https://arm.sputniknews.ru/20251022/mied-y-mijankjal-mijvoc-e-kirarel-gvortsarar-stepan-samveljani-gvortsvov-94925428.html
ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել գործարար Ստեփան Սամվելյանի գործով
ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել գործարար Ստեփան Սամվելյանի գործով
Sputnik Արմենիա
Դատարանը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է Ստեփան Սամվելյանի համար կազմակերպել բժշկական փորձաքննություն։ 22.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-22T09:20+0400
2025-10-22T09:20+0400
2025-10-22T09:38+0400
զարուհի փոստանջյան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
ստեփան սամվելյան
արամ զավենի սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/871/68/8716829_0:160:3077:1890_1920x0_80_0_0_e179edbda301d5533fedd6403a5b06a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Արամ Սարգսյանի նկատմամբ մահափորձ պատրաստելու մեջ կասկածվող, գործարար Ստեփան Սամվելյանի գործով միջանկյալ միջոց է կիրառել: Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը:Նա գրել է, որ այս որոշում կայացվել է հոկտեմբերի 20-ին, գրեթե երկու ամիս տևած փոխադարձ հաղորդագրություններից հետո՝ կապված Ստեփան Սամվելյանի կալանքի պայմանների հետ:Այս որոշման կատարումն այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պատասխանատվության ներքո։ Դատարանի կողմից կիրառված 39-րդ կանոնի միջոցները պարտադիր են բոլոր անդամ պետությունների համար։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը կալանքի ընթացքում կտրուկ վատթարացել է։Փոստանջյանը նաև նշել է, որ իր վստահորդը նախապես տառապում էր երիկամային անբավարարությամբ՝ 4-րդ փուլ, իսկ այժմ հիվանդությունը հասել է իր 5-րդ՝ տերմինալ փուլի: Սա նշանակում է, որ առանց համապատասխան բուժման՝ հեմոդիալիզի, հիվանդի կյանքը գտնվում է անմիջական վտանգի տակ։ Փաստաբանը վստահեցնում է՝ այս մասին ՀՀ կառավարությունը տեղեկացված է եղել առնվազն օգոստոսի 26-ից։Փոստանջյանը վստահ է՝ այս ամենը վկայում է ոչ միայն պետական անգործության, այլև գիտակցված անտարբերության մասին՝ մարդու կյանքի և արժանապատվության նկատմամբ։Ավելի վաղ հայտնել էինք, որ հենց կալանքի կրման ժամանակ՝ շուրջ 2 շաբաթ անց, Սամվելյանը ենթարկվել էր սրտամկանի ստենտավորման՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:Նշենք, որ համացանցում մի շարք տեսանյութեր են շրջանառվում, որտեղ Արարատի մարզի բնակիչ, գործարար Ստեփան Սամվելյանը մեղադրում է Արամ Սարգսյանին բիզնեսի մասնաբաժին խլելու մեջ, ինչպես նաև քննադատում է գործող իշխանություններին և նրանց աջակցող ուժերին։Հավելենք, որ ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ստեփան Սամվելյանին այս տարվա մարտին մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի հատկանիշներով՝ Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։ Սամվելյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։ Հուլիսի 8-ին նշանակված հերթական դատական նիստը չէր կայացել Սամվելյանի առողջական վիճակի պատճառով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/871/68/8716829_172:0:2903:2048_1920x0_80_0_0_60c9987d13146252a9b4140ff96a9162.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զարուհի փոստանջյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), ստեփան սամվելյան, արամ զավենի սարգսյան
զարուհի փոստանջյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), ստեփան սամվելյան, արամ զավենի սարգսյան
ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել գործարար Ստեփան Սամվելյանի գործով
09:20 22.10.2025 (Թարմացված է: 09:38 22.10.2025) Դատարանը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է Ստեփան Սամվելյանի համար կազմակերպել բժշկական փորձաքննություն։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Արամ Սարգսյանի նկատմամբ մահափորձ պատրաստելու մեջ կասկածվող, գործարար Ստեփան Սամվելյանի գործով միջանկյալ միջոց է կիրառել: Տեղեկությունը
«Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը:
Նա գրել է, որ այս որոշում կայացվել է հոկտեմբերի 20-ին, գրեթե երկու ամիս տևած փոխադարձ հաղորդագրություններից հետո՝ կապված Ստեփան Սամվելյանի կալանքի պայմանների հետ:
«Դատարանը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է Ստեփան Սամվելյանի համար կազմակերպել բժշկական փորձաքննություն, որի նպատակն է որոշել, թե արդյոք դիմողի առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ, և ապահովել, որ համապատասխան բժշկական եզրակացությունը տրվի հնարավորինս շուտ: Մինչ այդ, սակայն պետք է ապահովվի, որ դիմողը ստանա իրեն նշանակված բժշկական խնամքը՝ այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են նրա առողջական կարիքներին»,- գրել է Փոստանջյանը:
Այս որոշման կատարումն այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պատասխանատվության ներքո։ Դատարանի կողմից կիրառված 39-րդ կանոնի միջոցները պարտադիր են բոլոր անդամ պետությունների համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը կալանքի ընթացքում կտրուկ վատթարացել է։
Փոստանջյանը նաև նշել է, որ իր վստահորդը նախապես տառապում էր երիկամային անբավարարությամբ՝ 4-րդ փուլ, իսկ այժմ հիվանդությունը հասել է իր 5-րդ՝ տերմինալ փուլի: Սա նշանակում է, որ առանց համապատասխան բուժման՝ հեմոդիալիզի, հիվանդի կյանքը գտնվում է անմիջական վտանգի տակ։ Փաստաբանը վստահեցնում է՝ այս մասին ՀՀ կառավարությունը տեղեկացված է եղել առնվազն օգոստոսի 26-ից։
Փոստանջյանը վստահ է՝ այս ամենը վկայում է ոչ միայն պետական անգործության, այլև գիտակցված անտարբերության մասին՝ մարդու կյանքի և արժանապատվության նկատմամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հենց կալանքի կրման ժամանակ՝ շուրջ 2 շաբաթ անց, Սամվելյանը ենթարկվել էր սրտամկանի ստենտավորման՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Ստեփան Սամվելյանը նախապատրաստել է Արամ Սարգսյանի սպանությունը։ Ըստ գործի նյութերի՝ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Սամվելյանը նախապատրաստում է սպանություն, դրա հիմքի վրա դատարանը գաղտնալսելու թույլտվություն է տվել, ապա նաև նրա տունը խուզարկել են և մահճակալի տակ հայտնաբերել 1 մարտական նռնակ, որով իբրև թե պատրաստվել է իրականացնել սպանություն։
Նշենք, որ համացանցում մի շարք տեսանյութեր են շրջանառվում, որտեղ Արարատի մարզի բնակիչ, գործարար Ստեփան Սամվելյանը մեղադրում է Արամ Սարգսյանին բիզնեսի մասնաբաժին խլելու մեջ, ինչպես նաև քննադատում է գործող իշխանություններին և նրանց աջակցող ուժերին։
Հավելենք, որ ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ստեփան Սամվելյանին այս տարվա մարտին մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի հատկանիշներով՝ Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։ Սամվելյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։ Հուլիսի 8-ին նշանակված հերթական դատական նիստը չէր կայացել Սամվելյանի առողջական վիճակի պատճառով։