https://arm.sputniknews.ru/20251207/episkvopvosac-zhvoghvovy-hetadzgvum-e-majr-atvor-96643180.html
Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվում է. Մայր աթոռ
Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվում է. Մայր աթոռ
Sputnik Արմենիա
Նոյեմբերի 28–ին Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովը չէր կայացել 5 սրբազանի բացակայության պատճառով։ 07.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-07T17:36+0400
2025-12-07T17:36+0400
2025-12-07T18:31+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
եպիսկոպոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1d/81213902_0:84:1600:984_1920x0_80_0_0_41afc394746bf3889fb7de9ad0fb4e1e.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ Հայաստանում դեկտեմբերի 10–12 նախատեսված եպիսկոպոսաց ժողովը հետաձգվում է։ Այս մասին հայտնում են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։Դեկտեմբերի 1–ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով դեկտեմբերի 10–12–ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։Հավելենք, որ նոյեմբերի 28–ին Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովը չէր կայացել 5 սրբազանի բացակայության պատճառով։ Միքայել և Բագրատ սրբազանները կալանավայրից դիմել են Գարեգին կաթողիկոսին`կոչ անելով հրավիրել եպիսկոպոսաց ժողով՝ ապահովելով բանտարկված 3 սրբազանի մասնակցությունը կամ իրենց ազատությունից հետո։Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին մի քանի եպիսկոպոսների հայտարարության տեքստը հրապարակվելուց հետո երեկոյան նրանց ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նոյեմբերի 29-ին հայտնվեց ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ:Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1d/81213902_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f3f2c7804d4fac266e7aa841cbbe9d64.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, եպիսկոպոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
մայր աթոռ սուրբ էջմիածին, եպիսկոպոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվում է. Մայր աթոռ
17:36 07.12.2025 (Թարմացված է: 18:31 07.12.2025) Նոյեմբերի 28–ին Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովը չէր կայացել 5 սրբազանի բացակայության պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ Հայաստանում դեկտեմբերի 10–12 նախատեսված եպիսկոպոսաց ժողովը հետաձգվում է։ Այս մասին հայտնում են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
«Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի 1–ին
հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով դեկտեմբերի 10–12–ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։
Հավելենք, որ նոյեմբերի 28–ին Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների
ժողովը չէր կայացել 5 սրբազանի բացակայության պատճառով։ Միքայել և Բագրատ սրբազանները կալանավայրից դիմել են Գարեգին կաթողիկոսին`
կոչ անելով հրավիրել եպիսկոպոսաց ժողով՝ ապահովելով բանտարկված 3 սրբազանի մասնակցությունը կամ իրենց ազատությունից հետո։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին մի քանի եպիսկոպոսների
հայտարարության տեքստը հրապարակվելուց հետո երեկոյան
նրանց ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 29-ին հայտնվեց
ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ:
Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը։