https://arm.sputniknews.ru/20260106/bvolvori-achqi-arjev-ishkhanutjan-hvovanu-nerqvo-teghi-e-unecel-hancagvortsutjun-pastaban-97520974.html
Բոլորի աչքի առջև՝ իշխանության հովանու ներքո, տեղի է ունեցել հանցագործություն․ փաստաբան
Բոլորի աչքի առջև՝ իշխանության հովանու ներքո, տեղի է ունեցել հանցագործություն․ փաստաբան
Sputnik Արմենիա
Արա Զոհրաբյանի խոսքով՝ իրավական առումով այս արարքը պատժելի է ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով: 06.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-06T16:55+0400
2026-01-06T16:55+0400
2026-01-06T16:55+0400
արա զոհրաբյան
մայր աթոռ սուրբ էջմիածին
հայ առաքելական եկեղեցի
եկեղեցի
թալին
հանցագործություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1c/36948247_0:42:1600:943_1920x0_80_0_0_7b94cab4c3ebbbcdb061bddeca34dcd8.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Բոլորի աչքի առջև՝ իշխանության հովանու ներքո, տեղի է ունեցել հանցագործություն՝ խոչընդոտվել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու գործունեությունը և ծեսի կատարումը: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել փաստաբան Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այսօր Թալինում այսօր տեղի ունեցած միջադեպին։Ավելի վաղ հայտնել էինք, որ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն ու Փաշինյանի կողմնակիցներն այսօր թույլ չտվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանային՝ տեր Հայկ Քոչարյանին, մուտք գործել եկեղեցի և պատարագ մատուցել՝ պնդելով, որ ծեսը պետք է անի իրենց քահանան (նկատի ունեն կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեին, ներկայում՝ Արամայիս Թախմազյանին– խմբ․)։ Տեղում էին նաև մեծ թվով ոստիկանական ուժեր՝ փոխոստիկանապես Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։Նրա խոսքով՝ իրավական առումով էլ այս արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածում նկարագրված հանցագործություն է:Նշենք, որ դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք նռնօրհնեքի կարգը խոչընդոտվել էր Թալինի համայնքապետ Թավրոս Սափեյանի և տեղի կարգալույծ եղած նախկին հոգևորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։Այդ օրը Սափեյանը հայտարարել էր, որ հունվարի 6-ին Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված Սուրբ պատարագին իր անձը պետք է ներկայացվի որպես Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր և պնդել էր, որ պատարագի ժամանակ պետք է զեղչվի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը:Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։2026 թ–ի հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Հունվարի 5–ին այդ հայտարարությանն իր աջակցությունը հայտնեց նաև Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։
թալին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1c/36948247_146:0:1566:1065_1920x0_80_0_0_6a5ace14722138b4d7c9f161d57eb16a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արա զոհրաբյան, մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի, թալին, հանցագործություն
արա զոհրաբյան, մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի, թալին, հանցագործություն
Բոլորի աչքի առջև՝ իշխանության հովանու ներքո, տեղի է ունեցել հանցագործություն․ փաստաբան
Արա Զոհրաբյանի խոսքով՝ իրավական առումով այս արարքը պատժելի է ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով:
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Բոլորի աչքի առջև՝ իշխանության հովանու ներքո, տեղի է ունեցել հանցագործություն՝ խոչընդոտվել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու գործունեությունը և ծեսի կատարումը: Այդ մասին
«Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել փաստաբան Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այսօր Թալինում այսօր տեղի ունեցած միջադեպին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն ու Փաշինյանի կողմնակիցներն
այսօր թույլ չտվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանային՝ տեր Հայկ Քոչարյանին, մուտք գործել եկեղեցի և պատարագ մատուցել՝ պնդելով, որ ծեսը պետք է անի իրենց քահանան (նկատի ունեն կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեին, ներկայում՝ Արամայիս Թախմազյանին– խմբ․)։ Տեղում էին նաև մեծ թվով ոստիկանական ուժեր՝ փոխոստիկանապես Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։
«Ցավալի է, բայց հույժ կարևոր այս տոնի և ընդհանրապես Սուրբ պատարագի խորհուրդները շատերը չեն գիտակցում: Շատերը չեն գիտակցում, որ կարգալույծ եղած նախկին քահանայի կատարած արարողությունը ոչ միայն հոգևոր առումով պատարագ չի կարող կոչվել և անեծք է բերելու դրա մասնակիցների համար, այլ նաև եկեղեցու կանոնական իմաստով պղծում է Սուրբ խորանը և սրբագործման կարգ կատարելու անհրաժեշտություն է առաջացնում»,- գրել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ իրավական առումով էլ այս արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածում նկարագրված հանցագործություն է:
«Եկեղեցու նկատմամբ այս գործողությունները վերջին հաշվով մեր տանջված ազգի գլխին են փորձանք բերելու: Մեր ազգը պետք է գիտակցի, որ սրբությունների պատասխանատուն հենց ազգն է և չեզոք դիրք գրավելը նույնպես հանդիսանում է չարամիտներին օժանդակություն: Այս դառը իրադարձությունների համատեքստում չեմ կարող չարձանագրել այն արժանապատիվ քրիստոնյաների ջանքերը, որոնք համաձայն չեն իշխանության ներկայացրած եկեղեցու պառակտման և ազգային ինքնության քանդման այս ծրագրի հետ»,- եզրափակել է Զոհրաբյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք նռնօրհնեքի կարգը խոչընդոտվել էր Թալինի համայնքապետ Թավրոս Սափեյանի և տեղի կարգալույծ եղած նախկին հոգևորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։
Այդ օրը Սափեյանը հայտարարել էր, որ հունվարի 6-ին Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված Սուրբ պատարագին իր անձը պետք է ներկայացվի որպես Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր և պնդել էր, որ պատարագի ժամանակ պետք է զեղչվի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները
հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Հունվարի 5–ին այդ հայտարարությանն իր աջակցությունը հայտնեց նաև
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։