00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տաշիր կապիտալի» անունից ՀԾԿՀ-ին հոսանքի սակագինը իջեցնելու դիմում է ներկայացվել. փաստաբան

Բաժանորդագրվել
Նախարար Դավիթ Խուդաթյանն էլ անդրադառնալով սակագնի իջեցմանը նշել է՝ կարևոր է հասկանալ՝ ինչի հաշվին է դա արվում։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik․ «Տաշիր կապիտալը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից դիմում էր ներկայացրել սակագնի վերանայման՝ իջեցման համար։ Այս մասին հայտնեց «Տաշիր կապիտալի» փաստաբանական խմբի ներկայացուցիչներից Վարդան Ալոյանը։ Նրա խոսքով՝ նման առաջարկի հիմքում 6 միլիարդ դրամի դրական տարբերությունն է։
«ՀԾԿՀ–ն նախորդ անգամ դիմումը մերժել էր՝ պատճառաբանելով, որ քանի որ որպես հիմք ընդունված է 6 ամսվա կտրվածքով կատարված հաշվարկը, կա ռիսկ, որ հակառակ էֆեկտը կարող է ունենալ, կարող է մեկ տարվա կտրվածքով գումարի չափը ոչ թե դրական լինի, այլ բացասական, և արդյունքում անհրաժեշտություն լինի մի բան էլ սակագինը բարձրացնելու։ Հիմա նորից դիմումը ներկայացրեցինք՝ արդեն ներկայացնելով գրեթե մեկ տարվա հաշվարկը հիմք ընդունելով, որ արդեն իսկ կազմում է (եկամուտը) 6 միլիարդից ավելի գումար։ Այսինքն նախորդ 3.6 միլիարդը մի բանն էլ մեր կանխատեսումների համաձայն, ավելացել, հասել է 6 միլիարդի»,– ասաց Ալոյանը։
Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հոսանքի սակագնի իջեցման դիմումը ներկայացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի, ընկերության բաժնետեր «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի և ընկերության տնօրենների խորհրդի անունից։
«Այսինքն՝ հնարավոր բոլոր անձանց անունից նույն դիմումը ներկայացրել ենք, որպեսզի անգամ տեխնիկական վերադարձի կամ չքննարկման հարց չունենանք»,– ընդգծեց Վարդան Ալոյանը։
Ոլորտի քաղաքականությունը մշակող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սակագնի իջեցմանը, ասաց, թե կարևոր է հասկանալ՝ ինչի հաշվին է դա արվում։
«ՀՀ–ում իրականացվող ցանկացած փոփոխություն լինում է ինչ–որ բանի հաշվին։ Օրինակ՝ եթե 500 կիլոմետրի փոխարեն մենք 1000 կիլոմետր ճանապարհ կառուցենք, մեծ հավանականությամբ կլինի դպրոցային ծրագրի շարունակության հաշվին։ Եթե էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը ենթադրում է, որ պետք է լինի ենթակառուցվածքներն ավելի մաշելու հաշվին կամ ենթակառուցվածքների զարգացումն արգելափակելու հաշվին, դա այլ հարց է»,– ասաց Դավիթ Խուդաթյանը։
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ–ն ՀԷՑ–ի կողմից դիմում մերժումից հետո հայտարարութուն էր տարածել` ասելով, թե ներդրումների ավելացման ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Լրահոս
0