00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկազ Ֆանյան
Անհայտ է, թե ArCa–ով հետվճարի արդյունքում գործադիրը ինչ արդյունք է ակնկալում. Ֆանյան
09:05
5 ր
Տեր Վրթանես
Աստված մեզ 2–րդ հնարավորություն է տվել ապրելու, և այդ կյանքը պիտի ծառայեցնենք Տիրոջ փառքի համար․ Տեր Վրթանես
09:10
2 ր
Մանուկ Սուքիասյան
Տուժածների վիճակագրությունը քաղաքապետարանի աշխատանքի ուղիղ համեմատականն է. Սուքիասյան
09:14
6 ր
Ներսես Ներսոյան
Խաղաղ բնակիչները մեծ մասամբ մզկիթների ու եկեղեցիների մեջ են պատսպարվել. Ներսես Ներսոյան
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր կառավարման ժամանակ ՀԷՑ–ում պարգևավճար ստացել են բոլորը. Ղազինյան

© SputnikՀԷՑ-ի գլխավոր գրասենյակը
ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակը - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2026
Բաժանորդագրվել
ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենը հերքում է Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությունը, թե իր ղեկավարումից առաջ պարգևավճարներ ստացել է միայն վերնախավը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կառավարման ժամանակ պարգևավճարներ ստացել են բոլորը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը` անդրադառնալով ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությանը, թե «Տաշիր կապիտալի» կողմից ՀԷՑ–ի կառավարման ժամանակ միայն վերնախավն է պարգևավճար ստացել։
Ղազինյանի խոսքով` իրենց կառավարման ժամանակ ՀԷՑ–ում պարգևավճարները եղել են 50/50, այսինքն` 50 տոկոս աշխատավարձ և պլանները ճիշտ կատարելու դեպքում` 50 տոկոս պարգևավճար։
Նա վստահեցնում է` պարգևավճար ստացել են բոլորը, իսկ տարեվերջին, ինչպես աշխարհի բոլոր խոշոր կորպորացիաներում, այնպես էլ ՀԷՑ–ում, ոչ բոլորն են ստացել որոշակի ֆինանսական բոնուսներ։
«Ես, օրինակ, իմ կառավարման ամբողջ 10 տարվա ընթացքում երկու անգամ եմ բոնուս ստացել… Ոչ թե վատ եմ կառավարել, այլ քանի որ իմ աշխատավարձը բարձր է եղել, իմ ղեկավարի հետ պայմանավորվել ենք, որ այդպես պետք է լինի»,– վստահեցրեց նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30–ի «Տաշիր կապիտալը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից 2–րդ անգամ դիմում էր ներկայացրել սակագնի վերանայման՝ իջեցման համար, որը անպատասխան է մնացել։ Առաջին դիմումը, որը ներկայացվել էր մայիսին, մերժվել էր։ Դրանից հետո «Մեր ձևով» շարժումը ստորագրահավաք սկսեց` պահանջելով իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Լրահոս
0