https://arm.sputniknews.ru/20250801/qkn-manramasner-e-nerkajacrel-aram-sargsjani-mahapvordzi-gvortsvov-91911491.html
ՔԿ–ն մանրամասներ է ներկայացրել Արամ Սարգսյանի մահափորձի գործով
ՔԿ–ն մանրամասներ է ներկայացրել Արամ Սարգսյանի մահափորձի գործով
Sputnik Արմենիա
Կոմիտեից նշում են, որ Ստեփան Սամվելյանը դիտավորությամբ ձեռք է բերել և իր բնակության հասցեում պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի... 01.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-01T18:57+0400
2025-08-01T18:57+0400
2025-08-01T18:58+0400
մահափորձ
արամ սարգսյան
ստեփան սամվելյան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1015/89/10158987_0:0:1600:901_1920x0_80_0_0_f5a0eeced57fb8f517942fc5598fdcf9.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել, թե գործարար Ստեփան Սամվելյանը ինչպես է փորձել նախապատրաստել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ։ Այդ մասին այսօր հաղորդագրություն է տարածել կոմիտեի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում մի շարք տեսանյութեր են շրջանառվում, որտեղ Արարատի մարզի բնակիչ, գործարար Ստեփան Սամվելյանը մեղադրում է Արամ Սարգսյանին բիզնեսից մասնաբաժին խլելու մեջ, ինչպես նաև քննադատում է գործող իշխանություններին և նրանց աջակցող ուժերին։Քննչական կոմիտեից նշում են, որ Ստեփան Սամվելյանը դիտավորությամբ ձեռք է բերել և իր բնակության հասցեում պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի մարտական ձեռքի նռնակ՝ «ՈւԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով:Սամվելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի սպանության նախապատրաստություն և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը հոդվածներով:Որպես խափանման միջոց, Սամվելյանի նկատմամբ կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:Հիշեցնենք` պաշտպան Զարուհի Փոստանջյանն ահազանգել էր, որ կալանավորված գործարար Ստեփան Սամվելյանի կյանքն «Արմավիր» ՔԿՀ-ում վտանգված է. Սամվելյանը տառապում է սրտի և երիկամների անբավարարությամբ, ունի 34 տոկոս ֆունկցիոնալության խանգարում, այսինքն՝ հաշմանդամություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1015/89/10158987_180:0:1600:1065_1920x0_80_0_0_12ec5d1869dfff217412b83cfc6135b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահափորձ, արամ սարգսյան, ստեփան սամվելյան, հհ քննչական կոմիտե
մահափորձ, արամ սարգսյան, ստեփան սամվելյան, հհ քննչական կոմիտե
ՔԿ–ն մանրամասներ է ներկայացրել Արամ Սարգսյանի մահափորձի գործով
18:57 01.08.2025 (Թարմացված է: 18:58 01.08.2025) Կոմիտեից նշում են, որ Ստեփան Սամվելյանը դիտավորությամբ ձեռք է բերել և իր բնակության հասցեում պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի մարտական ձեռքի նռնակ` «ՈւԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով:
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել, թե գործարար Ստեփան Սամվելյանը ինչպես է փորձել նախապատրաստել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ։ Այդ մասին այսօր հաղորդագրություն է տարածել
կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ համացանցում մի շարք տեսանյութեր են շրջանառվում, որտեղ Արարատի մարզի բնակիչ, գործարար Ստեփան Սամվելյանը մեղադրում է Արամ Սարգսյանին բիզնեսից մասնաբաժին խլելու մեջ, ինչպես նաև քննադատում է գործող իշխանություններին և նրանց աջակցող ուժերին։
Քննչական կոմիտեից նշում են, որ Ստեփան Սամվելյանը դիտավորությամբ ձեռք է բերել և իր բնակության հասցեում պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի մարտական ձեռքի նռնակ՝ «ՈւԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով:
«Այնուհետև Ստեփան Սամվելյանը, չկարողանալով պարզել Արամ Սարգսյանի բնակության հասցեն, սկսել է ուսումնասիրել Երևանում գտնվող նրա գրասենյակը, դրան հարակից հատվածները և այդ նպատակով բազմիցս այցելել է գրասենյակին հարող տարածք: Սարգսյանի՝ գրասենյակում չլինելու պայմաններում Սամվելյանը չի կարողացել իրականացնել իր մտադրությունը։ Այնուհետև նրա մոտ գտնվող մարտական ձեռքի նռնակը ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են Սամվելյանի բնակության հասցեի խուզարկության ընթացքում»,– ասված է հաղորդագրության մեջ:
Սամվելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի սպանության նախապատրաստություն և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը հոդվածներով:
Որպես խափանման միջոց, Սամվելյանի նկատմամբ կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Հիշեցնենք` պաշտպան
Զարուհի Փոստանջյանն ահազանգել էր, որ կալանավորված գործարար Ստեփան Սամվելյանի կյանքն «Արմավիր» ՔԿՀ-ում վտանգված է. Սամվելյանը տառապում է սրտի և երիկամների անբավարարությամբ, ունի 34 տոկոս ֆունկցիոնալության խանգարում, այսինքն՝ հաշմանդամություն։