https://arm.sputniknews.ru/20251118/samvel-karapetjani-kalanqi-zhamkety-erkaradzgvec-evs-2-amsvov--95936517.html
Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով
Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով
Sputnik Արմենիա
Նոյեմբերի 13–ին ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել դատարան` տնտեսական բնույթի մեղադրանքների հիմքով Կարապետյանի կալանքը երկարացնելու մասին: 18.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-18T11:40+0400
2025-11-18T11:40+0400
2025-11-18T12:12+0400
սամվել կարապետյան
կալանք
դատ
դատարան
«մեր ձևով» շարժում
հակակոռուպցիոն դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1c/81194362_0:84:1600:984_1920x0_80_0_0_65d292dc159bcb9f9ca145d704697f4a.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ 2 ամսով երկարաձգեց գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Լրագրողներին այս մասին հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13–ին որոշում է կայացրել, որով անհիմն է համարել Կարապետյանին վերագրվող տնտեսական բնույթի մեղադրանքները: Այդ տրամաբանությամբ Կարապետյանն այսօր արդեն պետք է ազատ արձակվեր, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը նույն օրը՝ նոյեմբերի 13–ին, որոշում է կայացրել՝ արձանագրելով, թե տնտեսական բնույթի մեղադրանքների հիմքեր կան։ ՔԿ–ն այդ հիմքով անմիջապես միջնորդություն է ներկայացրել կալանքը երկարացնելու մասին:Հիշեցնենք նաև` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարեց քննչական խմբի միջնորդությունը՝ 1 ամսով երկարաձգելով Սամվել Կարապետյանի կալանքը` փաստացի արձանագրելով, որ դեռևս հուլիսին նրան մեղսագրված տնտեսական բնույթի արարքներում բացակայում է հիմնավոր կասկածը: Դատարանը հաստատված համարեց միջնորդության այն մասը, որը վերաբերում է հայտնի հարցազրույցը որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ որակելուն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1c/81194362_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4a5a962bde3a2833da90e6f350170519.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, կալանք, դատ, դատարան, «մեր ձևով» շարժում, հակակոռուպցիոն դատարան
սամվել կարապետյան, կալանք, դատ, դատարան, «մեր ձևով» շարժում, հակակոռուպցիոն դատարան
Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով
11:40 18.11.2025 (Թարմացված է: 12:12 18.11.2025) Նոյեմբերի 13–ին ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել դատարան` տնտեսական բնույթի մեղադրանքների հիմքով Կարապետյանի կալանքը երկարացնելու մասին:
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ 2 ամսով երկարաձգեց գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Լրագրողներին այս մասին հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանն
ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13–ին որոշում է կայացրել, որով անհիմն է համարել Կարապետյանին վերագրվող տնտեսական բնույթի մեղադրանքները: Այդ տրամաբանությամբ Կարապետյանն այսօր արդեն պետք է ազատ արձակվեր, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը նույն օրը՝ նոյեմբերի 13–ին, որոշում է կայացրել՝ արձանագրելով, թե տնտեսական բնույթի մեղադրանքների հիմքեր կան։ ՔԿ–ն այդ հիմքով անմիջապես միջնորդություն է ներկայացրել կալանքը երկարացնելու մասին:
Հիշեցնենք նաև` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը
2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը
մասնակի բավարարեց քննչական խմբի միջնորդությունը՝ 1 ամսով երկարաձգելով Սամվել Կարապետյանի կալանքը` փաստացի արձանագրելով, որ դեռևս հուլիսին նրան մեղսագրված տնտեսական բնույթի արարքներում բացակայում է հիմնավոր կասկածը: Դատարանը հաստատված համարեց միջնորդության այն մասը, որը վերաբերում է հայտնի հարցազրույցը որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ որակելուն: