https://arm.sputniknews.ru/20260106/miqajel-srbazani-gvortsvov-patrastvum-enq-dimel-evradataran-zvohrabjan-97524695.html
Միքայել սրբազանի գործով պատրաստվում ենք դիմել Եվրադատարան․ Զոհրաբյան
Միքայել սրբազանի գործով պատրաստվում ենք դիմել Եվրադատարան․ Զոհրաբյան
Sputnik Արմենիա
Այս իրավիճակում, ըստ փաստաբանի, առաջին հերթին պետք է արձանագրվեն բոլոր խախտումները՝ հնարավորություն չտալով իշխանությանը, որպեսզի նոր խախտում անեն ու անցնեն... 06.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-06T19:23+0400
2026-01-06T19:23+0400
2026-01-06T19:23+0400
արա զոհրաբյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0f/93461134_0:0:1188:668_1920x0_80_0_0_d6da58f1488474cb05c24450c686f761.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով պատրաստվում են ներպետական ատյանները սպառելուց հետո դիմել նաև միջազգային ատյաններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։«Միքայել սրբազանի գործով մենք արդեն հիմա անցել ենք կալանքի հատվածին, և արդեն Եվրոպական դատարան դիմելու փաթեթ ենք նախապատրաստում։ Մինչև փետրվարի 4-5-ը կդիմենք»,- տեղեկացրեց նա։Նա նմանատիպ որևէ նախադեպ չի հիշում, երբ պետություն-եկեղեցի հարաբերությունների հետ կապված ստիպված են եղել դիմել միջազգային դատական ատյաններ։«Ես միայն հիշում եմ, որ եկեղեցու նկատմամբ նման հալածանքներ եղել են Խորհրդային Միության ժամանակ՝ 30-ական թվականներին։ Կարծես թե մենք հիմա ունենք նույնի կրկնությունը»,- նշեց փաստաբանը։Անդրադառնալով Թալինի եկեղեցում այսօր տեղի ունեցածին՝ նա հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև ՀՀ օրենքները և միջազգային իրավունքը արգելում են պետական իշխանությանը խառնվել եկեղեցու ներքին գործերին, ինչպես նաև խոչընդոտել ծեսերի կատարմանը։«Այն, որ Նիկոլ Փաշինյանն ի պաշտոնե է այս գործընթացը կազմակերպում և ինքն է պատասխանատու հակաեկեղեցական այս քաղաքականության համար, դա փաստ է․ նա իշխանական իր ամբողջ լծակներն օգտագործում է եկեղեցու դեմ։ Հիմա նա իբրև թե հանդես է գալիս որպես քրիստոնյա, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ, մինչդեռ մինչև այս նա իրեն չի դրսևորել որպես Հայ առաքելական սուրբ եկեղեցու զավակ․ նա այն բարի հող չէ, որ պետք է բարենորոգի եկեղեցին»,- ընդգծեց փաստաբանը։Նա հիշեցրեց՝ եկեղեցին ունի ինքնակառավարման համակարգ, որը պետք է հարգվի։ Զոհրաբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, մի կողմ թողնելով երկրի համար կարևորագույն խնդիրները, որոնց ուղիղ պատասխանատուն է, թիրախավորել է եկեղեցին՝ իբր բարենորոգելով այն։Նա վստահ է՝ Փաշինյանը, իշխանական իր լծակները կիրառելով, աշխատում է կոմպրոմանտների լեզվով։«Մենք տեսնում ենք 10 եպիսկոպոսի, որոնք իբրև միացել են Նիկոլ Փաշինյանին, որոնցից շատերի մասին հանրային դաշտում բազմաթիվ պատմություններ են քննարկվում»,- նշեց փաստաբանը։Այս իրավիճակում, ըստ նրա, առաջին հերթին պետք է արձանագրվեն բոլոր խախտումները՝ հնարավորություն չտալով իշխանությանը, որպեսզի նոր խախտում անեն ու անցնեն հաջորդին։ Ի պաշտպանություն եկեղեցու՝ Զոհրաբյանն ու մի շարք այլ փաստաբաններ մինչ օրս 5 հաղորդում են ներկայացրել դատախազություն և քննչական մարմին, որոնք բոլորն էլ մերժվել են և այժմ արդեն իսկ դիմել են դատարան՝ պահանջելով պարտադրել քննչական մարմնին վարույթ հարուցել այս գործերով և ճանաչել իրավունքի խախտման փաստը։Թալինի եկեղեցում կատարվածի վերաբերյալ ևս փաստաբանը պատրաստվում է նոր հաղորդում ներկայացնել։Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը` նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք ներկայացրին առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ` խնդրելով ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Դատական նիստը դեկտեմբերի 15–ին հետաձգվեց. սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը կքննարկվի 2026–ի հունվարի 13–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0f/93461134_0:0:1055:791_1920x0_80_0_0_c5c2252ff29146ca571f5ed9886b56d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արա զոհրաբյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատարան
արա զոհրաբյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատարան
Միքայել սրբազանի գործով պատրաստվում ենք դիմել Եվրադատարան․ Զոհրաբյան
Այս իրավիճակում, ըստ փաստաբանի, առաջին հերթին պետք է արձանագրվեն բոլոր խախտումները՝ հնարավորություն չտալով իշխանությանը, որպեսզի նոր խախտում անեն ու անցնեն հաջորդին։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով պատրաստվում են ներպետական ատյանները սպառելուց հետո դիմել նաև միջազգային ատյաններ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Միքայել սրբազանի գործով մենք արդեն հիմա անցել ենք կալանքի հատվածին, և արդեն Եվրոպական դատարան դիմելու փաթեթ ենք նախապատրաստում։ Մինչև փետրվարի 4-5-ը կդիմենք»,- տեղեկացրեց նա։
Նա նմանատիպ որևէ նախադեպ չի հիշում, երբ պետություն-եկեղեցի հարաբերությունների հետ կապված ստիպված են եղել դիմել միջազգային դատական ատյաններ։
«Ես միայն հիշում եմ, որ եկեղեցու նկատմամբ նման հալածանքներ եղել են Խորհրդային Միության ժամանակ՝ 30-ական թվականներին։ Կարծես թե մենք հիմա ունենք նույնի կրկնությունը»,- նշեց փաստաբանը։
Անդրադառնալով Թալինի եկեղեցում
այսօր տեղի ունեցածին՝ նա հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև ՀՀ օրենքները և միջազգային իրավունքը արգելում են պետական իշխանությանը խառնվել եկեղեցու ներքին գործերին, ինչպես նաև խոչընդոտել ծեսերի կատարմանը։
«Այն, որ Նիկոլ Փաշինյանն ի պաշտոնե է այս գործընթացը կազմակերպում և ինքն է պատասխանատու հակաեկեղեցական այս քաղաքականության համար, դա փաստ է․ նա իշխանական իր ամբողջ լծակներն օգտագործում է եկեղեցու դեմ։ Հիմա նա իբրև թե հանդես է գալիս որպես քրիստոնյա, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ, մինչդեռ մինչև այս նա իրեն չի դրսևորել որպես Հայ առաքելական սուրբ եկեղեցու զավակ․ նա այն բարի հող չէ, որ պետք է բարենորոգի եկեղեցին»,- ընդգծեց փաստաբանը։
Նա հիշեցրեց՝ եկեղեցին ունի ինքնակառավարման համակարգ, որը պետք է հարգվի։ Զոհրաբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, մի կողմ թողնելով երկրի համար կարևորագույն խնդիրները, որոնց ուղիղ պատասխանատուն է, թիրախավորել է եկեղեցին՝ իբր բարենորոգելով այն։
«Թե ինչպես է բարենորոգել մեր երկիրը, ինչպես է բարենորոգել, ընդհանրապես, յուրաքանչյուրիս կյանքը, մենք տեսել ենք․․․Թե ինչպես է բարենորոգել մեր պետական սահմանները, ինչպես է բարենորոգել Արցախը, մենք տեսել ենք և չակերտներով ասած՝ շնորհակալ ենք։ Հիմա էլ մտել է եկեղեցի՝ բարենորոգման։ Սա անօրինական գործունեություն է, և ովքեր դրան մասնակից են, նպաստում են այս անօրինությանը և վստահ եմ՝ պատասխան են տալու ապագայում»,- համոզմունք հայտնեց Զոհրաբյանը։
Նա վստահ է՝ Փաշինյանը, իշխանական իր լծակները կիրառելով, աշխատում է կոմպրոմանտների լեզվով։
«Մենք տեսնում ենք 10 եպիսկոպոսի, որոնք իբրև միացել են Նիկոլ Փաշինյանին, որոնցից շատերի մասին հանրային դաշտում բազմաթիվ պատմություններ են քննարկվում»,- նշեց փաստաբանը։
Այս իրավիճակում, ըստ նրա, առաջին հերթին պետք է արձանագրվեն բոլոր խախտումները՝ հնարավորություն չտալով իշխանությանը, որպեսզի նոր խախտում անեն ու անցնեն հաջորդին։ Ի պաշտպանություն եկեղեցու՝ Զոհրաբյանն ու մի շարք այլ փաստաբաններ մինչ օրս 5 հաղորդում են ներկայացրել դատախազություն և քննչական մարմին, որոնք բոլորն էլ մերժվել են և այժմ արդեն իսկ դիմել են դատարան՝ պահանջելով պարտադրել քննչական մարմնին վարույթ հարուցել այս գործերով և ճանաչել իրավունքի խախտման փաստը։
Թալինի եկեղեցում կատարվածի վերաբերյալ ևս փաստաբանը պատրաստվում է նոր հաղորդում ներկայացնել։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվեց հունիսի 28–ին։
Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի
դատավճիռը` նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Պաշտպանները նոյեմբերի 13-ին
վերաքննիչ բողոք ներկայացրին առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ` խնդրելով ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Դատական նիստը դեկտեմբերի 15–ին հետաձգվեց. սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ
վերաքննիչ բողոքը կքննարկվի 2026–ի հունվարի 13–ին։