00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայր աթոռն անդրադարձել է 9 եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը

CC BY-SA 3.0 / Areg Amirkhanian / Etchmiadzin CathedralՄայր աթոռ սուրբ Էջմիածին
Մայր աթոռ սուրբ Էջմիածին - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2025
Բաժանորդագրվել
Մայր աթոռից շեշտում են, որ այդ շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Տ․ Արշակ արք․ Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովը չի կայացել 5 սրբազանի բացակայության պատճառով։ Այս մասին հայտարարությունն է տարածել Մայր աթոռ սուրբ Էջմիածինը։ Բացակայել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ հանդիպման գնացած Տ․ Նավասարդ արք․ Կճոյանը, Տ․ Աբրահամ արք․ Մկրտչյանը, Տ․ Վազգեն արք․ Միրզախանյանը, Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանը, Տ․ Գևորգ եպս․ Սարոյանը։
«Այնուամենայնիվ ներկա ժողովականները մասնավոր անդրադարձ ունեցան նոյեմբերի 27-ին ինը եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։ Արձանագրվեց, որ հիշյալ շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Տ․ Արշակ արք․ Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Հանձնախումբը, ըստ էության, որևէ նիստ չի գումարել և անգամ հնարավորություն չի ընձեռել Արշակ սրբազանին հանդիպելու իր հետ, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։ Հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել Քննչական կոմիտե սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով, սպառիչ և լիարժեք չէ և չի կարող արժանահավատ հիմք ծառայել, որով և չէր կարող ընդունելի նկատվել Հայոց Հովվապետի կողմից»,– ասված է հայտարարությունում։
Էջմիածնից հայտնել են, որ հանձնախմբի ատենապետ Խաժակ արք․ Պարսամյանը նոյեմբերի 24–ին Վեհափառ հայրապետին առաջարկել է ձևավորել 3 անձից բաղկացած նոր հանձնախումբ՝ քննության արդարությունը ապահովելու և Սրբազանի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը քննարկելու համար, ինչին համաձայնություն է տրվել գործող հանձնախմբի անդամների կողմից։
Հիշեցնենք, որ մերձիշխանական ԶԼՄ–ները նոյեմբերի 27-ին գրեցին, թե նոյեմբերի 5-ին Մայր աթոռում ստեղծվել է հանձնախումբ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։ Եզրակացությունը, իբր, հաստատել է տեսանյութերի իսկությունը (ՀՀ Քննչական կոմիտեն նշված տեսանյութի իսկության վերաբերյալ հաղորդագրություն չի տարածել–խմբ.), սակայն «Ամենայն հայոց կաթողիկոսն առ ոչինչ է համարել այն»։ Հայտարարությունը ստորագրած եպիսկոպոսները դատապարտել էին կաթողիկոսի որոշումը և պահանջել «վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը»։
Լրահոս
0