https://arm.sputniknews.ru/20251107/aragatsvotni-temi-divanapetn-azat-ardzakvec-qkh-ic-nra-nkatmamb-tnajin-kalanq-e-kirarvel-95598329.html
Արագածոտնի թեմի դիվանապետն ազատ արձակվեց ՔԿՀ-ից. նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել
Արագածոտնի թեմի դիվանապետն ազատ արձակվեց ՔԿՀ-ից. նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել
Sputnik Արմենիա
Արագածոտնի թեմի դիվանապետը կալանավորվել էր հոկտեմբերի 16-ին։ 07.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-07T18:05+0400
2025-11-07T18:05+0400
2025-11-07T21:32+0400
հայաստան
տեր գարեգին արսենյան
դատարան
տնային կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95555191_0:113:1600:1013_1920x0_80_0_0_29bb4a2c191bf3375cd578666c7f846d.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ արձակվեց ՔԿՀ-ից: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստաբան Պետրոս Պետրոսյանը։Ավելի վաղ պաշտպանը տեղեկացրել էր, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշման դեմ բողոք են ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան։Փաստաբանն ընդգծեց` ամեն ինչ անելու են արդարացման վճռի հասնելու համար, որովհետև ոչ մի փաստ չկա նրան մեղսագրվող արարքներն ապացուցելու համար։Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկեցին նրան։ Սրբազանից բացի, բերման ենթարկվեցին նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն էր դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։Հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Մկրտիչ սրբազանը կալանավորվեց 2 ամսով, իսկ Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը` 1 ամսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95555191_50:0:1550:1125_1920x0_80_0_0_58d5c206ae0363e9d25a3cea00d24053.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տեր գարեգին արսենյան, դատարան, տնային կալանք
հայաստան, տեր գարեգին արսենյան, դատարան, տնային կալանք
Արագածոտնի թեմի դիվանապետն ազատ արձակվեց ՔԿՀ-ից. նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել
18:05 07.11.2025 (Թարմացված է: 21:32 07.11.2025) Արագածոտնի թեմի դիվանապետը կալանավորվել էր հոկտեմբերի 16-ին։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ արձակվեց ՔԿՀ-ից:
Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստաբան Պետրոս Պետրոսյանը։
Ավելի վաղ պաշտպանը
տեղեկացրել էր, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշման դեմ բողոք են ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան։
«Վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց, և նրա նկատմամբ կիրառվեց 2 ամսով տնային կալանք»,– ասաց նա։
Փաստաբանն ընդգծեց` ամեն ինչ անելու են արդարացման վճռի հասնելու համար, որովհետև ոչ մի փաստ չկա նրան մեղսագրվող արարքներն ապացուցելու համար։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները
խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկեցին նրան։ Սրբազանից բացի, բերման ենթարկվեցին նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ
3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա
Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ
Դանիել Իոաննիսյանն էր դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։