https://arm.sputniknews.ru/20251016/samvel-karapetjani-kalanqy-erkaradzgvec-30-orvov-94633910.html
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց 30 օրով
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց 30 օրով
Sputnik Արմենիա
Դատավոր Վահե Դոլմազյանը քննիչի միջնորդությունը մասնակի է բավարարել։ 16.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-16T03:00+0400
2025-10-16T03:00+0400
2025-10-16T03:46+0400
սամվել կարապետյան
կալանք
դատարան
դատավոր
վահե դոլմազյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_0:86:1600:986_1920x0_80_0_0_234c7aeef84d90182f67cf3ed7b7d864.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 30 օրով։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ։ Նշենք, որ քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր հոկտեմբերի 11-ին։ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է. ՀՀ քննչական կոմիտեՓաստաբան Արմեն Ֆերոյանն էլ հավելեց՝ հայաստանյան դատական պրակտիկայում չենք կարողանա գտնել թեկուզ մեկ օրինակ, որ միջին ծանրության հոդվածով (ՔՕ 422-րդ հոդված՝ իշխանություն զավթելու կոչ. խմբ․), որով նաև տուգանք է նախատեսված, մարդուն 4-5 ամիս անազատության մեջ պահած լինեն։«Մեկ հատ նմանատիպ դեպք հնարավոր չէ գտնել, առավել ևս, որ այս անձը չունի դատվածություն, ունի հասարակական բարձր հեղինակություն, էլ չեմ ասում, որ խոսում ենք բարերարի և ազգային մեծ արժեքներ ստեղծած անձի մասին»,- ասաց նա։Հակակոռուպցիոն դատարանի բակում հավաքվածները դատարանի որոշումը լսելուց հետո սկսեցին վանկարկել. «Ամո՛թ, ամո՛թ»։Միջնորդությունը քննվեց երկու օր ևավարտվեց հոկտեմբերի 16-ին` ժամը 01:30-ին։Փաստաբանական թիմն ավելի վաղ հայտարարել էր, որ դատավորը, որին մակագրվել է «այս ակնհայտ անհիմն միջնորդությունը», հանրությանը հայտնի է որպես հնչեղություն ստացած գործերով բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնող դատավոր։ Վահե Դոլմազյանն է կալանքի որոշումներ կայացրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և այլոց նկատմամբ։Դոլմազյանը նախկինում դատախազ է եղել, հատկապես հայտնի է դարձել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով, երբ հանդես էր գալիս որպես մեղադրող դատախազ։ Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 290 (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (Փողերի լվացում), 422 (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_121:0:1545:1068_1920x0_80_0_0_cf281ed0746d2dff6e6207621312aca6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, կալանք, դատարան, դատավոր, վահե դոլմազյան
սամվել կարապետյան, կալանք, դատարան, դատավոր, վահե դոլմազյան
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց 30 օրով
03:00 16.10.2025 (Թարմացված է: 03:46 16.10.2025) Դատավոր Վահե Դոլմազյանը քննիչի միջնորդությունը մասնակի է բավարարել։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 30 օրով։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ։
Նշենք, որ քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր հոկտեմբերի 11-ին։
«Դատարանն այսօր արձանագրեց, որ մեղադրանքի թե՛ երկրորդ, թե՛ երրորդ դրվագը (տնտեսական բնույթի հանցանքներ. խմբ․) նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսին է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է այն տրամաբանությամբ, որ «կա՛մ ավարտեք այս գործը, ուղարկեք դատարան, կա՛մ ընդհանրապես ավարտեք»,- դատարանի բակում հավքվածներին ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ շեշտելով, որ այսպիսով քննիչի ներկայացրած միջնորդությունը բավարարվեց մասնակի։
Փաստաբան Արմեն Ֆերոյանն էլ հավելեց՝ հայաստանյան դատական պրակտիկայում չենք կարողանա գտնել թեկուզ մեկ օրինակ, որ միջին ծանրության հոդվածով (ՔՕ 422-րդ հոդված՝ իշխանություն զավթելու կոչ. խմբ․), որով նաև տուգանք է նախատեսված, մարդուն 4-5 ամիս անազատության մեջ պահած լինեն։
«Մեկ հատ նմանատիպ դեպք հնարավոր չէ գտնել, առավել ևս, որ այս անձը չունի դատվածություն, ունի հասարակական բարձր հեղինակություն, էլ չեմ ասում, որ խոսում ենք բարերարի և ազգային մեծ արժեքներ ստեղծած անձի մասին»,- ասաց նա։
Հակակոռուպցիոն դատարանի բակում հավաքվածները դատարանի որոշումը լսելուց հետո սկսեցին վանկարկել. «Ամո՛թ, ամո՛թ»։
Միջնորդությունը քննվեց երկու օր ևավարտվեց հոկտեմբերի 16-ին` ժամը 01:30-ին։
Փաստաբանական թիմն ավելի վաղ հայտարարել էր, որ դատավորը, որին մակագրվել է «այս ակնհայտ անհիմն միջնորդությունը», հանրությանը հայտնի է որպես հնչեղություն ստացած գործերով բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնող դատավոր։ Վահե Դոլմազյանն է կալանքի որոշումներ կայացրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և այլոց նկատմամբ։
Դոլմազյանը նախկինում դատախազ է եղել, հատկապես հայտնի է դարձել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով, երբ հանդես էր գալիս որպես մեղադրող դատախազ։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը
2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 290 (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (Փողերի լվացում), 422 (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։