https://arm.sputniknews.ru/20251026/hvovhannavanqi-mvot-havaqvatsnery-pashinjanin-tsapervov-dimavvorecin-95102378.html
Հովհաննավանքի մոտ հավաքվածները Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Հովհաննավանքի մոտ հավաքվածները Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Sputnik Արմենիա
Փաշինյանը Հովհաննավանք ժամանեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ թիմակիցների ուղեկցությամբ։ 26.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-26T11:03+0400
2025-10-26T11:03+0400
2025-10-26T12:25+0400
տեսանյութեր
տեսանյութ
նիկոլ փաշինյան
հովհաննավանք
տեր արամ քահանա ասատրյան
կարգալույծ
արամ ղազարյան
անահիտ ավանեսյան
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1a/95099515_0:34:908:545_1920x0_80_0_0_6296c8bdbd1e755cb4d1f6f51eccce36.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հովվանավանքի մոտ հավաքվածները դիմավորեցին ու մինչև եկեղեցու մուտք ուղեկցեցին ծափողջույններով։ Այս մասին Հովհաննավանքից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։Փաշինյանը Հովհաննավանք ժամանեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ թիմակիցների ուղեկցությամբ։Նշենք, որ մինչև Փաշինյանի ժամանանելը Հովվանավանք էր եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա իր պարտքը համարեց լրագրողներին հիշեցնել, որ բարձրաստիճան հոգևորականները պղծում են եկեղեցին, ուստի նրանք չեն կարող որևէ քահանայի կարգալույծ անել։ Հովհաննավանքում է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Մեծաթիվ ոստիկականական ուժեր են կենտրոնացվել Հովհաննավանքի մոտ։ Նրանք խոչընդոտեցին մի քանի հոգևորականների և փաստաբան Արա Զոհրաբյանի մուտքը Հովհաննավանք։Տեղում է նաև ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը, որը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետԳարեգին Արսենյանը։Հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով «պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին իր մասնակցության մասին հայտարարել է նաև Նիկոլ Փաշինյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1a/95099515_113:0:840:545_1920x0_80_0_0_fe8be03285ccc8e79bb15686232ada74.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, նիկոլ փաշինյան, հովհաննավանք, տեր արամ քահանա ասատրյան, կարգալույծ, արամ ղազարյան, անահիտ ավանեսյան, հայ առաքելական եկեղեցի
տեսանյութեր, տեսանյութ, նիկոլ փաշինյան, հովհաննավանք, տեր արամ քահանա ասատրյան, կարգալույծ, արամ ղազարյան, անահիտ ավանեսյան, հայ առաքելական եկեղեցի
Հովհաննավանքի մոտ հավաքվածները Փաշինյանին ծափերով դիմավորեցին
11:03 26.10.2025 (Թարմացված է: 12:25 26.10.2025) Փաշինյանը Հովհաննավանք ժամանեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ թիմակիցների ուղեկցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հովվանավանքի մոտ հավաքվածները դիմավորեցին ու մինչև եկեղեցու մուտք ուղեկցեցին ծափողջույններով։ Այս մասին Հովհաննավանքից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Փաշինյանը Հովհաննավանք ժամանեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ թիմակիցների ուղեկցությամբ։
Նշենք, որ մինչև Փաշինյանի ժամանանելը Հովվանավանք էր եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա իր պարտքը համարեց լրագրողներին հիշեցնել, որ բարձրաստիճան հոգևորականները պղծում են եկեղեցին, ուստի նրանք չեն կարող որևէ քահանայի կարգալույծ անել։
Հովհաննավանքում է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Մեծաթիվ ոստիկականական ուժեր են կենտրոնացվել Հովհաննավանքի մոտ։ Նրանք խոչընդոտեցին մի քանի հոգևորականների և փաստաբան Արա Զոհրաբյանի մուտքը Հովհաննավանք։
Տեղում է նաև ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը, որը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։
Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես Ամենայն հայոց
կաթողիկոս Գարեգին Բ–ի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ
Գարեգին Արսենյանը։
Հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ
կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով
«պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին
իր մասնակցության մասին հայտարարել է նաև Նիկոլ Փաշինյանը: