https://arm.sputniknews.ru/20251106/rusakan-1000-tvonna-cvorenvov-bernvats-15-vagvonnern-adrbejani-taratsqvov-arden-hasel-en-hh-95524628.html
Ռուսական 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոններն Ադրբեջանի տարածքով արդեն հասել են ՀՀ
Ռուսական 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոններն Ադրբեջանի տարածքով արդեն հասել են ՀՀ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Ռուսական 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոններն արդեն Հայաստանում են, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը «Այրում» կայարանից։ 06.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-06T01:30+0400
2025-11-06T01:30+0400
2025-11-06T01:44+0400
ցորեն
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95524411_2:0:1280:719_1920x0_80_0_0_7fab3f7f947b051b097a302c8f1ebf90.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Ռուսական 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոններն արդեն Հայաստանում են, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը «Այրում» կայարանից։ Ավելի վաղ ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովն ասել էր, որ ռուսական հացահատիկով բեռնված 15 վագոն այս գիշեր Ադրբեջանից կհասնի Վրաստանի, ապա նաև Հայաստանի տարածք։Sputnik Արմենիայի տվյալներով` ցորենի ներկրումը կատարում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերությունը։Լոռու մարզի «Այրում» կայարանում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որն անձամբ է դիմավորում Ադրբեջանից Վրաստան, այնտեղից Հայաստան հասած ցորենով բեռնված վագոնները։ Լրագրողների հետ զրույցում նա այս օրն անվանեց պատմական` նշելով, որ մոտ 35 տարի այս երթուղով Հայաստան ոչինչ չէր մտել։«Ըստ էության, կարելի է ասել` այս երթուղին արդեն գործարկված է։ Առաջիկայում Հայաստան կժամանի նաև ղազախական ծագման ցորենը, որը դեռ Ադրբեջանի տարածքում է»,–գնացքը դիմավորելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և առաջին նման տարանցիկ բեռը կլինի ՀՀ տեղափոխվող ղազախական հացահատիկը:Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը Հայաստան կմտնի Ակտաու–Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ռուսական 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոններն արդեն Հայաստանում են
Sputnik Արմենիա
Ռուսական 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոններն արդեն Հայաստանում են
2025-11-06T01:30+0400
true
PT1M07S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95524411_204:0:1163:719_1920x0_80_0_0_05bdaedaf48a4af50161447ed5371132.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ցորեն, հայաստան, ադրբեջան, ռուսաստան
ցորեն, հայաստան, ադրբեջան, ռուսաստան
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Ռուսական 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոններն արդեն Հայաստանում են, հայտնում է
Sputnik Արմենիայի թղթակիցը «Այրում» կայարանից։
Ավելի վաղ ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովն
ասել էր, որ ռուսական հացահատիկով բեռնված 15 վագոն այս գիշեր Ադրբեջանից կհասնի Վրաստանի, ապա նաև Հայաստանի տարածք։
Sputnik Արմենիայի տվյալներով` ցորենի ներկրումը կատարում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերությունը։
Լոռու մարզի «Այրում» կայարանում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որն անձամբ է դիմավորում Ադրբեջանից Վրաստան, այնտեղից Հայաստան հասած ցորենով բեռնված վագոնները։
Լրագրողների հետ զրույցում նա այս օրն անվանեց պատմական` նշելով, որ մոտ 35 տարի այս երթուղով Հայաստան ոչինչ չէր մտել։
«Ըստ էության, կարելի է ասել` այս երթուղին արդեն գործարկված է։ Առաջիկայում Հայաստան կժամանի նաև ղազախական ծագման ցորենը, որը դեռ Ադրբեջանի տարածքում է»,–գնացքը դիմավորելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո
հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և առաջին նման տարանցիկ բեռը կլինի ՀՀ տեղափոխվող ղազախական հացահատիկը:
Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը Հայաստան կմտնի Ակտաու–Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով։