https://arm.sputniknews.ru/20250622/angvorts-chen-mnum-hajastani-arajin-tiezerakan-usanvoghneri-avartakan-nakhagtsery-90199915.html
Անգործ չեն մնում. Հայաստանի առաջին «տիեզերական» ուսանողների ավարտական նախագծերը
Անգործ չեն մնում. Հայաստանի առաջին «տիեզերական» ուսանողների ավարտական նախագծերը
Sputnik Արմենիա
Ինժեներական քաղաքի մագիստրատուրան ակտիվորեն համագործակցում է նաև այլ բուհերի և կազմակերպությունների հետ՝ Հայաստանում սարքաշինությունը զարգացնելու նպատակով։ 22.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-22T09:54+0400
2025-06-22T09:54+0400
2025-07-01T17:16+0400
երևանի ինժեներական քաղաք
շրջանավարտ
տիեզերք
սարք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/19/75014011_0:19:1600:919_1920x0_80_0_0_a833d1f6f2ec1e1c7505a30f47749eea.jpg
Երևանի Ինժեներական քաղաքում գործող ավիատիեզերական ոլորտի մագիստրատուրայից դուրս եկան առաջին շրջանավարտները։ Այս ծրագիրը Հայաստանի առաջատարներից է աշխատանքի տեղավորման ցուցանիշով. բոլոր նորավարտ ուսանողները աշխատում են իրենց մասնագիտությամբ (շատերին գործի են հրավիրել սովորելու առաջին իսկ ամիսներից)։ Բոլոր նախագծերը առաջարկվել և ղեկավարվել են ոլորտի ընկերությունների կողմից։ Հետազոտությունների և մշակումների արդյունքները օգտագործվել են ընկերությունների պրոդուկտների մեջ։Ներկայացվեցին մի շարք նախագծեր, որոնք աչքի էին ընկնում ոչ միայն իրենց արդիականությամբ, այլև կատարման որակով։Անտենաների ցանց` փոքր արբանյակների համարԳալուստ Ավետյանը նախագծել է անտենային ցանց` ցածր ուղեծրային (150-200 կմ բարձրության վրա թռչող) արբանյակների համար։ Այդպիսի բարձրություններում հիմնականում թռչում են փոքր արբանյակները (որոնք կշռում են մի քանի տասնյակ կամ նույնիսկ մի քանի կիլոգրամ)։ Այդպիսիներից է նաև Hayasat-1 փոքր արբանյակը, որը ուղեծիր է դուրս բերվել 2023–ի դեկտեմբերին (և որը դարձել է Հայաստանում հավաքված առաջին արբանյակը)։Գալուստը հետազոտել է, թե ինչպես կարելի է կիրառել ֆրենելային լինզաների սկզբունքը անտենաներում և ստեղծել փոքր չափերի արդյունավետ անտենաներ՝ արբանյակների ու վերերկրյա կայանների հետ կապ ապահովելու համար։Ցանցը բաղկացած է ռեֆլեկտորային անտենաներից, որոնք ֆոկուսացնում են էլեկտրամագնիսական ալիքները և փոխարինում հայտնի պարաբոլային անտենաներին։Գալուստը նախագծել, մոդելավորել և հավաքել է իրական անտենա, որը փորձարկվել է Ինժեներական քաղաքի տարածքում։Բացի այդ, անտենաները նախագծելիս՝ Գալուստը և իր ղեկավարը՝ տեխնիկական գիտություների թեկնածու Սուրեն Էյրամջյանը, խնդիր էին դրել, որպեսզի դրանց նյութերն ու բաղադրիչները լինեն հնարավորինս մատչելի։«Ծրագրային սիմուլյացիայի արդյունքներով կարելի է ենթադրել, որ տիեզերական ճառագայթումը չի կարող էապես ազդել անտենաների աշխատանքի վրա, հետևաբար` դրանց համար անհրաժեշտ չեն գերդիմացկուն նյութեր»,- ասում է Գալուստը։Նոր նախագծեր` ռադարների ոլորտումՄյուս երկու տեխնոլոգիաները վերաբերում են ռադարների աշխատանքին։ Մեկը պատրաստել է Մանուէլ Օհանյանը (Օհանեան)։ Հալեպում ավարտելով ինժեներական գծով բակալավրիատը, նա տեղափոխվել է Հայաստան` ուսանելու «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական ծրագրով (կուրսի մյուս ուսանողների նման, նա ևս արդեն աշխատում է իր մասնագիտությամբ)։Մանուէլի նախագծած համակարգը թույլ է տալիս թեստավորել ռադարների աշխատանքը լաբորատոր պայմաններում՝ մոդելավորելով իրական կյանքի ազդանշաններ։Համակարգը գեներացնում է ռադարների տարբեր ազդանշաններ, ինչը թույլ է տալիս ստուգել` արդյոք ընդունիչ կայանը որսո՞ւմ է դրանք, թե՞ ոչ։Նոր համակարգի նախատիպն ունի երկու առավելություն. այն ունի փոքր չափսեր և չի պահանջում հզոր էլեկտրամագնիսական դաշտ։Մեկ այլ նախագծի հեղինակ Վրույր Գրիգորյանը պատրաստել է մեքենայական ուսուցման համակարգ, որն «օգնում է» ռադարներին դասակարգել թիրախները։ Վերջին տարիներին այդ խնդիրը բարդացել է, քանի որ ի հայտ են եկել տարատեսակ ԱԹՍ–ներ, որոնք ունեն թռիչքի տարատեսակ հետագծեր և հաճախ դժվար է տարանջատել վերջիններիս։Նախկինում այդ տարբերակումը կարելի էր համեմատաբար հեշտ կատարել, օրինակ` արագությամբ («եթե հրթիռից դանդաղ է և փոքր, ուրեմն թռչուն է», եթե նկարագրենք ոչ մասնագիտական լեզվով)։«Հիմա օբյեկտները դարձել են ավելի բազմազան, շատերը տեսքով ու արագությամբ նման են թռչուններին, հետևաբար պետք են տարբերակման նոր մեթոդներ։ Մենք առաջարկում ենք մեքենայական ուսուցման մոդել, որը թռիչքի ձևից ու ուղղություններից կսովորի տարբերակում կատարել։ Փորձարկումների ժամանակ այդ մոդելը ցուցաբերել է տեսակավորման 91% ճշտություն», – ասում է Վրույրը։Եվ կրկին` անգործ չեն մնումԸնդհանուր առմամբ, Ինժեներական քաղաքի առաջին կուրսում սովորում է 10 ուսանող, ակնկալվում է եկող ուսումնականն տարում ներգրավել ավելի շա ուսանողների, նշում է «Ինժեներական քաղաք» ծրագրի ղեկավար Մարինա Մինասյանը։ Սրանով հանդերձ, այս պահին Հայաստանի սարքաշինության ոլորտի աշխատաշուկան ունի ավելի մեծ պահանջարկ, քան մագիստրատուրան կարողանում է ապահովել։«Փաստորեն, բոլոր այն ուսանողները, ովքեր ունենում են բարձր առաջադիմություն, արագ աշխատանք են գտնում ոլորտի ընկերություններում», – ասում է Մինասյանը։Այս պահին մագիստրատուրայում առկա են թե՛ վճարովի, թե՛ պետպատվերով ուսումնական տեղեր։ Տարեկան վարձը 600 հազար դրամ է, ինչը նման բարդության ծրագրի համար գուցեև շատ մեծ գումար չէ, ասում է նա։«Նախորդ տարիներին կարողացել ենք ձևավորել կրթաթոշակների ֆոնդ, որի արդյունքում մեր ուսանողները բոլորը փաստացի սովորել են անվճար», – ընդգծում է Մարգարյանը։Ինժեներական քաղաքի մագիստրատուրան ակտիվորեն համագործակցում է նաև այլ բուհերի և կազմակերպությունների հետ՝ Հայաստանում սարքաշինությունը զարգացնելու նպատակով։ Մասնավորապես, նախատեսվում է այս տարի Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի հետ համատեղ մասնակցել Մարսի անալոգային ամենամեծ սիմուլյացին ծրագրին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/19/75014011_4:0:1600:1197_1920x0_80_0_0_eda4a413868b515277ae8905d2849c68.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
