https://arm.sputniknews.ru/20251117/htskhn-dadarecrec-heci-tashir-kapital-ynkerutjany-trvats-licenzian-95861231.html
ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկեց ՀԷՑ–ի լիցենզիայից
ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկեց ՀԷՑ–ի լիցենզիայից
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։ 17.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-17T14:28+0400
2025-11-17T14:28+0400
2025-11-17T15:41+0400
տաշիր
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
լիցենզիա
ռոմանոս պետրոսյան
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95791678_0:0:1600:901_1920x0_80_0_0_c050419e91fdfc62657cd5114d4b07b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկեց ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քիչ առաջ նման որոշում կայացրեց 3 օր տևած քննարկումից հետո։ՀԷՑ–ի լիցենզիան դադարեցնելու վերաբերյալ քննարկումը ՀԾԿՀ–ում սկսվեց լարված մթնոլորտումՀանձնաժողովի եզրակացության համաձայն՝ բաժանորդների հաշիվներին կցվել է մոտավորապես 134,8 հազար կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ որոշ բաժանորդների դեպքում հակառակը` հաշիվները հաշվի չեն առնվել (թաքցվել է 11,3 հազար կՎտ/ժ)։ Հանձնաժողովի որոշման մեկ այլ կետում խոսվում է նոր բաժանորդների միացման ժամկետանց մի քանի հազար դեպքերի մասին։ Հաջորդ կետի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» վարկային երաշխիքներ են տրամադրել փոխկապակցված ընկերություններին («Արմհոլդինգ», «Տաշիր կապիտալ» և այլն)՝ ընդհանուր մոտ $690 միլիոնի չափով, սակայն այդ մասին չեն տեղեկացրել հանձնաժողովին (չնայած պարտավոր էին դա անել, քանի որ այդ ընկերությունների կողմից վարկերը չմարելու դեպքում ՀԷՑ-ը պատասխանատու կլիներ ընկերության գույքով, այսինքն՝ հանրապետության բաշխիչ ցանցով) և չեն ստացել հանձնաժողովի համաձայնությունը։Այս կապակցությամբ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ հունիսի 1-ի դրությամբ գործող երաշխիքների ծավալը կրճատվել է մինչև $211 միլիոն, իսկ սեպտեմբերի սկզբին՝ $50 միլիոն (գումարը կրճատվում է վարկերի մարմանը զուգահեռ)։ Գրանցվել է նաև էլեկտրամատակարարման ցուցանիշների վատթարացում 2025 թվականի I և II եռամսյակներում (2024 թվականի նույն ժամանակահատվածների համեմատ). անջատումների միջին տևողությունն աճել է 4,2%-ով, իսկ միջին հաճախականությունը՝ 8,15%-ով։ Որոշման մեջ նշվում է, որ «Տաշիր կապիտալը» բողոքարկել է կառավարչի նշանակումը Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում։Մինչ որոշման հրապարակումը «Տաշիր Կապիտալ» ընկերության փաստաբաններից Ամրամ Մակինյանը կարևորեց գնահատելը, թե ՀԾԿՀ–ի՝ «Տաշիր Կապիտալի» դեմ սկսած գործընթացը որքանով է իրականացվում ՀՀ Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համահունչ։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
տաշիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95791678_0:0:1424:1067_1920x0_80_0_0_993f8777e317ca73128ba39b53844692.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տաշիր, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), լիցենզիա, ռոմանոս պետրոսյան, սամվել կարապետյան
տաշիր, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), լիցենզիա, ռոմանոս պետրոսյան, սամվել կարապետյան
ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկեց ՀԷՑ–ի լիցենզիայից
14:28 17.11.2025 (Թարմացված է: 15:41 17.11.2025) Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկեց ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քիչ առաջ նման որոշում կայացրեց 3 օր տևած քննարկումից հետո։
Հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ բաժանորդների հաշիվներին կցվել է մոտավորապես 134,8 հազար կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ որոշ բաժանորդների դեպքում հակառակը` հաշիվները հաշվի չեն առնվել (թաքցվել է 11,3 հազար կՎտ/ժ)։ Հանձնաժողովի որոշման մեկ այլ կետում խոսվում է նոր բաժանորդների միացման ժամկետանց մի քանի հազար դեպքերի մասին։ Հաջորդ կետի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» վարկային երաշխիքներ են տրամադրել փոխկապակցված ընկերություններին («Արմհոլդինգ», «Տաշիր կապիտալ» և այլն)՝ ընդհանուր մոտ $690 միլիոնի չափով, սակայն այդ մասին չեն տեղեկացրել հանձնաժողովին (չնայած պարտավոր էին դա անել, քանի որ այդ ընկերությունների կողմից վարկերը չմարելու դեպքում ՀԷՑ-ը պատասխանատու կլիներ ընկերության գույքով, այսինքն՝ հանրապետության բաշխիչ ցանցով) և չեն ստացել հանձնաժողովի համաձայնությունը։
Այս կապակցությամբ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ հունիսի 1-ի դրությամբ գործող երաշխիքների ծավալը կրճատվել է մինչև $211 միլիոն, իսկ սեպտեմբերի սկզբին՝ $50 միլիոն (գումարը կրճատվում է վարկերի մարմանը զուգահեռ)։ Գրանցվել է նաև էլեկտրամատակարարման ցուցանիշների վատթարացում 2025 թվականի I և II եռամսյակներում (2024 թվականի նույն ժամանակահատվածների համեմատ). անջատումների միջին տևողությունն աճել է 4,2%-ով, իսկ միջին հաճախականությունը՝ 8,15%-ով։ Որոշման մեջ նշվում է, որ «Տաշիր կապիտալը» բողոքարկել է կառավարչի նշանակումը Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում։
Մինչ որոշման հրապարակումը «Տաշիր Կապիտալ» ընկերության փաստաբաններից Ամրամ Մակինյանը կարևորեց գնահատելը, թե ՀԾԿՀ–ի՝ «Տաշիր Կապիտալի» դեմ սկսած գործընթացը որքանով է իրականացվում ՀՀ Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համահունչ։
«Յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ ունի գույքից անարգել օգտվելու իրավունք, ոչ ոք չի կարող զրկել նրան գույքից, և կա բացառություն, որ ի շահ հանրության և պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և բխում են միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներից։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18 –րդ հոդվածի լույսի ներքո գալիս ենք այն եզրակացության, որ սահմանափակումն իրավաչափ լինելու համար միայն այս նպատակը պետք է հետապնդի։ Ձեր վարույթը հակասում է Կոնվենցիայի 18–րդ և ՀՀ Սահմանադրության 80–րդ հոդվածներին»,– ասաց Մակինյանը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։