https://arm.sputniknews.ru/20251108/hajastan-e-zhamanel-hacahatikvov-gnacqy-ghazakhstanic--95615886.html
Ադրբեջանի տարածքով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը
Ադրբեջանի տարածքով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը
Sputnik Արմենիա
ՏԿԵն նախագահն ընդգծեց՝ սա ոչ միայն կարևոր քաղաքական, այլև տնտեսական նշանակություն ունի։ 08.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-08T00:12+0400
2025-11-08T00:12+0400
2025-11-08T00:41+0400
հացահատիկ
ղազախստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/08/95616073_6:0:1275:714_1920x0_80_0_0_1aeca90e4bc8573058b7f153906fb276.jpg
Այսօր երկաթուղով Ադրբեջանի տարածքով Հայաստան հասավ 1000 տոննա ղազախական ցորենը։ Կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևն «Այրում» կայարանում դիմավորում ղազախական ցորենով բեռնված գնացքը։Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևն էլ հավելեց՝ սա իսկապես կարևոր, պատմական իրադարձություն է, որը հնարավոր դարձավ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ։Նշենք, որ հացահատիկով բեռնված գնացքը Հայաստան է տեղափոխվել Ղազախստան- Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային ուղով։Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին՝ շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռ տեղափոխվեց։ Ռուսական 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոնները հասան Հայաստան, «Այրում» կայարանում գնացքը դիմավորեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Հայաստան է ժամանել հացահատիկով գնացքը՝ Ղազախստան, ՌԴ, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղով:
Sputnik Արմենիա
Հայաստան է ժամանել հացահատիկով գնացքը՝ Ղազախստան, ՌԴ, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղով:
2025-11-08T00:12+0400
true
PT2M08S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/08/95616073_164:0:1116:714_1920x0_80_0_0_d1a41aeffe9024486d9e2c1de5b55bae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հացահատիկ, ղազախստան, հայաստան, видео
հացահատիկ, ղազախստան, հայաստան, видео
Ադրբեջանի տարածքով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը
00:12 08.11.2025 (Թարմացված է: 00:41 08.11.2025) ՏԿԵն նախագահն ընդգծեց՝ սա ոչ միայն կարևոր քաղաքական, այլև տնտեսական նշանակություն ունի։
Այսօր երկաթուղով Ադրբեջանի տարածքով Հայաստան հասավ 1000 տոննա ղազախական ցորենը։ Կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևն «Այրում» կայարանում դիմավորում ղազախական ցորենով բեռնված գնացքը։
«Սա ոչ միայն ունի կարևոր քաղաքական, այլև տնտեսական նշանակություն։ Էականորեն կրճատվում է Հայաստան տեղափոխվող բեռների վրա ծախսվող ժամանակը»,- նշեց Խուդաթյանը։
Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևն էլ հավելեց՝ սա իսկապես կարևոր, պատմական իրադարձություն է, որը հնարավոր դարձավ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ։
Նշենք, որ հացահատիկով բեռնված գնացքը Հայաստան է տեղափոխվել Ղազախստան- Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային ուղով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին՝ շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի
Հայաստան բեռ տեղափոխվեց։ Ռուսական 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոնները հասան Հայաստան, «Այրում» կայարանում գնացքը դիմավորեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։