երևանի ինժեներական քաղաք, շրջանավարտ, տիեզերք, սարք
երևանի ինժեներական քաղաք, շրջանավարտ, տիեզերք, սարք
Անգործ չեն մնում. Հայաստանի առաջին «տիեզերական» ուսանողների ավարտական նախագծերը
09:54 22.06.2025 (Թարմացված է: 17:16 01.07.2025) Ինժեներական քաղաքի մագիստրատուրան ակտիվորեն համագործակցում է նաև այլ բուհերի և կազմակերպությունների հետ՝ Հայաստանում սարքաշինությունը զարգացնելու նպատակով։
Երևանի Ինժեներական քաղաքում գործող ավիատիեզերական ոլորտի մագիստրատուրայից դուրս եկան առաջին շրջանավարտները։ Այս ծրագիրը Հայաստանի առաջատարներից է աշխատանքի տեղավորման ցուցանիշով. բոլոր նորավարտ ուսանողները աշխատում են իրենց մասնագիտությամբ (շատերին գործի են հրավիրել սովորելու առաջին իսկ ամիսներից)։
Բոլոր նախագծերը առաջարկվել և ղեկավարվել են ոլորտի ընկերությունների կողմից։ Հետազոտությունների և մշակումների արդյունքները օգտագործվել են ընկերությունների պրոդուկտների մեջ։
Ներկայացվեցին մի շարք նախագծեր, որոնք աչքի էին ընկնում ոչ միայն իրենց արդիականությամբ, այլև կատարման որակով։
Անտենաների ցանց` փոքր արբանյակների համար
Գալուստ Ավետյանը նախագծել է անտենային ցանց` ցածր ուղեծրային (150-200 կմ բարձրության վրա թռչող) արբանյակների համար։ Այդպիսի բարձրություններում հիմնականում թռչում են փոքր արբանյակները (որոնք կշռում են մի քանի տասնյակ կամ նույնիսկ մի քանի կիլոգրամ)։ Այդպիսիներից է նաև Hayasat-1 փոքր արբանյակը, որը ուղեծիր է դուրս բերվել 2023–ի դեկտեմբերին (և որը դարձել է Հայաստանում հավաքված առաջին արբանյակը)։
Գալուստը հետազոտել է, թե ինչպես կարելի է կիրառել ֆրենելային լինզաների սկզբունքը անտենաներում և ստեղծել փոքր չափերի արդյունավետ անտենաներ՝ արբանյակների ու վերերկրյա կայանների հետ կապ ապահովելու համար։
Ցանցը բաղկացած է ռեֆլեկտորային անտենաներից, որոնք ֆոկուսացնում են էլեկտրամագնիսական ալիքները և փոխարինում հայտնի պարաբոլային անտենաներին։
Գալուստը նախագծել, մոդելավորել և հավաքել է իրական անտենա, որը փորձարկվել է Ինժեներական քաղաքի տարածքում։
Բացի այդ, անտենաները նախագծելիս՝ Գալուստը և իր ղեկավարը՝ տեխնիկական գիտություների թեկնածու Սուրեն Էյրամջյանը, խնդիր էին դրել, որպեսզի դրանց նյութերն ու բաղադրիչները լինեն հնարավորինս մատչելի։
«Ծրագրային սիմուլյացիայի արդյունքներով կարելի է ենթադրել, որ տիեզերական ճառագայթումը չի կարող էապես ազդել անտենաների աշխատանքի վրա, հետևաբար` դրանց համար անհրաժեշտ չեն գերդիմացկուն նյութեր»,- ասում է Գալուստը։
Նոր նախագծեր` ռադարների ոլորտում
Մյուս երկու տեխնոլոգիաները վերաբերում են ռադարների աշխատանքին։ Մեկը պատրաստել է Մանուէլ Օհանյանը (Օհանեան)։ Հալեպում ավարտելով ինժեներական գծով բակալավրիատը, նա տեղափոխվել է Հայաստան` ուսանելու «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական ծրագրով (կուրսի մյուս ուսանողների նման, նա ևս արդեն աշխատում է իր մասնագիտությամբ)։
Մանուէլի նախագծած համակարգը թույլ է տալիս թեստավորել ռադարների աշխատանքը լաբորատոր պայմաններում՝ մոդելավորելով իրական կյանքի ազդանշաններ։
Համակարգը գեներացնում է ռադարների տարբեր ազդանշաններ, ինչը թույլ է տալիս ստուգել` արդյոք ընդունիչ կայանը որսո՞ւմ է դրանք, թե՞ ոչ։
Նոր համակարգի նախատիպն ունի երկու առավելություն. այն ունի փոքր չափսեր և չի պահանջում հզոր էլեկտրամագնիսական դաշտ։
Մեկ այլ նախագծի հեղինակ Վրույր Գրիգորյանը պատրաստել է մեքենայական ուսուցման համակարգ, որն «օգնում է» ռադարներին դասակարգել թիրախները։ Վերջին տարիներին այդ խնդիրը բարդացել է, քանի որ ի հայտ են եկել տարատեսակ ԱԹՍ–ներ, որոնք ունեն թռիչքի տարատեսակ հետագծեր և հաճախ դժվար է տարանջատել վերջիններիս։
Նախկինում այդ տարբերակումը կարելի էր համեմատաբար հեշտ կատարել, օրինակ` արագությամբ («եթե հրթիռից դանդաղ է և փոքր, ուրեմն թռչուն է», եթե նկարագրենք ոչ մասնագիտական լեզվով)։
«Հիմա օբյեկտները դարձել են ավելի բազմազան, շատերը տեսքով ու արագությամբ նման են թռչուններին, հետևաբար պետք են տարբերակման նոր մեթոդներ։ Մենք առաջարկում ենք մեքենայական ուսուցման մոդել, որը թռիչքի ձևից ու ուղղություններից կսովորի տարբերակում կատարել։ Փորձարկումների ժամանակ այդ մոդելը ցուցաբերել է տեսակավորման 91% ճշտություն», – ասում է Վրույրը։
Եվ կրկին` անգործ չեն մնում
Ընդհանուր առմամբ, Ինժեներական քաղաքի առաջին կուրսում սովորում է 10 ուսանող, ակնկալվում է եկող ուսումնականն տարում ներգրավել ավելի շա ուսանողների, նշում է «Ինժեներական քաղաք» ծրագրի ղեկավար Մարինա Մինասյանը։ Սրանով հանդերձ, այս պահին Հայաստանի սարքաշինության ոլորտի աշխատաշուկան ունի ավելի մեծ պահանջարկ, քան մագիստրատուրան կարողանում է ապահովել։
«Փաստորեն, բոլոր այն ուսանողները, ովքեր ունենում են բարձր առաջադիմություն, արագ աշխատանք են գտնում ոլորտի ընկերություններում», – ասում է Մինասյանը։
Այս պահին մագիստրատուրայում առկա են թե՛ վճարովի, թե՛ պետպատվերով ուսումնական տեղեր։ Տարեկան վարձը 600 հազար դրամ է, ինչը նման բարդության ծրագրի համար գուցեև շատ մեծ գումար չէ, ասում է նա։
«Նախորդ տարիներին կարողացել ենք ձևավորել կրթաթոշակների ֆոնդ, որի արդյունքում մեր ուսանողները բոլորը փաստացի սովորել են անվճար», – ընդգծում է Մարգարյանը։
Ինժեներական քաղաքի մագիստրատուրան ակտիվորեն համագործակցում է նաև այլ բուհերի և կազմակերպությունների հետ՝ Հայաստանում սարքաշինությունը զարգացնելու նպատակով։ Մասնավորապես, նախատեսվում է այս տարի Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի հետ համատեղ մասնակցել Մարսի անալոգային ամենամեծ սիմուլյացին ծրագրին։