https://arm.sputniknews.ru/20260126/tkhur-enq-bajc-voch-husahatvats-ter-pareny-datarani-vorvoshumneri-masin-98132808.html
Տխուր ենք, բայց ոչ հուսահատված. տեր Փառենը` դատարանի որոշումների մասին
Տխուր ենք, բայց ոչ հուսահատված. տեր Փառենը` դատարանի որոշումների մասին
Sputnik Արմենիա
Տեր Փառեն քահանա Առաքելյանը վստահ է` արդարադատությունը վերականգնվելու է։ 26.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-26T17:00+0400
2026-01-26T17:00+0400
2026-01-26T17:00+0400
տեր փառեն
տեր գարեգին արսենյան
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
դատ
դատարան
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95554980_0:0:1601:901_1920x0_80_0_0_3cc4558c364f9ec8d3e2b079159e9a4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Արդար վճիռն ուշ թե շուտ լինելու է։ Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը՝ անդրադառնալով դատարանի` Մկրտիչ Սրբազանի և տեր Գարեգինի հետ կապված որոշումներին։Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը մեկ ամսով երկարաձգեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը, ինչպես նաև Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանի տնային կալանքը։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95554980_67:0:1520:1090_1920x0_80_0_0_a517318884707dfaa6bb0f10ac4d419d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեր փառեն, տեր գարեգին արսենյան, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, դատ, դատարան, հայ առաքելական եկեղեցի
տեր փառեն, տեր գարեգին արսենյան, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, դատ, դատարան, հայ առաքելական եկեղեցի
Տխուր ենք, բայց ոչ հուսահատված. տեր Փառենը` դատարանի որոշումների մասին
Տեր Փառեն քահանա Առաքելյանը վստահ է` արդարադատությունը վերականգնվելու է։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Արդար վճիռն ուշ թե շուտ լինելու է։ Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը՝ անդրադառնալով դատարանի` Մկրտիչ Սրբազանի և տեր Գարեգինի հետ կապված որոշումներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը
մեկ ամսով երկարաձգեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը, ինչպես նաև Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանի
տնային կալանքը։
«Արդարությունն այն է, որ նրանք արդար են։ Տխուր, բայց ոչ հուսահատված շարունակելու ենք մեր ծառայությունը։ Ես ժամկետ չեմ կարող ասել, բայց ոչ միայն հավատում եմ, այլև վստահ եմ, որ այս ամենը մի օր անցնելու է։ Խոսքս ոչ միայն Մկրտիչ Սրբազանի կամ Տեր Գարեգինի մասին է, այլև մեր մյուս սրբազանների և ապօրինաբար կալանքի տակ գտնվողների»,– ասաց տեր Փառենը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները
հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։