https://arm.sputniknews.ru/20251010/kkvi-orn-em-ynkel-ed-mi-erekhes-e-mnacel-arsen-ghukasjani-majry-datakhazutjan-mvot-e-94471156.html
Կկվի օրն եմ ընկել, էդ մի էրեխես է մնացել․ Արսեն Ղուկասյանի մայրը դատախազության մոտ է
Կկվի օրն եմ ընկել, էդ մի էրեխես է մնացել․ Արսեն Ղուկասյանի մայրը դատախազության մոտ է
Sputnik Արմենիա
Ղուկասյանի մոր կարծիքով՝ այս ամենն արվել է վարչապետի ուղիղ հրահանգով, քանի որ նա որդու վրա ատամ ունի։ 10.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-10T14:11+0400
2025-10-10T14:11+0400
2025-10-10T14:14+0400
նիկոլ փաշինյան
մայր
արսեն ղուկասյան
հհ դատախազություն
բողոքի ակցիա
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94470988_0:0:1267:712_1920x0_80_0_0_3d1f373c984e79aa9fd10b7d6e94dd11.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․ Հոկտեմբերի 7-ից կալանավորված Արսեն Ղուկասյանի մայրը՝ տիկին Մարիամը, իրավապահներին մեղադրում է անգործության մեջ։ Ասում է՝ երբ հարցը վերաբերում էր որդուն ձերբակալելուն և կալանավորելուն, կայծակնային արագությամբ արեցին, բայց երբ հերթը հասել է որդու առողջական վիճակն ուսումնասիրելուն և հասկանալուն, որ նրա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, չեն անում։Նրա խոսքով՝ սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ որդուն հարվածել են, ինչի հետևանքով խախտվել է նրա կարդիոստիմուլյատորը։«Իմ էրեխեն հիմի էնտեղ անտերության մեջ, որ վատանա, չգիտեմ՝ ով է տիրություն անելու»,- նշեց նա։Արսենը պաշտոն չի ուզում, եղբորորդու ճակատագիրն է ուզում իմանալ․ բողոքի ակցիա ԵրևանումՆշեց, որ օրեր առաջ դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անունով, սակայն այն մակագրել են տարածքային այլ ստորաբաժանում, ու մինչ օրս պատասխան չկա։ Մինչդեռ մեկ օրն ու ժամն էլ որդու առողջական վիճակի համար նշանակություն ունի։«Ակցիա անելը, երեխաներին պահանջելը հանցա՞նք է»,- ասում է Արսեն Ղուկասյանի մայրը։Վստահ է, որ որդուն կալանավորել են վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով, քանի որ Ղուկասյանի վրա ատամ ունի։Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները սեպտեմբերի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ հանդիպում էին պահանջում ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Ծնողներին խոստացել էին հանդիպումը կազմակերպել սեպտեմբերի 29–ին, սակայն ժամ չէին ասել։ Անհետ կորած զինծառայողների հարազատները երկուշաբթի ժամը 12–ին ՊՆ շենքի դիմաց էին։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ։ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը միաժամանակ հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր` ՊՆ–ի մոտ սեպտեմբերի 29–ին ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից։ Ավելի ուշ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով ձերբակալվեցին անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսը` Ապիջան Սարգսյանն ու Արսեն Ղուկասյանը։ Ապիջան Սարգսյանն ազատ արձակվեց, իսկ Արսեն Ղուկասյանը հոկտեմբերի 7–ին 1 ամսով կալանավորվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Կկվի օրն եմ ընկել, էդ էրեխես է մնացել․ Արսեն Ղուկասյանի մայրը դատախազության մոտ է
Sputnik Արմենիա
Կկվի օրն եմ ընկել, էդ էրեխես է մնացել․ Արսեն Ղուկասյանի մայրը դատախազության մոտ է
2025-10-10T14:11+0400
true
PT2M02S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94470988_132:0:1081:712_1920x0_80_0_0_22e28333fc9ac7dcee52fdfe60525de7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, մայր, արսեն ղուկասյան, հհ դատախազություն, բողոքի ակցիա, տեսանյութեր, տեսանյութ, видео
նիկոլ փաշինյան, մայր, արսեն ղուկասյան, հհ դատախազություն, բողոքի ակցիա, տեսանյութեր, տեսանյութ, видео
Կկվի օրն եմ ընկել, էդ մի էրեխես է մնացել․ Արսեն Ղուկասյանի մայրը դատախազության մոտ է
14:11 10.10.2025 (Թարմացված է: 14:14 10.10.2025) Ղուկասյանի մոր կարծիքով՝ այս ամենն արվել է վարչապետի ուղիղ հրահանգով, քանի որ նա որդու վրա ատամ ունի։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․ Հոկտեմբերի 7-ից կալանավորված Արսեն Ղուկասյանի մայրը՝ տիկին Մարիամը, իրավապահներին մեղադրում է անգործության մեջ։ Ասում է՝ երբ հարցը վերաբերում էր որդուն ձերբակալելուն և կալանավորելուն, կայծակնային արագությամբ արեցին, բայց երբ հերթը հասել է որդու առողջական վիճակն ուսումնասիրելուն և հասկանալուն, որ նրա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, չեն անում։
«Իմ վիշտն ու ցավն էնքան մեծ է, կկվի օրն եմ ընկել, ձագերին տանում են, ուտում, հիմա վերջինը մնացել է, ընկել են էդ երեխուս հետևից»,- դատախազության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց տիկին Մարիամը։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ որդուն հարվածել են, ինչի հետևանքով խախտվել է նրա կարդիոստիմուլյատորը։
«Իմ էրեխեն հիմի էնտեղ անտերության մեջ, որ վատանա, չգիտեմ՝ ով է տիրություն անելու»,- նշեց նա։
Նշեց, որ օրեր առաջ դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անունով, սակայն այն մակագրել են տարածքային այլ ստորաբաժանում, ու մինչ օրս պատասխան չկա։ Մինչդեռ մեկ օրն ու ժամն էլ որդու առողջական վիճակի համար նշանակություն ունի։
«Ակցիա անելը, երեխաներին պահանջելը հանցա՞նք է»,- ասում է Արսեն Ղուկասյանի մայրը։
Վստահ է, որ որդուն կալանավորել են վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով, քանի որ Ղուկասյանի վրա ատամ ունի։
«Ընդունարանում վարչապետն ինձ ասել է՝ տղուդ վրա պետք ա գործ հարուցեմ, որ խելքը գլուխը գա։ Ասել եմ՝ իմ նման ծնողին, որ 2 կորուստ ունի, նման բան ես ասո՞ւմ»,- ասաց Արսեն Ղուկասյանի մայրը։
Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները սեպտեմբերի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ հանդիպում էին
պահանջում ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Ծնողներին խոստացել էին հանդիպումը կազմակերպել սեպտեմբերի 29–ին, սակայն ժամ չէին ասել։ Անհետ կորած զինծառայողների հարազատները
երկուշաբթի ժամը 12–ին ՊՆ շենքի դիմաց էին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը միաժամանակ հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր` ՊՆ–ի մոտ սեպտեմբերի 29–ին ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից։ Ավելի ուշ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով ձերբակալվեցին անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսը` Ապիջան Սարգսյանն ու Արսեն Ղուկասյանը։ Ապիջան Սարգսյանն ազատ արձակվեց, իսկ
Արսեն Ղուկասյանը հոկտեմբերի 7–ին 1 ամսով կալանավորվեց։