https://arm.sputniknews.ru/20251027/pvoqrik-khmbaky-patrast-e-ancel-srbutjan-vrajvov-karapetjani-ugherdzy-aats-mekusaranic-95114794.html
Փոքրիկ խմբակը պատրաստ է անցել սրբության վրայով․ Կարապետյանի ուղերձը՝ ԱԱԾ մեկուսարանից
Փոքրիկ խմբակը պատրաստ է անցել սրբության վրայով․ Կարապետյանի ուղերձը՝ ԱԱԾ մեկուսարանից
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանը նշում է՝ ոչ մի բանտարկություն չի՛ կարող կոտրել այսօրվա բազմաթիվ քաղբանտարկյալների, ընկերների և գործընկերների կամքը՝ ապրելու բռնապետությունից... 27.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-27T09:39+0400
2025-10-27T09:39+0400
2025-10-27T09:39+0400
սամվել կարապետյան
հովհաննավանք
պատարագ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1c/81194362_0:84:1600:984_1920x0_80_0_0_65d292dc159bcb9f9ca145d704697f4a.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հանուն իշխանության պահպանման ՀՀ ղեկավարությունը պատրաստ է անցնել յուրաքանչյուր սրբության վրայով։ Այս մասին բարերար, գործարար Սամվել Կարապետյանն ասել է իր ուղերձում, որը հղել է ԱԱԾ մեկուսարանից։Հայտնել էինք, որ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը (նախկինում` տեր Արամ քահանա) Հովհաննավանքում հոկտեմբերի 26-ին «պատարագ» է մատուցել, որին մասնակցել են իշխանական վերնախավը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նա վստահ է՝ ՀՀ իշխանությունները շարունակելու են հայության կարևորագույն ազգային ինստիտուտին՝ Մայր Աթոռին հարվածներ հասցնելու ու վարկաբեկելու քայլերը։ Գործարարի խոսքով՝ ՀՀ ղեկավարությունը պետք է իմանա, որ իրենք էլ շարունակելու են պաշտպանել հայ ազգի արժեքներն ու սրբությունները ճիշտ այնպես, ինչպես արվել է դարեր առաջ, արվել է երեկ ու արվելու է վաղը։«Ոչ մի բանտարկություն չի՛ կարող կոտրել այսօրվա բազմաթիվ քաղբանտարկյալների՝ Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանների, տասնյակ գյումրեցիների, այդ թվում՝ «Մեր Ձևով» շարժման Գյումրու պատասխանատու Ռուբեն Մխիթարյանի, մեր այլ ընկերների և գործընկերների կամքը՝ ապրելու բռնապետությունից ու օտարի ազդեցությունից ազատ, իրական քրիստոնեական արժեքներով առաջնորդվող, արժանապատվությունը վերականգնած, բարեկեցիկ քաղաքացիների Հայաստանում։ Անելու ենք՝ մեր ձևով»,- նշել է Կարապետյանը։Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետԳարեգին Արսենյանը։Հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով «պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ խոստանալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին իր մասնակցության մասին նախապես հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1c/81194362_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4a5a962bde3a2833da90e6f350170519.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, հովհաննավանք, պատարագ
սամվել կարապետյան, հովհաննավանք, պատարագ
Փոքրիկ խմբակը պատրաստ է անցել սրբության վրայով․ Կարապետյանի ուղերձը՝ ԱԱԾ մեկուսարանից
Սամվել Կարապետյանը նշում է՝ ոչ մի բանտարկություն չի՛ կարող կոտրել այսօրվա բազմաթիվ քաղբանտարկյալների, ընկերների և գործընկերների կամքը՝ ապրելու բռնապետությունից ու օտարի ազդեցությունից ազատ։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հանուն իշխանության պահպանման ՀՀ ղեկավարությունը պատրաստ է անցնել յուրաքանչյուր սրբության վրայով։ Այս մասին բարերար, գործարար Սամվել Կարապետյանն ասել է իր
ուղերձում, որը հղել է ԱԱԾ մեկուսարանից։
Հայտնել էինք, որ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը (նախկինում` տեր Արամ քահանա) Հովհաննավանքում հոկտեմբերի 26-ին «պատարագ» է մատուցել, որին մասնակցել են իշխանական վերնախավը`
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
«Երեկ և անցած օրերին տեղի ունեցած իրադարձությունները եկան ապացուցելու իմ ամենավատ կանխատեսումները։ Փոքրիկ խմբակը ցույց տվեց, որ հանուն իշխանության պահպանման այդ մարդիկ հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում չտեսնված արարք գործեցին՝ փորձելով թշնամաբար կոտրել Հայ առաքելական եկեղեցու կարգը և արատավորել Սուրբ պատարագն իրենց միջամտությամբ։ Դրանով ազգային պառակտման ճանապարհին այս իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին։ Կարելի է վստահ լինել, որ այսքանով փոքրիկ խմբակը կանգ չի առնելու»,- գրել է Կարապետյանը։
Նա վստահ է՝ ՀՀ իշխանությունները շարունակելու են հայության կարևորագույն ազգային ինստիտուտին՝ Մայր Աթոռին հարվածներ հասցնելու ու վարկաբեկելու քայլերը։ Գործարարի խոսքով՝ ՀՀ ղեկավարությունը պետք է իմանա, որ իրենք էլ շարունակելու են պաշտպանել հայ ազգի արժեքներն ու սրբությունները ճիշտ այնպես, ինչպես արվել է դարեր առաջ, արվել է երեկ ու արվելու է վաղը։
«Ոչ մի բանտարկություն չի՛ կարող կոտրել այսօրվա բազմաթիվ քաղբանտարկյալների՝ Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանների, տասնյակ գյումրեցիների, այդ թվում՝ «Մեր Ձևով» շարժման Գյումրու պատասխանատու Ռուբեն Մխիթարյանի, մեր այլ ընկերների և գործընկերների կամքը՝ ապրելու բռնապետությունից ու օտարի ազդեցությունից ազատ, իրական քրիստոնեական արժեքներով առաջնորդվող, արժանապատվությունը վերականգնած, բարեկեցիկ քաղաքացիների Հայաստանում։ Անելու ենք՝ մեր ձևով»,- նշել է Կարապետյանը։
Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես Ամենայն հայոց
կաթողիկոս Գարեգին Բ–ի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ
Գարեգին Արսենյանը։
Հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ
կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով
«պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ խոստանալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին
իր մասնակցության մասին նախապես հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը: