https://arm.sputniknews.ru/20251201/kargalujts-anel-10-episkvopvosnerin-miqajel-ev-bagrat-srbazannery-dimel-en-vehaparin-96418678.html
Կարգալույծ անել 10 եպիսկոպոսներին․ Միքայել և Բագրատ սրբազանները դիմել են կաթողիկոսին
Կարգալույծ անել 10 եպիսկոպոսներին․ Միքայել և Բագրատ սրբազանները դիմել են կաթողիկոսին
Sputnik Արմենիա
Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները նշել են՝ այդ եպիսկոպոսներից յուրաքանչյուրն առիթը բաց չի թողել քծնելու և շողոքորթելու Վեհափառին։ 01.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-01T15:21+0400
2025-12-01T15:21+0400
2025-12-01T18:26+0400
տեր բագրատ գալստանյան
բագրատ սրբազան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
կաթողիկոս
մայր աթոռ սուրբ էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/05/90993401_0:0:715:403_1920x0_80_0_0_1356faf1959ec6dc776effa71893835e.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Միքայել և Բագրատ սրբազանները կալանավայրից դիմել են Գարեգին կաթողիկոսին․ նրանք պահանջում են կարգալույծ անել «10 դավաճան եսպիսկոպոսներին»։Ավելի վաղ անդրադառնալով նոյեմբերի 27-ին տարածված հայտարարությունը ստորագրած ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսներին՝ Բագրատ և Միքայել սրբազաններն իրենց աջակցությունն էին հայտնել վեհափառին՝ նշելով, որ տիրադավերը պետք է վերադառնան կանոնական դաշտ ու իրենց հուզող հարցերը բարձրացվեն ներեկեղեցական տիրույթում և ատյաններում։Սրբազանները նաև նշել են, որ Փաշինյանի հետ հանդիպած 10 եպիսկոպոսները կարող էին ամեն ինչ անել բացեիբաց՝ եկեղեկացական ատյաններում արտահայելով իրենց դժգոհությունն ու պահանջները։ Ընդգծել են՝ մինչև անգամ վերջնագիր կարող էին ներկայացնել Վեհափառ Հայրապետին, սակայն գերադասել են գործել գաղտագողի և թաքուն՝ իբրև շարքային դավադիրներ։Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները նշել են՝ եպիսկոպոսներից յուրաքանչյուրն առիթը բաց չի թողել քծնելու և շողոքորթելու Վեհափառին, ում շնորհիվ ստացել են բարձրագույն կոչումներ և պաշտոններ եկեղեցում։ Սրբազաններն անարժան և քստմնելի արարք կատարած են անվանել Փաշինյանի հետ հանդիպած բարձրաստիճան հոգևորականներին։«Եթե Վեհափառը սխալվել է որևէ բանում, փաստորեն դա եղել է իրենց նկատմամբ ունեցած վստահությունը, նրանց գործած բազմաթիվ և զանազան մեղքերը իր վրա վերցնելով՝ հայրական հոգածության ներքո պահելով նրանց։ Տիրադավներից առնվազն 6-ը մասնակցել են 1999 թ Ազգային եկեղեցական ժողովին և հայտնապես քվեարկել են օրվա Վեհափառ Հայրապետի օգտին։ Այդ մասին հպարտորեն հայտարարել են 26 տարի շարունակ՝ նաև չմոռանալով ծաղրել այն հոգևորականներին, ովքեր ընտրության չմասնակցելով, դրական են արտահայտվել ասպարեզում եղած այլ թեկնածուների նկատմամբ»,- ասված է հայտարարությունում։Ինչ վերաբերում է մյուս 4-ին, ապա նշվում է, որ նրանք վայելել են Հայրապետի խնամքը, ինչի շնորհիվ առաջխաղացման են հասել՝ արժանանալով եպիսկոպոսական օծման և ձեռնադրության։Ընդգծել են՝ ստեղծվել է մի վիճակ, որը Հայ եկեղեցում աննախադեպ է վերջին 200 տարում։Անազատության մեջ գտնվող հոգևորականները մի քանի առաջարկով են դիմել Գարեգին Երկրորդին։ Դրանցից են՝ դադարեցնել հերձվածող և անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը, անմիջապես նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում, հրավիրել եպիսկոպոսաց ժողով՝ ապահովելով բանտարկված 3 սրբազանի մասնակցությունը կամ իրենց ազատությունից հետո։Նշել են նաև, որ եպիսկոպոսաց ժողովից հետո կարելի կլինի գումարել Ազգային եկեղեցական ժողովը։Միքայել և Բագրատ սրբազանները դիմել են նաև տվյալ թեմերի քահանաներին՝ ընդգծելով, որ իրենք պարտավոր են այլևս չենթարկվել իրենց հերձվածող առաջնորդներին և վայրկյան առաջ հավատարմություն հայտնել և ենթարկվել Վեհափառ ՀայրապետինՀայտարարության վերջում էլ սրբազանները նշել են, որ բոլոր հիմքերն առկա են՝ մտածելու, որ 10 եպիսկոպոսները դերակատարություն են ունեցել նաև իրենց ու Մկրտիչ սբազանի ազատազրկման հարցում։Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին մի քանի եպիսկոպոսների հայտարարության տեքստը հրապարակվելուց հետո երեկոյան նրանց ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նոյեմբերի 29-ին հայտնվեց ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ:Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/05/90993401_75:0:618:407_1920x0_80_0_0_2a7051c04322eae6acd5548056afc827.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեր բագրատ գալստանյան, բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, կաթողիկոս, մայր աթոռ սուրբ էջմիածին
տեր բագրատ գալստանյան, բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, կաթողիկոս, մայր աթոռ սուրբ էջմիածին
Կարգալույծ անել 10 եպիսկոպոսներին․ Միքայել և Բագրատ սրբազանները դիմել են կաթողիկոսին
15:21 01.12.2025 (Թարմացված է: 18:26 01.12.2025) Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները նշել են՝ այդ եպիսկոպոսներից յուրաքանչյուրն առիթը բաց չի թողել քծնելու և շողոքորթելու Վեհափառին։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Միքայել և Բագրատ սրբազանները կալանավայրից դիմել են Գարեգին կաթողիկոսին․ նրանք պահանջում են կարգալույծ անել «10 դավաճան եսպիսկոպոսներին»։
Ավելի վաղ անդրադառնալով նոյեմբերի 27-ին
տարածված հայտարարությունը ստորագրած ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսներին՝ Բագրատ և Միքայել սրբազաններն
իրենց աջակցությունն էին հայտնել վեհափառին՝ նշելով, որ տիրադավերը պետք է վերադառնան կանոնական դաշտ ու իրենց հուզող հարցերը բարձրացվեն ներեկեղեցական տիրույթում և ատյաններում։
«Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասի 57 անդամից 10-ը պաշտոնապես հայտարարել են, որ իրենք այլևս չեն ցականում մաս կազմել մեր եղբայրության, ուստի մենք ճանաչում ենք իրենց խորթ և օտար։ Կատարվածը վերին աստիճանի նենգ և տիրադավ դավաճանություն է՝ դավադրաբար և ստորաբար, ինչը խորշելի է անգամ աշխարհականների, էլ ուր մնաց բարձրաստիճան հոգևորականների պարագայում»,- ասված է հայտարարությունում։
Սրբազանները նաև նշել են, որ Փաշինյանի հետ հանդիպած 10 եպիսկոպոսները կարող էին ամեն ինչ անել բացեիբաց՝ եկեղեկացական ատյաններում արտահայելով իրենց դժգոհությունն ու պահանջները։ Ընդգծել են՝ մինչև անգամ վերջնագիր կարող էին ներկայացնել Վեհափառ Հայրապետին, սակայն գերադասել են գործել գաղտագողի և թաքուն՝ իբրև շարքային դավադիրներ։
Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները նշել են՝ եպիսկոպոսներից յուրաքանչյուրն առիթը բաց չի թողել քծնելու և շողոքորթելու Վեհափառին, ում շնորհիվ ստացել են բարձրագույն կոչումներ և պաշտոններ եկեղեցում։ Սրբազաններն անարժան և քստմնելի արարք կատարած են անվանել Փաշինյանի հետ հանդիպած բարձրաստիճան հոգևորականներին։
«Եթե Վեհափառը սխալվել է որևէ բանում, փաստորեն դա եղել է իրենց նկատմամբ ունեցած վստահությունը, նրանց գործած բազմաթիվ և զանազան մեղքերը իր վրա վերցնելով՝ հայրական հոգածության ներքո պահելով նրանց։ Տիրադավներից առնվազն 6-ը մասնակցել են 1999 թ Ազգային եկեղեցական ժողովին և հայտնապես քվեարկել են օրվա Վեհափառ Հայրապետի օգտին։ Այդ մասին հպարտորեն հայտարարել են 26 տարի շարունակ՝ նաև չմոռանալով ծաղրել այն հոգևորականներին, ովքեր ընտրության չմասնակցելով, դրական են արտահայտվել ասպարեզում եղած այլ թեկնածուների նկատմամբ»,- ասված է հայտարարությունում։
Ինչ վերաբերում է մյուս 4-ին, ապա նշվում է, որ նրանք վայելել են Հայրապետի խնամքը, ինչի շնորհիվ առաջխաղացման են հասել՝ արժանանալով եպիսկոպոսական օծման և ձեռնադրության։
«26 տարվա շարունակական քծնանքից հետո գլխակորույս սողալը անպատկառ և հայրենադավ իշխանավորների առջև՝ իրենց կաշին ինչ- որ բաներից փրկելու համար և ինչ-որ անորոշ «սկզբունքներ» պաշտպանել երկրի թիվ 1 անսկզբունքայինի հետ՝ ինքնաոչնչացում է։ Հիրավի նմանը նմանին է գտնում, տիրադավը՝ հայրենադավին, հուդաները՝ նիկոլայիդներին»,- գրել են սրբազանները։
Ընդգծել են՝ ստեղծվել է մի վիճակ, որը Հայ եկեղեցում աննախադեպ է վերջին 200 տարում։
Անազատության մեջ գտնվող հոգևորականները մի քանի առաջարկով են դիմել Գարեգին Երկրորդին։ Դրանցից են՝ դադարեցնել հերձվածող և անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը, անմիջապես նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում, հրավիրել եպիսկոպոսաց ժողով՝ ապահովելով բանտարկված 3 սրբազանի մասնակցությունը կամ իրենց ազատությունից հետո։
Նշել են նաև, որ եպիսկոպոսաց ժողովից հետո կարելի կլինի գումարել Ազգային եկեղեցական ժողովը։
Միքայել և Բագրատ սրբազանները դիմել են նաև տվյալ թեմերի քահանաներին՝ ընդգծելով, որ իրենք պարտավոր են այլևս չենթարկվել իրենց հերձվածող առաջնորդներին և վայրկյան առաջ հավատարմություն հայտնել և ենթարկվել Վեհափառ Հայրապետին
Հայտարարության վերջում էլ սրբազանները նշել են, որ բոլոր հիմքերն առկա են՝ մտածելու, որ 10 եպիսկոպոսները դերակատարություն են ունեցել նաև իրենց ու Մկրտիչ սբազանի ազատազրկման հարցում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին մի քանի եպիսկոպոսների
հայտարարության տեքստը հրապարակվելուց հետո երեկոյան
նրանց ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 29-ին հայտնվեց
ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ:
Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը։