https://arm.sputniknews.ru/20260106/larvats-iravitshak-talinum-hamajnqapety-ev-ir-ajakicnery-argelum-en-qahanajin-ekegheci-mtnel-97501642.html
Լարված իրավիճակ Թալինում․ համայնքապետը և իր աջակիցները արգելում են քահանային եկեղեցի մտնել
Լարված իրավիճակ Թալինում․ համայնքապետը և իր աջակիցները արգելում են քահանային եկեղեցի մտնել
Sputnik Արմենիա
Եկեղեցու սպասավոր Հայկ քահանա Քոչարյանին անգամ թույլ չտվեցին մուտք գործել եկեղեցի աղոթք ասելու համար։ 06.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-06T10:03+0400
2026-01-06T10:03+0400
2026-01-06T10:21+0400
թալին
հայ առաքելական եկեղեցի
արագածոտնի թեմի առաջնորդարան
տավրոս սափեյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97501474_0:0:1920:1080_1920x0_80_0_0_fb5895d0ebc4ac97f5eeb54cbc7508ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ լարված իրավիճակ է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցները` համայնքապետ Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, թույլ չեն տալիս Արագածոտնի թեմի քահանաներին մուտք գործել եկեղեցի։Տավրոս Սափեյանը հայտարարեց՝ թույլ չեն տալու, որ տեր Հայկը ոտք դնի եկեղեցի, քանի որ Սուրբ ծննդյան պատարագը պատրաստվում է անցկացնել կարգալույծ հռչակված քահանա Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե)։Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Հայկ քահանա Քոչարյանին անգամ թույլ չեն տալիս մուտք գործել եկեղեցի աղոթք ասելու։ Թեմի հոգևորականները եկեղեցու մուտքի մոտ «Հայր մերն» ասացին։Նշենք, որ տեղում են մեծ թվով ոստիկանական ուժեր՝ փոխոստիկանապես Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։Որևէ արդյունք չտվեցին ո՛չ Արագածոտնի թեմի հոգևորականների, ո՛չ էլ Մայր աթոռի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանի բանակցությունները։«Մենք մեր ծեսը կանենք, կգնանք, հետո դուք ձեր ծեսը կանեք»,- հայտարարեցին Փաշինյանի աջակիցները՝ պնդելով, որ պատարագը պետք է մատուցի իրենց նախընտրած հոգևորականը (արդեն նախկին հոգևորական տեր Թադեն, որը կարգալույս հռչակվելուց հետո կրում է իր ավազանի անունը` Արամայիս Թախմազյան)։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։2026 թ–ի հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Հունվարի 5–ին այդ հայտարարությանն իր աջակցությունը հայտնեց նաև Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։
թալին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97501474_240:0:1680:1080_1920x0_80_0_0_6d6b57d77f30d3c1245b32eac286432f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թալին, հայ առաքելական եկեղեցի, видео, արագածոտնի թեմի առաջնորդարան, տավրոս սափեյան
թալին, հայ առաքելական եկեղեցի, видео, արագածոտնի թեմի առաջնորդարան, տավրոս սափեյան
Լարված իրավիճակ Թալինում․ համայնքապետը և իր աջակիցները արգելում են քահանային եկեղեցի մտնել
10:03 06.01.2026 (Թարմացված է: 10:21 06.01.2026) Եկեղեցու սպասավոր Հայկ քահանա Քոչարյանին անգամ թույլ չտվեցին մուտք գործել եկեղեցի աղոթք ասելու համար։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ լարված իրավիճակ է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցները` համայնքապետ Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, թույլ չեն տալիս Արագածոտնի թեմի քահանաներին մուտք գործել եկեղեցի։
Տավրոս Սափեյանը հայտարարեց՝ թույլ չեն տալու, որ տեր Հայկը ոտք դնի եկեղեցի, քանի որ Սուրբ ծննդյան պատարագը պատրաստվում է անցկացնել կարգալույծ հռչակված քահանա Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե)։
Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Հայկ քահանա Քոչարյանին անգամ թույլ չեն տալիս մուտք գործել եկեղեցի աղոթք ասելու։ Թեմի հոգևորականները եկեղեցու մուտքի մոտ «Հայր մերն» ասացին։
Նշենք, որ տեղում են մեծ թվով ոստիկանական ուժեր՝ փոխոստիկանապես Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։
Որևէ արդյունք չտվեցին ո՛չ Արագածոտնի թեմի հոգևորականների, ո՛չ էլ Մայր աթոռի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանի բանակցությունները։
«Մենք մեր ծեսը կանենք, կգնանք, հետո դուք ձեր ծեսը կանեք»,- հայտարարեցին Փաշինյանի աջակիցները՝ պնդելով, որ պատարագը պետք է մատուցի իրենց նախընտրած հոգևորականը (արդեն նախկին հոգևորական տեր Թադեն, որը կարգալույս հռչակվելուց հետո կրում է իր ավազանի անունը` Արամայիս Թախմազյան)։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները
հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Հունվարի 5–ին այդ հայտարարությանն իր աջակցությունը հայտնեց նաև
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։