https://arm.sputniknews.ru/20251203/mer-dzevvov-sharzhumy-stvoragrahavaq-e-sksum-elektraenergiaji-sakaginy-nvazecnelu-pahanjvov-96480672.html
«Մեր ձևով» շարժումը ստորագրահավաք է սկսում էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
«Մեր ձևով» շարժումը ստորագրահավաք է սկսում էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Sputnik Արմենիա
Գոհար Մելոյանի խոսքով՝ ավելի քան մեկ ամիս է` ՀԾԿՀ–ն չի պատասխանել հոսանքի սակագնի իջեցման հետ կապված հանրային վերահսկողություն սկսելու գործընթացի հետ կապված... 03.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-03T12:41+0400
2025-12-03T12:41+0400
2025-12-03T13:23+0400
հայաստան
«մեր ձևով» շարժում
էլեկտրաէներգիա
գոհար մելոյան
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91069355_0:146:1280:866_1920x0_80_0_0_d69e3292bc89b892d1f1dce54956d24b.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. «Մեր ձևով» շարժումը ստորագրահավաք է սկսում` պահանջելով իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց շարժման փաստաբանական խմբի անդամ Գոհար Մելոյանը։Նա նշեց, որ հանրագիրը 2015 թվականին սահմանադրական բարեփոխումների ընթացքում ձեռք բերված հանրային վերահսկողության և հաշվետվողականության կարևորագույն ինստիտուտները կյանքի կոչելու մեխանիզմ է։Հանրագիրը կարող է ստորագրել 14 տարեկանից սկսած յուրաքանչյուր անձ։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30–ի «Տաշիր կապիտալը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից 2–րդ անգամ դիմում էր ներկայացրել սակագնի վերանայման՝ իջեցման համար։ Առաջին դիմումը, որը ներկայացվել էր մայիս, որը ՀԾԿՀ–ն մերժել էր։ՀԾԿՀ–ն ՀԷՑ–ի կողմից դիմում մերժումից հետո հայտարարութուն էր տարածել` ասելով, թե ներդրումների ավելացման ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91069355_0:0:1280:960_1920x0_80_0_0_611e70ed4b5f9be3bbf81c5257011a04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «մեր ձևով» շարժում, էլեկտրաէներգիա, գոհար մելոյան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
հայաստան, «մեր ձևով» շարժում, էլեկտրաէներգիա, գոհար մելոյան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
«Մեր ձևով» շարժումը ստորագրահավաք է սկսում էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
12:41 03.12.2025 (Թարմացված է: 13:23 03.12.2025) Գոհար Մելոյանի խոսքով՝ ավելի քան մեկ ամիս է` ՀԾԿՀ–ն չի պատասխանել հոսանքի սակագնի իջեցման հետ կապված հանրային վերահսկողություն սկսելու գործընթացի հետ կապված իրենց դիմումին։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. «Մեր ձևով» շարժումը ստորագրահավաք է սկսում` պահանջելով իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց շարժման փաստաբանական խմբի անդամ Գոհար Մելոյանը։
«Հոկտեմբերի 30–ին «Տաշիր կապիտալ» ընկերության կողմից կրկին մուտքագրվեց հոսանքի սակագին իջեցնելու
պահանջը։ Այդ ժամանակ ազդարարեցինք, որ հանրային վերահսկողություն ենք մեկնարկում ՀԾԿՀ-ի նկատմամբ, որպեսզի հոսանքի սակագնի իջեցման հիմնավորված և արդարացի պահանջը տեղի ունենա։ Այսօր դեկտեմբերի 3–ն է, բայց մինչև օրս ՀԾԿՀ-ն այդ դիմումն անպատասխան է թողել։ Հետևաբար մեկնարկում ենք համապետական ստորագրահավաք՝ հանրագրի տեսքով»,– ասաց Մելոյանը։
Նա նշեց, որ հանրագիրը 2015 թվականին սահմանադրական բարեփոխումների ընթացքում ձեռք բերված հանրային վերահսկողության և հաշվետվողականության կարևորագույն ինստիտուտները կյանքի կոչելու մեխանիզմ է։
Հանրագիրը կարող է ստորագրել 14 տարեկանից սկսած յուրաքանչյուր անձ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30–ի «Տաշիր կապիտալը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից 2–րդ անգամ դիմում էր ներկայացրել սակագնի վերանայման՝ իջեցման համար։ Առաջին դիմումը, որը ներկայացվել էր մայիս, որը ՀԾԿՀ–ն մերժել էր։
ՀԾԿՀ–ն ՀԷՑ–ի կողմից դիմում մերժումից հետո
հայտարարութուն էր տարածել` ասելով, թե ներդրումների ավելացման ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։