00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկազ Ֆանյան
Անհայտ է, թե ArCa–ով հետվճարի արդյունքում գործադիրը ինչ արդյունք է ակնկալում. Ֆանյան
09:05
5 ր
Տեր Վրթանես
Աստված մեզ 2–րդ հնարավորություն է տվել ապրելու, և այդ կյանքը պիտի ծառայեցնենք Տիրոջ փառքի համար․ Տեր Վրթանես
09:10
2 ր
Մանուկ Սուքիասյան
Տուժածների վիճակագրությունը քաղաքապետարանի աշխատանքի ուղիղ համեմատականն է. Սուքիասյան
09:14
6 ր
Ներսես Ներսոյան
Խաղաղ բնակիչները մեծ մասամբ մզկիթների ու եկեղեցիների մեջ են պատսպարվել. Ներսես Ներսոյան
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:43
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քահանաների հեռախոսները չեն վերադարձվել․ տեր Վրթանեսը՝ անձնական իրերի առգրավումների մասին

© Photo : Social media of Vrtanes BaghalyanՏեր Վրթանես քահանա Բաղալյան
Տեր Վրթանես քահանա Բաղալյան - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2026
Բաժանորդագրվել
Արագածոտնի թեմի քահանաներից մեկի տնից նաև գումար են առգրավել, որն էլ արդեն 2 ամիս է` չեն վերադարձնում
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Նախաքննական մարմինն Արագածոտնի թեմի հոգևորականների բնակարաններից առգրաված իրերի մի մասը վերադարձրել է` բացառությամբ քահանաների հեռախոսների։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Ինչպես հայտնել ենք, 2025 թվականի հոկտեմբերի 15-ին տեր Վրթանես քահանա Բաղալյանի տնից առգրավել էին 6 հեռախոս և 3 համակարգչի կրիչ։ Դեռ այդ ժամանակ հոգևորականը վստահեցրել էր՝ այդ համակարգիչներին ինքն անգամ մուտք չունի ու փաստաթղթեր էլ չեն պահվում։
«Իմ հեռախոսը չեն վերադարձրել, ընտանիքի անդամների իրերը վերադարձրել են։ Այսպես ասեմ. մեր թեմի քահանաներից որևէ մեկի հեռախոսը կամ այլ անձնական իր չի վերադարձվել։ Թեմի քահանաներից մեկը հիփոթեքով տուն է ձեռք բերել ու եռամսյակը մեկ պետք է վճարում կատարի, իր տնից առգրավումների ժամանակ այդ գումարն էլ են վերցրել ու դեռ չեն վերադարձրել։ Այդ մասով դիմում է ներկայացվել, բայց միևնույնն է` չեն վերադարձրել։ Մեր տնից գումար չեն տարել, թղթային գումար չունեի, միայն կոպեկներ էին, դա էլ ասացին, որ պետք չէ»,- նշեց քահանան։
Տեր Վրթանեսը նաև ընդգծեց, որ թեմի առաջնորդարանից առգրավված համակարգիչներն էլ դեռ չեն վերադարձվել, ու այդ քայլով արհեստականորեն խոչընդոտվում է իրենց աշխատանքը։ Վստահ է՝ հստակ քաղաքականություն է մշակված՝ ձերբակալել, կալանավորել թեմի դիվանապետին ու հաշվապհին, որպեսզի թեմի կյանքը կաթվածահար արվի։
Հոգևորականը նաև ընդգծեց՝ 2025 թվականի հոկտեմբերի 15-ին իրենց տան խուզարկությունից, իրեն գիշերազգեստով հարցաքննության տանելուց, այդ օրն առավոտից մինչև ժամը 17։00-ն սնունդ, դեղորայք չտալուց ու զանգի իրավունքից զրկելուց 2 ամիս անց ՔԿ-ից պատասխան է ստացել, որ ամեն ինչ իրավաչափ է եղել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Մկրտիչ սրբազանը կալանավորվեց 2 ամսով (հետագայում նրա կալանքը երկարաձգելու որոշում կայացվեց), իսկ Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը` 1 ամսով։ Ավելի ուշ տեր Գարեգին Արսենյանի նկատմամբ կիրառվեց այլ խափանման միջոց` տնային կալանք։
Լրահոս
0