https://arm.sputniknews.ru/20260106/ter-gusan-vardapet-altshanjany--miacel-e-garegin-bi-dem-durs-ekats-hvogevvorakannerin--97500913.html
Տեր Գուսան վարդապետ Ալճանյանը միացել է Գարեգին Բ–ի դեմ դուրս եկած հոգևորականներին
Տեր Գուսան վարդապետ Ալճանյանը միացել է Գարեգին Բ–ի դեմ դուրս եկած հոգևորականներին
Sputnik Արմենիա
Տեր Գուսան վարդապետ Ալճանյանը նշել է, որ ծառայության ընթացքում նկատել է եկեղեցու ղեկավարության շեղումը Մայր Աթոռի սկզբնական առաքելությունից։ 06.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-06T09:40+0400
2026-01-06T09:40+0400
2026-01-06T15:57+0400
հայ առաքելական եկեղեցի
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
շվեյցարիա
տեր գուսան վարդապետ ալճանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97500701_0:0:1536:864_1920x0_80_0_0_3aadecc603d121f4f037f8a11440d8db.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը միացել է Գարեգին Բ–ի դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին։ Նա այս մասին հայտարարություն է տարածել սոցցանցի իր էջում։Ինչպես հայտնի է, 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։Տեր Գուսան վարդապետ Ալճանյանը նշել է, որ ծառայության ընթացքում նկատել է եկեղեցու ղեկավարության շեղումը Մայր Աթոռի սկզբնական առաքելությունից, նրա ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում և այլ անհանգստացնող հանգամանքներ։Նա նշել է, որ ողջունում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ձևավորված Համակարգող խորհրդի ստեղծումը և միանում է նրանց՝ պատրաստակամություն հայտնելով լիարժեքորեն մասնակցելու նրանց նախաձեռնությանը։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
շվեյցարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97500701_0:0:1536:1152_1920x0_80_0_0_39fb150ad377db2b68fba33e8150e793.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, շվեյցարիա, տեր գուսան վարդապետ ալճանյան
հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, շվեյցարիա, տեր գուսան վարդապետ ալճանյան
Տեր Գուսան վարդապետ Ալճանյանը միացել է Գարեգին Բ–ի դեմ դուրս եկած հոգևորականներին
09:40 06.01.2026 (Թարմացված է: 15:57 06.01.2026) Տեր Գուսան վարդապետ Ալճանյանը նշել է, որ ծառայության ընթացքում նկատել է եկեղեցու ղեկավարության շեղումը Մայր Աթոռի սկզբնական առաքելությունից։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը միացել է Գարեգին Բ–ի դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին։ Նա այս մասին հայտարարություն է տարածել սոցցանցի իր էջում։
Ինչպես հայտնի է, 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները
հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Տեր Գուսան վարդապետ Ալճանյանը նշել է, որ ծառայության ընթացքում նկատել է եկեղեցու ղեկավարության շեղումը Մայր Աթոռի սկզբնական առաքելությունից, նրա ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում և այլ անհանգստացնող հանգամանքներ։
«Հայ եկեղեցու տասը բարձրաստիճան հոգևորականների կողմից վերջերս բարձրացված արդարացի հարցերը վաղուց արդիական են և պահանջում են լուծում։ Փառք Աստծո, որ ՀՀ վարչապետը նույնպես միացել է բարեփոխումների այս սուրբ առաքելությանը և զգալի ներդրում է ունենում Հայաստանում հոգևոր կյանքի զարգացման գործում»,–գրել է Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։
Նա նշել է, որ ողջունում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ձևավորված Համակարգող խորհրդի ստեղծումը և միանում է նրանց՝ պատրաստակամություն հայտնելով լիարժեքորեն մասնակցելու նրանց նախաձեռնությանը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։