https://arm.sputniknews.ru/20251204/3-hamakargchi-krich-en-mer-tnic-argravel-ev-6-herakhvos-vorvonq-der-chen-veradardzrel-ter-vrtanes-96549786.html
3 համակարգչի կրիչ են մեր տնից առգրավել և 6 հեռախոս, որոնք դեռ չեն վերադարձրել. տեր Վրթանես
3 համակարգչի կրիչ են մեր տնից առգրավել և 6 հեռախոս, որոնք դեռ չեն վերադարձրել. տեր Վրթանես
Sputnik Արմենիա
Բյուրականի հոգևոր հովիվը նշում է, որ այսպիսով իր ընտանիքում սոցիալական խնդիր է ստեղծվել։ 04.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-04T21:39+0400
2025-12-04T21:39+0400
2025-12-04T21:57+0400
տեսանյութեր
տեսանյութ
համակարգիչ
տեր վրթանես քահանա բաղալյան
տեր գարեգին արսենյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96549913_0:0:1280:720_1920x0_80_0_0_059f887c488034c4eab6b4b13b3822d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Վրթանես քահանա Բաղալյանի տնից դեռ հոկտեմբերի 15–ին առգրավված համակարգիչներն ու հեռախոսները դեռ չեն վերադարձվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը։Նա տեղեկացրեց, որ առգրավել են 3 համակարգիչների կրիչներ և 6 հեռախոս։Վրթանես քահանա Բաղալյանը տեղեկացրեց, որ չեն վերադարձել նաև Արագածոտնի թեմի առաջնորդարանի համակարգիչները, իսկ թեմի դիվանապետն ու հաշվապահը շարունակում են տնային կալանքի տակ մնալ։«Իրենք ստանդարտ մոտեցում ունեն, ձերբակալում են դիվանապետին, որը թեմի թղթաբանությամբ է զբաղվում, նաև հաշվապահին, որպեսզի թեմի կյանքը կաթվածահար անեն»,– հավելեց նա։Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։Հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Մկրտիչ սրբազանը կալանավորվեց 2 ամսով, իսկ Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը` 1 ամսով։ Ավելի ուշ տեր Գարեգին Արսենյանի նկատմամբ կիրառվեց այլ խափանման միջոց` տնային կալանք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մեր 3 համակարգիչն ու 6 հեռախոսը դեռ չեն վերադարձրել. Վրթանես քահանա Բաղալյան
Sputnik Արմենիա
Մեր 3 համակարգիչն ու 6 հեռախոսը դեռ չեն վերադարձրել. Վրթանես քահանա Բաղալյան
2025-12-04T21:39+0400
true
PT2M18S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96549913_172:0:1132:720_1920x0_80_0_0_0eac6654b482bf8f6dfd21906af0cfa1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, համակարգիչ, տեր վրթանես քահանա բաղալյան, видео, տեր գարեգին արսենյան
տեսանյութեր, տեսանյութ, համակարգիչ, տեր վրթանես քահանա բաղալյան, видео, տեր գարեգին արսենյան
3 համակարգչի կրիչ են մեր տնից առգրավել և 6 հեռախոս, որոնք դեռ չեն վերադարձրել. տեր Վրթանես
21:39 04.12.2025 (Թարմացված է: 21:57 04.12.2025) Բյուրականի հոգևոր հովիվը նշում է, որ այսպիսով իր ընտանիքում սոցիալական խնդիր է ստեղծվել։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Վրթանես քահանա Բաղալյանի տնից դեռ հոկտեմբերի 15–ին առգրավված համակարգիչներն ու հեռախոսները դեռ չեն վերադարձվել։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Նա տեղեկացրեց, որ առգրավել են 3 համակարգիչների կրիչներ և 6 հեռախոս։
«Այդ համակրգիչներին ես անգամ մուտք չունեմ, փաստաթղթեր չունեմ այնտեղ, որևէ իրենց հետաքրքրող նյութ դրանց մեջ չկա։ Ընդամենը 10 րոպեում, կես ժամում կարող էին ստուգել և մեզ վերադարձնել, բայց չեն վերադարձրել։ Նրանք սոցիալական խնդիր են ստեղծել իմ տանը։ Երեցկինը դպրոցում ուսուցչուհի է, համակարգիչ չունենալով` ուսումնական պրոցեսն է խաթարվում, ուսանող տղայիս ու աղջկաս համակարգիչներն են վերցրել, խնդիր է ստեղծվել։ Այսինքն` տանը եղած այդ համակարգիչները երեխաներիս կրթության, դաստիարակման, գործի և երեցկնոջ աշխատանքի հետ կապված համակարգիչներ են»,– ասաց հոգևոր հովիվը։
Վրթանես քահանա Բաղալյանը տեղեկացրեց, որ չեն վերադարձել նաև Արագածոտնի թեմի առաջնորդարանի համակարգիչները, իսկ թեմի դիվանապետն ու հաշվապահը շարունակում են տնային կալանքի տակ մնալ։
«Իրենք ստանդարտ մոտեցում ունեն, ձերբակալում են դիվանապետին, որը թեմի թղթաբանությամբ է զբաղվում, նաև հաշվապահին, որպեսզի թեմի կյանքը կաթվածահար անեն»,– հավելեց նա։
Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները
խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ
3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա
Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ
Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Մկրտիչ սրբազանը
կալանավորվեց 2 ամսով, իսկ
Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը` 1 ամսով։ Ավելի ուշ տեր Գարեգին Արսենյանի նկատմամբ կիրառվեց
այլ խափանման միջոց` տնային կալանք։