00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երջանկության ֆիզիկա. 90–ականների Գյումրիում մեծացած Վարդանը ՏՏ–ից վերադարձել է գիտություն

© Sputnik / Aram GareginyanՎարդան Մարգարյան
Վարդան Մարգարյան - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2025
Բաժանորդագրվել
Վարդան Մարգարյանը, մի քանի տարի աշխատելով ՏՏ ոլորտում, վերագտել է ֆիզիկոսի` իր սիրած աշխատանքը։ Դա կարող էր տեղի չունենալ, եթե չլիներ կնոջ աջակցությունն ու ծնողների մեծ ավանդը։
Հայաստանում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ասպիրանտներ ու գիտաշխատողներ տարբեր տարիներին տեղափոխվել են գիտությունից ՏՏ ոլորտ։ Հակառակ օրինակներ մինչև վերջերս չկային, սակայն վերջին տարիներին սկսում են հայտնվել` շնորհիվ նրա, որ գիտաշխատողների աշխատավարձը մի քանի անգամ բարձրացել է` միջինում 90 հազարից հասնելով մոտ 270 հազար դրամի։
Վարդան Մարգարյանը, որի հետ զրուցել ենք «Գիտության շաբաթ» ամենամյա փառատոնի ընթացքում, ֆիզիկա–մաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ Սովորել է ԵՊՀ–ի ֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետև ատենախոսություն պաշտպանել ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որտեղ և աշխատել է մի քանի տարի։ Այնուհետև, հասկանալի պատճառներով, որոշել է աշխատանք գտնել ՏՏ ոլորտում։ Մասնագիտական դասընթացներից և հարցազրույցից հետո նրան ընդունել էին գործի`որպես չիպերի նախագծման ճարտարագետ։ Մի քանի ամիս առաջ ինստիտուտից նրան առաջարկեցին դիտարկել վերադառնալու տարբերակը։
Հայաստանի որ ոլորտներում են սկսել ավելի շատ աշխատել և վաստակել. 2025-ի հուլիսի տվյալներ
«Երբ առաջարկը լսեցի, սկզբից մոտս մերժողական ռեակցիա էր` էսքան տարվա աշխատածս ո՞նց թողնեմ... Բայց հաջորդ օրը սկսում եմ մտածել` իսկ ինչու՞ ոչ։ Եթե վարձատրությունն արդեն քիչ թե շատ համեմատելի է, ապա փորձեմ աշխատել այնտեղ, որտեղ գործից հաճույք կստանամ», – ասում է Վարդանը։

«Լավն է, բայց իմը չէ»

Հիմնարկում միջավայրը լավն էր, գործընկերները` նույնպես, Դրսևորման, կարիերային աճի համար հնարավորություններ ևս կային։ Այդուհանդերձ, գործը հոգեկան բավականություն չէր բերում։

«Հոգնած հազիվ տուն էի հասնում, էնտեղ էլ շարունակում գործս, որ հասցնեմ։ Ճիշտ է, մարդ կա, որը հենց էս խնդիրները հաղթահարելով է իրեն կայացած ու բավարարված զգում, բայց ես ինձ զգում էի կիսառոբոտ։ Էլ չասեմ, որ գիտական հոդվածներ կարդալ գրեթե չէր ստացվում. ազատ ժամանակն ինձ համար շռայլություն էր դարձել», – հիշում է Վարդանը։

Ասում է` երբ նախկին կուրսեցիներն իմացել են իր որոշման մասին, մտածել են` «մի բան էն չի Վարդանի հետ»։ Ավագ ընկերներից մեկն էլ, որը ևս գիտությունից տեղափոխվել էր ՏՏ, ասել էր. «Չեմ հավատում, որ էդ համակարգը էնքան փոխված լինի, որ կարողանաս էնտեղ գնալ»։
Վարդանն ասում է` չի կարելի անտեսել այդպիսի մարդկանց արձագանքը, քանի որ ժամանակին, մասնագիտություն փոխելիս, իրենք անցել են բոլոր այդ խնդիրների միջով։
Ամերիկահայի ստարտափը սովորական մարդկանց կօգնի օգտվել VIP ծառայություններից
«Էդ ամեն ինչով հանդերձ, անձամբ ես ինձ ինստիտուտում շատ լավ եմ զգում։ Միտքս աշխատացնում եմ, վերածում թղթի, հետո էլ` փորձի ու արդյունքի։ Ֆինանսականն էլ է կարևոր, բայց ինձ համար դա ինչ–որ սահման ունի։ Եթե էդ սահմանը բավարարում է, ապա ավելի լավ է`օրդ ապրես, ոչ թե անցկացնես»։

Ո՞վ է կանգնած հաջողակ տղամարդու հետևում

Արդյոք Վարդանը կհամաձայնե՞ր հանուն սիրած գործի որոշակի եկամուտ զիջել, եթե ամուսնացած լիներ։ Պարզվեց, որ ամսուսնացած է և երկու երեխա ունի։ Ավելին, երբ նախկինում` համեստ աշխատավարձով, աշխատում էր ինստիտուտում, արդեն իսկ ամուսնացած էր։ Ներողություն ենք խնդրում Վարդանից` այս ամենը պատմելու համար։ Պատմում ենք միայն մի պատճառով` որ հիշեցնենք, թե ով է կանգնած ցանկացած հաջողակ տղամարդու հետևում։
«Չեմ կարող չասել` որոշմանս մեջ շատ մեծ ներդրում ու նշանակություն ունի ընտանիքս։ Եթե կինս ասեր` ո՞նց ես էս աշխատավարձը թողնում, չգիտեմ` որոշում կկայացնեի, թե չէ։ Բայց հակառակը` կինս ինձ ասում էր` դու որտեղ քեզ լավ ես զգում, գնա էնտեղ, ես էլ, ինչքան կկարողանամ, կօգնեմ, մենք չենք նեղվի։ էդ ամեն ինչը շատ հզոր աջակցություն էր», – ասում է Վարդանը։
Վարդանի ընտանիքը ստացավ ևս մեկ մեծ բոնուս` հայրիկը ավելի շատ ժամանակ է անցկացնում երեխաների հետ։
Անգործ չեն մնում. Հայաստանի առաջին «տիեզերական» ուսանողների ավարտական նախագծերը
«Տարիքով դեռ բարձր չեն, ֆիզիկա սովորելու ժամանակը չի դեռ, բայց երբ բնությունից հարցեր են տալիս, փորձում եմ ինչ–որ հետաքրքիր բացատրություն մտածել, ոչ թե ասել` երեխեք ջան, կներեք, գործից հոգնած եմ եկել, գլուխս ցավում է», – ասում է Վարդան Մարգարյանը։

Իսկ ո՞վ է կանգնած երջանիկ երեխայի հետևում

Վարդանի ծննդավայրում` Գյումրիում, 90–ականների «մութուցուրտն» ու կենցաղային խնդիրները, բնականաբար, է՛լ ավելի սուր էին, քան Երևանում։ Սակայն տեսնելով, որ իրենց երեխան ուսման ձգտում ունի, Վարդանի ծնողներն այնպես էին անում, որ նրա սովորելուն ոչինչ չխանգարի։ Դպրոցում ու բակում նրա հասակակիցները կրկնում էին մեծերի հուսահատ խոսակցությունները` եղունգ ունես`գլուխդ քորի, սովորելն ո՞ւմ է պետք։ Ծնողները Վարդանին ամեն կերպ շեղում էին այդ մտքերից, թեև իրենց սովորածն էլ, կարծես թե, ոչ ոքի պետք չէր։ Հայրը` ինժեներ–շինարար, մայրը` տնտեսագետ (երկուսն էլ` պոլիտեխնիկցի), սակայն նախկին արդյունաբերական Լենինականից ոչինչ չէր մնացել, ու հազարավոր մասնագետներ, արտադրություն կայացնողներ մի կերպ օրվա հացն էին ստեղծում։
Հայաստանի ՏՏ ոլորտում էքսպատների թիվը մեկ տարում նվազել է 12%–ով․ հետազոտություն
«Իրականում հետահայաց որ նայում եմ, անգնահատելի է ծնողներիս վարքագիծը։ Ամեն բեռ վերցրել էին իրենց վրա, որ կարողանամ դասերին ուշադրություն դարձնել, իսկ հետո` որ սովորելու տարիներին կարողանամ Երևանում ապրել», – ասում է Վարդանը։

Ռիլսերով չապրող ուսանողներ

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում Վարդան Մարգարյանը ղեկավարում է Ռենտգենյան և գիգա–տեռա–հերցային տոմոգրաֆիայի և սպեկտրոսկոպիայի լաբորատորիան, որի աշատանքին մասնակցում են մագիստրատուրայի և անգամ բակալավրիատի ուսանողներ։
«Մենք ամեն օր քննարկում ենք խնդիրներ, պայմանավորվում, թե վաղը–մյուս օրը ինչ կանենք։ Մերն էլ որ էքսպերիմենտալ ֆիզիկա է, արդյունքի գեղեկցությունը միանգամից ես տեսնում։ Ու երբ միասին մի միտք ենք քննարկում, հետո մտածում` ոնց դա իրագործենք, հավատացեք` իրենք էլ են իմ չափ ոգևորվում», – պատմում է Վարդանը։
Այսօր, ասում է նա, կարևորագույն նպատակն է անել այնպես, որ գիտություն սիրող ուսանողների աչքը դրսում չլինի։ Նա ամոզված է, որ շատերը կմնան, եթե նորմալ աշխատավարձ ու միջավայր ապահովվի, ինչը միանշանակ հնարավոր է։
«Մենք պարտավորվածություն ունենք, որ նրանք չանցնեն էն ամեն ինչի միջով, ինչով որ մենք ենք անցել», – ասում է երիտասարդ գիտնականը։
Նշենք, որ թե՛ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, թե՛ մի շարք այլ ակադեմիական հաստատություններում արդեն իսկ կան Վարդանի ճանապարհով անցած` ՏՏ–ից գիտություն վերադարձած աշխատողներ։
ՏՏ-ն աճում է, զբոսաշրջությունը՝ նվազում, և գալիս է կրկեսը․ ՀՀ խոշոր հարկատուների հետքերով
Լրահոս
0