https://arm.sputniknews.ru/20251026/hvovhannavanqi-pataragic-hetvo-khvorany-petq-e-7-or-ginvov-ev-mervonvov-lvacvi-astvatsaban-95108557.html
Հովհաննավանքի «պատարագից» հետո խորանը պետք է 7 օր գինով և մեռոնով լվացվի. աստվածաբան
Հովհաննավանքի «պատարագից» հետո խորանը պետք է 7 օր գինով և մեռոնով լվացվի. աստվածաբան
Sputnik Արմենիա
Նախկին քահանայի խոսքով` Հովհաննավանքում այս պահին կատարվում է մի բան, որը հայ եկեղեցում երկար ժամանակ չի եղել, այսինքն` փորձ են անում հակաթոռ ինչ–որ մի բան... 26.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-26T14:33+0400
2025-10-26T14:33+0400
2025-10-26T15:05+0400
տեսանյութեր
տեսանյութ
հովհաննավանք
կարգալույծ
քահանա
տեր արամ քահանա ասատրյան
պատարագ
նիկոլ փաշինյան
նիկողոս հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1a/95105012_0:7:1280:727_1920x0_80_0_0_1c8bb904c7252c30a3380e63220b0da6.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Հովհաննավանքում մատուցված «պատարագից» հետո այդ խորանը պետք է 7 օր գինով և մեռոնով լվացվի, որովհետև դա սրբապղծություն էր։ Այս մասին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց աստվածաբան, կարգալույծ եղած քահանա Նիկողոս Հովհաննիսյանը։Հայտնել էինք, որ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը (նախկինում` տեր Արամ քահանա) Հովհաննավանքում «պատարագ» է մատուցել, որին մասնակցել են իշխանական վերնախավը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այստեղ են հավաքվել նաև ՔՊ–ականների համախոհները։Նախկին քահանան նշեց, որ կարգալույծ եղած հոգևորականը իրավունք չունի որևէ ծիսակատարություն, որևէ խորհուրդ կատարելու։Նրա խոսքով` Հովհաննավանքում այս պահին կատարվում է մի բան, որը հայ եկեղեցում երկար ժամանակ չի եղել, այսինքն` փորձ են անում հակաթոռ ինչ–որ մի բան ստեղծել։Աստվածաբանն ընդգծեց` հայ եկեղեցին դարեր շարունակ գոյատևել է, և նմանատիպ փոթորիկներ եկեղեցու գլխով վաղուց են անցել։«Իշխանությունների խոփը քարին է հանդիպել։ Մայր աթոռը այն վեմն է, որին կպչում ու փշրվում են»,–ասաց նա։Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետԳարեգին Արսենյանը։Հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով «պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին իր մասնակցության մասին նախապես հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1a/95105012_139:0:1148:757_1920x0_80_0_0_87c52fe08961f8c9fe9ae11a02d9c6e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, հովհաննավանք, կարգալույծ, քահանա, տեր արամ քահանա ասատրյան, պատարագ, նիկոլ փաշինյան, նիկողոս հովհաննիսյան
տեսանյութեր, տեսանյութ, видео, հովհաննավանք, կարգալույծ, քահանա, տեր արամ քահանա ասատրյան, պատարագ, նիկոլ փաշինյան, նիկողոս հովհաննիսյան
Հովհաննավանքի «պատարագից» հետո խորանը պետք է 7 օր գինով և մեռոնով լվացվի. աստվածաբան
14:33 26.10.2025 (Թարմացված է: 15:05 26.10.2025) Նախկին քահանայի խոսքով` Հովհաննավանքում այս պահին կատարվում է մի բան, որը հայ եկեղեցում երկար ժամանակ չի եղել, այսինքն` փորձ են անում հակաթոռ ինչ–որ մի բան ստեղծել։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Հովհաննավանքում մատուցված «պատարագից» հետո այդ խորանը պետք է 7 օր գինով և մեռոնով լվացվի, որովհետև դա սրբապղծություն էր։ Այս մասին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց աստվածաբան, կարգալույծ եղած քահանա Նիկողոս Հովհաննիսյանը։
Հայտնել էինք, որ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը (նախկինում` տեր Արամ քահանա) Հովհաննավանքում «պատարագ» է մատուցել, որին մասնակցել են իշխանական վերնախավը`
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այստեղ են հավաքվել նաև ՔՊ–ականների համախոհները։
Նախկին քահանան նշեց, որ կարգալույծ եղած հոգևորականը իրավունք չունի որևէ ծիսակատարություն, որևէ խորհուրդ կատարելու։
«Հովհաննավանքում այդ կադրերը նայելուց հետո լացս եկավ։ Միայն Ստեփան Ասատրյանը չէր այնտեղ, նրա կողքին էին նաև նախկին սարկավագներ, որոնցից մեկը, օրինակ, համացանցում հայտնի է իր հայհոյախոսությամբ»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` Հովհաննավանքում այս պահին կատարվում է մի բան, որը հայ եկեղեցում երկար ժամանակ չի եղել, այսինքն` փորձ են անում հակաթոռ ինչ–որ մի բան ստեղծել։
Աստվածաբանն ընդգծեց` հայ եկեղեցին դարեր շարունակ գոյատևել է, և նմանատիպ փոթորիկներ եկեղեցու գլխով վաղուց են անցել։
«Իշխանությունների խոփը քարին է հանդիպել։ Մայր աթոռը այն վեմն է, որին կպչում ու փշրվում են»,–ասաց նա։
Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես Ամենայն հայոց
կաթողիկոս Գարեգին Բ–ի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ
Գարեգին Արսենյանը։
Հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ
կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով
«պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին
իր մասնակցության մասին նախապես հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը: