https://arm.sputniknews.ru/20251215/inch-vtangner-kan-adrbejanic-cvoreni-u-vareliqi-nerkrman-tak-qaghaqageti-ditarkumnery-96901145.html
Ի՞նչ վտանգներ կան Ադրբեջանից ցորենի ու վառելիքի ներկրման տակ. քաղաքագետի դիտարկումները
Ի՞նչ վտանգներ կան Ադրբեջանից ցորենի ու վառելիքի ներկրման տակ. քաղաքագետի դիտարկումները
Sputnik Արմենիա
Մեծ Բրիտանիա-Թուրքիա-Ադրբեջան տանդեմը, քաղաքագետ Արման Ղուկասյանի դիտարկմամբ, Հարավային Կովկասի տարածաշրջանում նույն շահն են հետապնդում` նվազեցել ռուսական... 15.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-15T20:10+0400
2025-12-15T20:10+0400
2025-12-15T20:10+0400
ներկրում
արման ղուկասյան
ցորեն
նավթ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ներմուծում
հարավային կովկաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0b/82899287_0:53:1601:953_1920x0_80_0_0_e12bc60cbbf0f1e664ae517322bca8af.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Դեպի Հայաստան արտահանումներն ակտիվացնելով` Ադրբեջանը նպատակ ունի իր դիրքն ու ազդեցությունն ուժեղացնել Հայաստանի նկատմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արման Ղուկասյանը` մեկնաբանելով Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիք արտահանելու մասին հայտարարությունը։Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին Դոհայում կազմակերպված քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը: Դեկտեմբերի 8-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտնեց, որ Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։ Մեծ Բրիտանիա-Թուրքիա-Ադրբեջան տանդեմը, քաղաքագետի դիտարկմամբ, տարածաշրջանում նույն շահն է հետապնդում` նվազեցել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում, և այդ մասին արդեն բաց հայտարարում են։«Վերջերս ԱՄՆ–ում կարևորագույն ուղեղային կենտրոններից մեկը, որը նաև շաղկապված է պետական օղակների հետ («Ատլանտիկ Քոնսիլը»), միջոցառում էր անցկացրել Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության թեմայով, և այնտեղ Եվրասիական կենտրոնի ղեկավար Բրայան Թոդը հայտարարել էր, որ ԱՄՆ–ի շահերից է բխում, որպեսզի Հարավային Կովկասում գերիշխի Թուրքիան, իսկ Հայաստանը դառնա թուրքական աշխարհի մաս»,– արձանագրում է Արման Ղուկասյանը։Նա նշում է, որ «թուրքական աշխարհի մաս» արտահայտությունը պետք չէ միայն ուղիղ իմաստով հասկանալ։ Դա նշանակում է, որ Թուրքիան տարածաշրջանում լինի գերիշխող, որի հետ տարածաշրջանի մյուս երկրները, այդ թվում` Հայաստանը, կունենան տնտեսական խորը կապեր։ Թուրքիան, ու նաև Ադրբեջանը Հայաստանը կապահովեն իրենց նավթով, գազով, գյուղատնտեսական ապրանքներով և այլն։ Արդյունքում կնվազի կախվածությունը Ռուսաստանից և մեր երկիրը կհայտնվի Թուրքիայից և Ադրբեջանից ուղիղ կախվածության մեջ։Մինչև 2026–ի հունվարի վերջը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ՀՀ կհասնի 132 վագոն ցորեն. ՌԴՔաղաքագետը չի բացառում, որ վերջնական նպատակին հասնելու համար Ադրբեջանը նախնական շրջանում Հայաստանի համար որոշակի զեղչեր կանի, ինչպես ժամանակին Վրաստանում արեց։ Քաղաքագետը հիշեցնում է. Հայաստանն այսօր գազ և նավթամթերք է ներկրում հիմնականում ՌԴ–ից։ Ընդ որում` ամենաէժան գնով`1000 խմ–ն 165 դոլարով։ Իրանից ներկրվող գազի գինը սահմանի վրա շուրջ 400 դոլար է։ Բայց Իրանական գազի դիմաց Հայաստանը փոխհատուցում է համարժեք քանակի էլեկտրաէներգիայով, ինչի հաշվին գազի գնի տարբերութունը սպառողի վրա չի անդրադառնում։Թե ինչ կլինի ՀՀ տնտեսության` թուրք–ադրբեջանական էքսպանսիայի հետևանքով, կարելի է միայն ենթադրել։Հնարավոր ռիսկերը մինիմիզացնելու, չեզոքացնելու միակ տարբերակը, ըստ Ղուկասյանի, Ռուսաստանի հետ հարաբերությունները բալանսավորելն ու սեփական տնտեսական` հատկապես պարենային և էներգետիկ անվտանգությունն ամրացնելն է։Նա հիշեցնում է, որ ՀԱԷԿ–ի շահագործման երկարացված ժամկետը 2036թ–ին սպառվում է։ Նոր ատոմակայան կառուցելու համար շուջ 10 տարի ժամանակ կպահանջվի, մինչդեռ ՀՀ իշխանություններն այս ուղղությամբ դեռևս որևէ գործնական քայլ չեն արել։Անդրադառնալով Ադրբեջանից վառելիք ներկրելու գործարքի մեջ Վրաստանի դերին, որը համաձայնել է անվճար տրամադրել իր տարածքը մեկանգամյա տարանցման համար, Ղուկասյանը կարծում է, որ սա բարի կամքի ժեստ է` հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման, սակայն Վրաստանն էլ իր շահերն ունի որպես շահեկան դիրքում գտնվող տարանցիկ երկիր։«Դրա համար էլ առաջին տարացման համար իր տարածքը անվճար տրամադրում է, բայց այնպես չէ, որ միշտ անվճար է լինելու։ Ես կարծում եմ, Վրաստանն այս կերպ իր դիրքերն ամրապնդում է, իսկ հաջորդիվ իր շահն ունենալու է։ Յուրաքանչյուր երկիր էլ այս իրավիճակում այդպես կվարվեր»,– նշում է քաղաքագետը։Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։Դեկտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին հայտնեց, որ Ադրբեջանից Հայաստան առաքվող ցորենի նոր խմբաքանակներ կան, որոնք ներկա պահին ճանապարհին են։ Նրա խոսքով` հայ գործարարների հետ քնարկվել է նաև նույն երթուղով կոնյակ արտահանելու տարբերակը, բայց բիզնեսը նպատակահարմար չի գտել ցամաքային ճանապարհով շշալցված արտադրանքի արտահանումը։
ադրբեջան
հարավային կովկաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0b/82899287_0:0:1425:1068_1920x0_80_0_0_bfd9d998591cb65e39855f33b71fa804.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներկրում, արման ղուկասյան, ցորեն, նավթ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ներմուծում, հարավային կովկաս
ներկրում, արման ղուկասյան, ցորեն, նավթ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ներմուծում, հարավային կովկաս
Ի՞նչ վտանգներ կան Ադրբեջանից ցորենի ու վառելիքի ներկրման տակ. քաղաքագետի դիտարկումները
Մեծ Բրիտանիա-Թուրքիա-Ադրբեջան տանդեմը, քաղաքագետ Արման Ղուկասյանի դիտարկմամբ, Հարավային Կովկասի տարածաշրջանում նույն շահն են հետապնդում` նվազեցել ռուսական ազդեցությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Դեպի Հայաստան արտահանումներն ակտիվացնելով` Ադրբեջանը նպատակ ունի իր դիրքն ու ազդեցությունն ուժեղացնել Հայաստանի նկատմամբ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արման Ղուկասյանը` մեկնաբանելով Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիք արտահանելու մասին հայտարարությունը։
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին Դոհայում կազմակերպված քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը: Դեկտեմբերի 8-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտնեց, որ Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։
«Ադրբեջանն ասում է՝ ես քեզ կտամ նավթ, կտամ գազ, կլինեմ Ռուսաստանից ներկրվող վառելիքի այլընտրանքը։ Հայաստանի իշխանություններն ասել են, որ մենք դեմ չենք լինի, որ Ադրբեջանից գազ գնենք։ Բայց հիշենք՝ Ադրբեջանը ում գործընկերն է, ում դաշնակիցն է, Ադրբեջանում ով է շատ ակտիվ ներկայացված և ով է ադրբեջանական նավթի հիմնական բենեֆիցիարը։ Դա Մեծ Բրիտանիան է։ Եվ չմոռանանք Թուրքիայի գործոնը. Թուրքիան տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի պրոտեժեն է»,– պարզաբանում է Ղուկասյանը։
Մեծ Բրիտանիա-Թուրքիա-Ադրբեջան տանդեմը, քաղաքագետի դիտարկմամբ, տարածաշրջանում նույն շահն է հետապնդում` նվազեցել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում, և այդ մասին արդեն բաց հայտարարում են։
«Վերջերս ԱՄՆ–ում կարևորագույն ուղեղային կենտրոններից մեկը, որը նաև շաղկապված է պետական օղակների հետ («Ատլանտիկ Քոնսիլը»), միջոցառում էր անցկացրել Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության թեմայով, և այնտեղ Եվրասիական կենտրոնի ղեկավար Բրայան Թոդը հայտարարել էր, որ ԱՄՆ–ի շահերից է բխում, որպեսզի Հարավային Կովկասում գերիշխի Թուրքիան, իսկ Հայաստանը դառնա թուրքական աշխարհի մաս»,– արձանագրում է Արման Ղուկասյանը։
Նա նշում է, որ «թուրքական աշխարհի մաս» արտահայտությունը պետք չէ միայն ուղիղ իմաստով հասկանալ։ Դա նշանակում է, որ Թուրքիան տարածաշրջանում լինի գերիշխող, որի հետ տարածաշրջանի մյուս երկրները, այդ թվում` Հայաստանը, կունենան տնտեսական խորը կապեր։ Թուրքիան, ու նաև Ադրբեջանը Հայաստանը կապահովեն իրենց նավթով, գազով, գյուղատնտեսական ապրանքներով և այլն։ Արդյունքում կնվազի կախվածությունը Ռուսաստանից և մեր երկիրը կհայտնվի Թուրքիայից և Ադրբեջանից ուղիղ կախվածության մեջ։
Քաղաքագետը չի բացառում, որ վերջնական նպատակին հասնելու համար Ադրբեջանը նախնական շրջանում Հայաստանի համար որոշակի զեղչեր կանի, ինչպես ժամանակին Վրաստանում արեց։ Քաղաքագետը հիշեցնում է. Հայաստանն այսօր գազ և նավթամթերք է ներկրում հիմնականում ՌԴ–ից։ Ընդ որում` ամենաէժան գնով`1000 խմ–ն 165 դոլարով։ Իրանից ներկրվող գազի գինը սահմանի վրա շուրջ 400 դոլար է։ Բայց Իրանական գազի դիմաց Հայաստանը փոխհատուցում է համարժեք քանակի էլեկտրաէներգիայով, ինչի հաշվին գազի գնի տարբերութունը սպառողի վրա չի անդրադառնում։
Թե ինչ կլինի ՀՀ տնտեսության` թուրք–ադրբեջանական էքսպանսիայի հետևանքով, կարելի է միայն ենթադրել։
Հնարավոր ռիսկերը մինիմիզացնելու, չեզոքացնելու միակ տարբերակը, ըստ Ղուկասյանի, Ռուսաստանի հետ հարաբերությունները բալանսավորելն ու սեփական տնտեսական` հատկապես պարենային և էներգետիկ անվտանգությունն ամրացնելն է։
«Ընկար տնտեսական կախվածության մեջ Թուրքիայից ու Ադրբեջանից` վե՛րջ։ Քաղաքականը դրա հետևանքն է։ Ընդամենը։ Դրա համար Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են, որ այստեղ փակվի Մեծամորի ատոմակայանը։ Ինչո՞ւ։ Որ մենք էլեկտրաէներգիա առնենք Թուրքիայից։ Ուզում են, որ Ռուսաստանի գործոնը նվազի գազի առումով։ Դրա համար ԵՄ–ն վերջերս 500 միլիոն եվրո տրամադրեց Հայաստան-Թուրքիա ուղիղ էլեկտրահաղորդիչների ոլորտը ամրապնդելու և Թուրքիայի հետ ուղիղ կապ ստեղծելու համար»,– շեշտում է քաղաքագետը։
Նա հիշեցնում է, որ ՀԱԷԿ–ի շահագործման երկարացված ժամկետը 2036թ–ին սպառվում է։ Նոր ատոմակայան կառուցելու համար շուջ 10 տարի ժամանակ կպահանջվի, մինչդեռ ՀՀ իշխանություններն այս ուղղությամբ դեռևս որևէ գործնական քայլ չեն արել։
Անդրադառնալով Ադրբեջանից վառելիք ներկրելու գործարքի մեջ Վրաստանի դերին, որը համաձայնել է անվճար տրամադրել իր տարածքը մեկանգամյա տարանցման համար, Ղուկասյանը կարծում է, որ սա բարի կամքի ժեստ է` հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման, սակայն Վրաստանն էլ իր շահերն ունի որպես շահեկան դիրքում գտնվող տարանցիկ երկիր։
«Դրա համար էլ առաջին տարացման համար իր տարածքը անվճար տրամադրում է, բայց այնպես չէ, որ միշտ անվճար է լինելու։ Ես կարծում եմ, Վրաստանն այս կերպ իր դիրքերն ամրապնդում է, իսկ հաջորդիվ իր շահն ունենալու է։ Յուրաքանչյուր երկիր էլ այս իրավիճակում այդպես կվարվեր»,– նշում է քաղաքագետը։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով
1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով
Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։
Դեկտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը լրագրողներին հայտնեց, որ Ադրբեջանից Հայաստան առաքվող ցորենի նոր խմբաքանակներ կան, որոնք ներկա պահին ճանապարհին են։ Նրա խոսքով` հայ գործարարների հետ քնարկվել է նաև նույն երթուղով կոնյակ արտահանելու տարբերակը, բայց բիզնեսը նպատակահարմար չի գտել ցամաքային ճանապարհով շշալցված արտադրանքի արտահանումը։