https://arm.sputniknews.ru/20250815/samvel-karapetjani-kalanqi-zhamkety-erkaradzgvec-92327715.html
Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով
Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը դիմելու է Վերաքննիչ քրեական դատարան և հատուկ բողոք է ներկայացնելու։ 15.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-15T08:00+0400
2025-08-15T08:00+0400
2025-08-15T12:25+0400
սամվել կարապետյան
«տաշիր» ընկերությունների խումբ
կալանք
հակակոռուպցիոն դատարան
դատարան
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92364915_0:67:1280:787_1920x0_80_0_0_c0a58cddb3a82c58ab600bcb4e35140d.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով։Այդպիսի որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։Նա ասաց, որ հենց վաղը դիմելու են Վերաքննիչ քրեական դատարան, հատուկ բողոք են ներկայացնելու և շարունակելու են պայքարը։Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել էր հունիսի 18-ին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասի (իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում։Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։ՀՀ Ազգային ժողովն էլ հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը հնարավորություն է տալիս պետականացնել ՀԷՑ-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92364915_72:0:1209:853_1920x0_80_0_0_09654468d7f08d86a6e2cf747f5fbfa7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, «տաշիր» ընկերությունների խումբ, կալանք, հակակոռուպցիոն դատարան, դատարան, դատավոր
սամվել կարապետյան, «տաշիր» ընկերությունների խումբ, կալանք, հակակոռուպցիոն դատարան, դատարան, դատավոր
Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով
08:00 15.08.2025 (Թարմացված է: 12:25 15.08.2025) Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը դիմելու է Վերաքննիչ քրեական դատարան և հատուկ բողոք է ներկայացնելու։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով։
Այդպիսի որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։
«Ամենազարմանալին այն է, որ առաջադրված մեղադրանքներից դատարանը միայն գտել է, որ հիմնավոր կասկածն առկա է առաջին` կոչի վերաբերյալ մեղադրանքում, իսկ մյուս մեղադրանքները, որոնք առաջադրվել էին պարոն Կարապետյանին, արձանագրել է, որ դրանցում բացակայում է հիմնավոր կասկածը։ Կալանքի հիմք արձանագրվել է փախուստն ու գործին խոչընդոտելը։ Դատարանը բացառել է նոր արարք կատարելու հիմքը»,–լուսադեմին լրագրողներին ասաց Կարապետյանի պաշտպան Լիանա Գասպարյանը։
Նա ասաց, որ հենց վաղը դիմելու են Վերաքննիչ քրեական դատարան, հատուկ բողոք են ներկայացնելու և շարունակելու են պայքարը։
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել էր հունիսի 18-ին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասի (իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում։
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով
նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
ՀՀ Ազգային ժողովն էլ հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը հնարավորություն է տալիս պետականացնել ՀԷՑ-ը։