ շենք մուտք գործելուց առաջ Հովնան սրբազանը լրագրողներին հայտնեց, որ տեղի ունեցողն ապօրինություն է, ուրիշ ոչինչ։
Հիշեցնենք` հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։ Ավելի վաղ Հայաստանում դեկտեմբերի 10–12–ը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել էր։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։
Լրահոս
0