https://arm.sputniknews.ru/20251130/mer-kvochn-e-tiradaverin-veradarnal-kanvonakan-dasht-miqajel-ev-bagrat-srbazanner-96397029.html
Մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ. Միքայել և Բագրատ սրբազաններ
Մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ. Միքայել և Բագրատ սրբազաններ
Sputnik Արմենիա
Սրբազանները դատապարտում են աշխարհիկ իշխանություններին ներեկեղեցական հարցերի լուծման մեջ ներքաշելը։ 30.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-30T22:16+0400
2025-11-30T22:16+0400
2025-12-01T11:41+0400
բագրատ սրբազան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
հայ առաքելական եկեղեցի
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/05/90993422_0:0:900:506_1920x0_80_0_0_e2790fb83e5f0e591d1de4a0c31ca2d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Անհրաժեշտ ենք համարում հրավիրել եպիսկոպոսաց ժողով քննարկելու առկա հարցերը և պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը, միևնույն ժամանակ պնդում ենք ապահովել ապօրինի ազատազրկված երեք սրբազաններիս մասնակցությունը։ Այս մասին նշված է Միքայել արք. Աջապահյանի և Բագրատ արք. Գալստանյանի՝ կալանավայրից տարածած հայտարարության մեջ։Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին հայտնվեց հայտարարության տեքստ մի խումբ եպիսկոպոսների ստորագրությամբ։ Դրանում նրանք Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրում են այն բանում, որ նա, իբր, ամեն կերպ փորձում է կոծկել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի «սրբապղծությունը» և դրանով «հովանավորում է սրբապղծությունը»՝ նկատի ունենալով նախկինում հայտնված ինտիմ տեսանյութի պատճառով նրա շուրջ ծագած սկանդալը։ Նոյեմբրի 29-ի արդեն նրանք պահանջեցին Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը։Սրբազանները դատապարտում են աշխարհիկ իշխանություններին ներեկեղեցական հարցերի լուծման մեջ ներքաշելը։«Մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ և իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում ու ատյաններում,դիմում ենք Վեհափառ Հայրապետին, անհրաժեշտ ենք նկատում հրավիրել եպիսկոպոսաց ժողով քննարկելու առկա հարցերը և պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը։ Միևնույն ժամանակ պնդելով ապահովել ապօրինի ազատազրկված երեք սրբազաններիս մասնակցությունը:Աղոթում ենք, հույս և համոզում ենք հայտնում, որ Վեհափառ Հայրապետն ամուր և անսասան կմնա, և որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր Սուրբ եկեղեցին կհաղթահարի չարի այս փորձությունը ևս»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ։Հավելենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/05/90993422_77:0:837:570_1920x0_80_0_0_f7e38001e6139300bcf822a4d68d3bc9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ. Միքայել և Բագրատ սրբազաններ
22:16 30.11.2025 (Թարմացված է: 11:41 01.12.2025) Սրբազանները դատապարտում են աշխարհիկ իշխանություններին ներեկեղեցական հարցերի լուծման մեջ ներքաշելը։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Անհրաժեշտ ենք համարում հրավիրել եպիսկոպոսաց ժողով քննարկելու առկա հարցերը և պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը, միևնույն ժամանակ պնդում ենք ապահովել ապօրինի ազատազրկված երեք սրբազաններիս մասնակցությունը։ Այս մասին նշված է Միքայել արք. Աջապահյանի և Բագրատ արք. Գալստանյանի՝ կալանավայրից տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին
հայտնվեց հայտարարության տեքստ մի խումբ եպիսկոպոսների ստորագրությամբ։ Դրանում նրանք Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրում են այն բանում, որ նա, իբր, ամեն կերպ փորձում է կոծկել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի «սրբապղծությունը» և դրանով «հովանավորում է սրբապղծությունը»՝ նկատի ունենալով նախկինում
հայտնված ինտիմ տեսանյութի պատճառով նրա շուրջ ծագած սկանդալը։ Նոյեմբրի 29-ի արդեն նրանք պահանջեցին Ամենայն հայոց կաթողիկոսի
հրաժարականը։
Սրբազանները դատապարտում են աշխարհիկ իշխանություններին ներեկեղեցական հարցերի լուծման մեջ ներքաշելը։
«Մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ և իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում ու ատյաններում,
դիմում ենք Վեհափառ Հայրապետին, անհրաժեշտ ենք նկատում հրավիրել եպիսկոպոսաց ժողով քննարկելու առկա հարցերը և պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը։ Միևնույն ժամանակ պնդելով ապահովել ապօրինի ազատազրկված երեք սրբազաններիս մասնակցությունը:
Աղոթում ենք, հույս և համոզում ենք հայտնում, որ Վեհափառ Հայրապետն ամուր և անսասան կմնա, և որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր Սուրբ եկեղեցին կհաղթահարի չարի այս փորձությունը ևս»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ։
Հավելենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը։