00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:45
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միքայել սրբազանի գործով դատական նիստը հետաձգվեց. նա «Իզմիրլյան» ԲԿ կտեղափոխվի վաղը

© SputnikՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2025
Բաժանորդագրվել
Դատախազները հայտնել են, որ դատական նիստի օրվա և ժամի մասին ծանուցագիր չեն ստացել։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը հետաձգվեց հանրային մեղադրողի չներկայանալու պատճառով։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ և խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։
Նախագահող դատավոր Էդգար Մանասյանը հայտարարեց` դատախազները հայտնել են, թե դատական նիստի օրվա և ժամի մասին ծանուցագիր չեն ստացել, ինչի պատճառով էլ չեն ներկայացել։
Սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ բողոքը կքննարկվի 2026–ի հունվարի 13–ին` ժամը 15։00–ին։
Վաղը Միքայել սրբազանը տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ նա նաև պետք է վիրահատվի, ուստի ավելի շուտ ժամկետում՝ այս տարվա ընթացքում բողոքի քննության անցկացումն անիրատեսական է, քանի որ պատկերացում չկա, թե Միքայել սրբազանը երբ կապաքինվի և կկարողանա մասնակցել նիստին։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։
Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Լրահոս
0