https://arm.sputniknews.ru/20251105/aram-sargsjani-dem-mahapvordzi-mej-meghadrvvogh-gvortsarar-stepan-samveljann-azatutjan-mej-e-95484417.html
Արամ Սարգսյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվող գործարար Ստեփան Սամվելյանն ազատ է արձակվել
Արամ Սարգսյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվող գործարար Ստեփան Սամվելյանն ազատ է արձակվել
Sputnik Արմենիա
Նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ 05.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-05T12:00+0400
2025-11-05T12:00+0400
2025-11-05T12:12+0400
արամ զավենի սարգսյան
մահափորձ
ստեփան սամվելյան
դատ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/1021/78/10217893_0:160:3077:1890_1920x0_80_0_0_b08783ddb257e0e37c7c19df054304df.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ մեղադրվող գործարար Ստեփան Սամվելյանը կալանքից ազատ է արձակվել։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ կցելով դատարանի որոշումը։Նշվում է, որ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ ստանալու պահից 10-օրյա ժամկետում։Հավելենք, որ Սամվելյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը բազմիցս ահազանգել է, որ իր վստահորդի առողջական վիճակը լավ չէ և նրա կյանքը ՔԿՀ-ում վտանգված է։Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Ստեփան Սամվելյանը նախապատրաստել է Արամ Սարգսյանի սպանությունը։ Ըստ գործի նյութերի՝ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Սամվելյանը նախապատրաստում է սպանություն, դրա հիմքի վրա դատարանը գաղտնալսելու թույլտվություն է տվել, ապա նաև նրա տունը խուզարկել են և մահճակալի տակ հայտնաբերել 1 մարտական նռնակ, որով իբրև թե պատրաստվել է իրականացնել սպանություն։Նշենք, որ համացանցում մի շարք տեսանյութեր են շրջանառվում, որտեղ Արարատի մարզի բնակիչ, գործարար Ստեփան Սամվելյանը մեղադրում է Արամ Սարգսյանին բիզնեսի մասնաբաժին խլելու մեջ, ինչպես նաև քննադատում է գործող իշխանություններին և նրանց աջակցող ուժերին։Սամվելյանը կալանավորվել է հուլիսի 24-ին, տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ։ Հուլիսի 31-ին նրան տեղափոխել էին ՀՀ քննչական կոմիտե՝ քննչական գործողություններին մասնակցելու համար, որի ժամանակ նրա առողջական վիճակը վատացել էր, շտապօգնություն էին հրավիրել։ Պաշտպանն ահազանգում էր՝ Սամվելյանը վերջերս հայտնվել է ծայրահեղ ծանր առողջական վիճակում՝ տարել է սրտամկանի ինֆարկտ, ինչից հետո ամբողջովին չի ապաքինվել։ Չնայած առողջական ծանր վիճակին, նրան կալանավորել են՝ անտեսելով բժշկական բոլոր ցուցումներն ու նրա կյանքին սպառնացող վտանգը։Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սամվելյանի գործով միջանկյալ միջոց էր կիրառել։ Դատարանը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել էր Ստեփան Սամվելյանի համար կազմակերպել բժշկական փորձաքննություն, որի նպատակն է որոշել, թե արդյոք դիմողի առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ, և ապահովել, որ համապատասխան բժշկական եզրակացությունը տրվի հնարավորինս շուտ: Մինչ այդ, սակայն պետք է ապահովվեր, որ դիմողը ստանա իրեն նշանակված բժշկական խնամքը՝ այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են նրա առողջական կարիքներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1021/78/10217893_172:0:2903:2048_1920x0_80_0_0_8b51cdfd7358aa3d098df17b4975f3aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ զավենի սարգսյան, մահափորձ, ստեփան սամվելյան, դատ, դատարան
արամ զավենի սարգսյան, մահափորձ, ստեփան սամվելյան, դատ, դատարան
Արամ Սարգսյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվող գործարար Ստեփան Սամվելյանն ազատ է արձակվել
12:00 05.11.2025 (Թարմացված է: 12:12 05.11.2025) Նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ մեղադրվող գործարար Ստեփան Սամվելյանը կալանքից ազատ է արձակվել։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝
կցելով դատարանի որոշումը։
«Երևան քաղաքի ընդհանուր իրավաստության քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ․ Մելիքյանի, քննության առնելով մեղադրյալ Ստեփան Սամվելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը, որոշեց այն փոխել և կիրառել բացակայելու արգելք խափանման միջոցը։ Ստեփան Սամվելյանին անհապաղ ազատ արձակել»,- ասված է որոշման մեջ։
Նշվում է, որ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ ստանալու պահից 10-օրյա ժամկետում։
Հավելենք, որ Սամվելյանի պաշտպան
Զարուհի Փոստանջյանը բազմիցս ահազանգել է, որ իր վստահորդի առողջական վիճակը լավ չէ և նրա կյանքը ՔԿՀ-ում վտանգված է։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Ստեփան Սամվելյանը նախապատրաստել է Արամ Սարգսյանի սպանությունը։ Ըստ գործի նյութերի՝ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Սամվելյանը նախապատրաստում է սպանություն, դրա հիմքի վրա դատարանը գաղտնալսելու թույլտվություն է տվել, ապա նաև նրա տունը խուզարկել են և մահճակալի տակ հայտնաբերել 1 մարտական նռնակ, որով իբրև թե պատրաստվել է իրականացնել սպանություն։
Նշենք, որ համացանցում մի շարք տեսանյութեր են շրջանառվում, որտեղ Արարատի մարզի բնակիչ, գործարար Ստեփան Սամվելյանը մեղադրում է Արամ Սարգսյանին բիզնեսի մասնաբաժին խլելու մեջ, ինչպես նաև քննադատում է գործող իշխանություններին և նրանց աջակցող ուժերին։
Ստեփան Սամվելյանին այս տարվա մարտին մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի հատկանիշներով՝ Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։ Սամվելյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։ Հուլիսի 8-ին նշանակված հերթական դատական նիստը չէր կայացել Սամվելյանի առողջական վիճակի պատճառով։
Սամվելյանը կալանավորվել է հուլիսի 24-ին, տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ։ Հուլիսի 31-ին նրան տեղափոխել էին
ՀՀ քննչական կոմիտե՝ քննչական գործողություններին մասնակցելու համար, որի ժամանակ նրա առողջական վիճակը վատացել էր, շտապօգնություն էին հրավիրել։ Պաշտպանն
ահազանգում էր՝ Սամվելյանը վերջերս հայտնվել է ծայրահեղ ծանր առողջական վիճակում՝ տարել է սրտամկանի ինֆարկտ, ինչից հետո ամբողջովին չի ապաքինվել։ Չնայած առողջական ծանր վիճակին, նրան կալանավորել են՝ անտեսելով բժշկական բոլոր ցուցումներն ու նրա կյանքին սպառնացող վտանգը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սամվելյանի գործով
միջանկյալ միջոց էր կիրառել։ Դատարանը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել էր Ստեփան Սամվելյանի համար կազմակերպել բժշկական փորձաքննություն, որի նպատակն է որոշել, թե արդյոք դիմողի առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ, և ապահովել, որ համապատասխան բժշկական եզրակացությունը տրվի հնարավորինս շուտ: Մինչ այդ, սակայն պետք է ապահովվեր, որ դիմողը ստանա իրեն նշանակված բժշկական խնամքը՝ այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են նրա առողջական կարիքներին։