https://arm.sputniknews.ru/20260126/mkrtich-srbazani-kalanqi-zhamkety-erkaracvec-1-amsvov-98117472.html
Մկրտիչ սրբազանի կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով
Մկրտիչ սրբազանի կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով
Sputnik Արմենիա
Դատախազն առաջարկել էր կալանքը երկարաձգել 3 ամսով։ 26.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-26T14:40+0400
2026-01-26T14:40+0400
2026-01-26T14:51+0400
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98107768_0:83:1600:983_1920x0_80_0_0_1b0b7b95730e7f674ec1aaac0075a298.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը 1 ամսով երկարացվեց` վերացնելով բոլոր սահմանափակումները։ Որոշումը հրապարակեց նիստը նախագահող դատավոր Դավիթ Դաբաղյանը։Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով առաջին դատական նիստում հանրային մեղադրող Տիգրան Մուրադյանն այսօր միջնորդություն էր ներկայացրել` առաջարկելով Մկրտիչ սրբազանի կալանքը երկարաձգել 3 ամսով։ Դատարանը դատախազի միջնորդությունը բավարարեց մասնակիՆշենք, որ մինչ այդ Մկրտիչ սրբազանին արգելված էին տեսակցությունները` բացառությամբ մոր, դատարանն այսօր վերացրեց այդ սահմանափակումները։Նշենք, որ մինչ դատարանի որոշման հրապարակումը գործող տուժող ճանաչված Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե), չպատասխանեցին դատարանի հարցին` արդյոք Մկրտիչ սրբազանը կարող է խոչընդոտել նրանց ազատության մեջ։Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է 2025–ի հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի (հետագայում նա կարգալույծ արվեց` ստանալով իր ավազանի անունը` Ստեփան Ասատրյան)` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98107768_90:0:1511:1066_1920x0_80_0_0_6302c19facf227692794b7fe6e7759de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
Մկրտիչ սրբազանի կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով
14:40 26.01.2026 (Թարմացված է: 14:51 26.01.2026) Դատախազն առաջարկել էր կալանքը երկարաձգել 3 ամսով։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը 1 ամսով երկարացվեց` վերացնելով բոլոր սահմանափակումները։ Որոշումը հրապարակեց նիստը նախագահող դատավոր Դավիթ Դաբաղյանը։
Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով առաջին դատական նիստում հանրային մեղադրող Տիգրան Մուրադյանն այսօր միջնորդություն էր ներկայացրել` առաջարկելով Մկրտիչ սրբազանի կալանքը երկարաձգել 3 ամսով։ Դատարանը դատախազի միջնորդությունը բավարարեց մասնակի
Նշենք, որ մինչ այդ Մկրտիչ սրբազանին արգելված էին տեսակցությունները` բացառությամբ մոր, դատարանն այսօր վերացրեց այդ սահմանափակումները։
Նշենք, որ մինչ դատարանի որոշման հրապարակումը գործող տուժող ճանաչված Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե), չպատասխանեցին դատարանի հարցին` արդյոք Մկրտիչ սրբազանը կարող է խոչընդոտել նրանց ազատության մեջ։
«Օգտվում եմ իր իրավունքից և չեմ պատասխանում այդ հարցին։ Դուք դատավոր եք և ավելի լավ գիտեք»,– ասաց Ստեփան Ասատրյանը։
Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը
կալանավորված է 2025–ի հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա
Արամ Ասատրյանի (հետագայում նա կարգալույծ արվեց` ստանալով իր ավազանի անունը` Ստեփան Ասատրյան)` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։